Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Նորություններ Печать

  

  Աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի տոնավաճառը կկայանա Երևանում, «Կոնգրես» հյուրանոցում նոյեմբերի 7-ին ժ.11:00-ից մինչև 14:00: Բաց մի թողեք այս հնարավորությունը: Եկեք պատրաստված, անպայման բերեք Ձեր ռեզյումեն, հագնվեք համապատասխանաբար... մի խոսքով, բարձրացրեք աշխատանք գտնելու Ձեր շանսերը: Տոնավաճառը անցկացնելու է «Ունիսոն» ՀԿ-ն LIFE ծրագրի շրջանակներում: «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) ծրագիրն (2012-2015) իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Ակտիվա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն: Տոնավաճառի անցկացմանն աջակցում է Զբաղվածության պետական գործակալությունը:

 

2012թ.մարտի 1-ից Հայաստանում մեկնարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) անվանումը կրող եռամյա ծրագիրը: LIFE-ի նպատակն է՝ աջակցել հաշմանդամների աշխատանքային իրավունքի իրացմանը, ինչին, այսօրվա դրությամբ, խոչընդոտում են մի շարք գործոններ՝ ֆիզիկական անմատչելիություն, աշխատաշուկայում անմրցունակություն, կարծրատիպերի առկայություն և այլն: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից, գործընկերներ կազմակերպությունների՝ «Ակտիվա» միջազգային հիմնադարամի, «Ունիսոն» ՀԿ-ի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի և «Լիարժեք կյանք» ՀԿ-ի մասնակցությամբ: Ծրագիրը, որը իրականացվելու է Երևանի 10 համայնքներում, Արարատ, Գեղարքունիք, Լոռի և Շիրակ մարզերում, սերտորեն համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

LIFE ծրագրի շնորհանդեսը կայացավ մարտի 21-ին «Կոնգրես» հյուրանոցում: Միջոցառումը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, քանի որ այն համատեղվեց տվյալ նախարարությանը կից գործող «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի» նիստի հետ: Շնորհանդեսին ելույթ ունեցան ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ միջազգային գործակալության Հայաստանի տնօրեն Ջատինդեր Չիման, ՀՀ, «Սեյվ դը չիլդրեն»-ի տնօրեն Իրինա Սաղոյանը և այլոք, որոնք ողջունելով այս ծրագրի գաղափարը, հույս հայտնեցին, որ այն գործնականում կբարելավի հաշմանդամների զբաղվածության վիճակը Հայաստանում:

 

 

Հարգելի քաղաքացիներ

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ HDP Բարեգործական Հիմնադրամը (Հյուման Դիգնիթի Ընդ Փիս) «Զբաղվածության Պետական Ծառայություն» Գործակալության հետ համատեղ և Նիդեռլանդական գործընկերներ Aktiva, Bartimeus և Workability-ին 2010-2012 թթ-ին իրականացնում են Նիդեռլանդական թագավորության Դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Հայաստանիհաշմանդամությունունեցողմարդիկ, որպեսխոստումնալիցաշխատուժ» ծրագիրը (MATRA PP):

Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքում և Հրազդան քաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման գործընթացին` նրանց մրցունակության բարձրացման ճանապարհով:

Ծրագրի շրջանակներում հաշմանդամ անձանց համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

 

  • աշխատանքի խորհրդատվության տրամադրում,
  • մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության տրամադրում,
  • աշխատունակության մակարդակի գնահատում,
  • մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,
  • գործատուների մոտ աշխատատեղերի հարմարեցում` ըստ հաշմանդամ անձանց կարիքների:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքում և Հրազդան քաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով, կարող են դիմել իրենց բնակության վայրում գործող Զբաղվածության Կենտրոններ` հետևյալ հասցեներով.

 

Երևանի Էրեբունի -Նուբարաշենի զբաղվածության

կենտրոն. - Խորենացու-213, հեռ. (010) 57 - 46 - 80:

Հրազդանի զբաղվածության կենտրոն.-Կենտրոն, թիվ 6

մանկապարտեզ, հեռ. (0223) 2 - 18 - 35:

 

 Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել HDP Բարեգործական Հիմնադրամ (010) 26-17-61 հեռախոսահամարով :

 


 

 

2009թ. սեպտեմբերի 15. Ինչպես հայտնի է, մինչև տարևերջ Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» մուտք կգործի շուկա։ Ուրախալի է, որ մեր երկրում գործունեության ամենասկզբից հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը` «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը որդեգրել է հավասար հնարավորությունների կադրային քաղաքականությունը, որը բացառում է հաշմանդամության հիմքերով որևէ խտրականություն։ Համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող հաշմանդամներն ունեն «Օրանժում» աշխատելու իրական շանսեր։

Դրա մասին վկայեց նաև «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի այցը «Ունիսոն» հասարակական կազմակերպություն։ Պարոն Դյութուան ծանոթացավ «Ունիսոնում» գրանցված` աշխատանք փնտրող հաշմանդամների հարուստ տվյալների բազային, դրականորեն արձագանքեց մեր նախաձեռնությանը և խոստացավ, որ «Օրանժում» անպայմանորեն աշխատելու են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։

Այս խոստումն արդեն իսկ իրականություն է դարձել։ Համագործակցելով «Ունիսոնի» հետ, «Օրանժ Արմենիայի» կադրերի բաժինն դիտարկեց մեր կազմակերպության կողմից ներկայացված շուրջ 35 թեկնածուներին։ Ներկայիս դրությամբ, 3 հաշմանդամ կնքել են աշխատանքային պայմանագրեր «Օրանժի» հետ։ Ցանկանանք նրանց հաջող կարիերա «Օրանժ Արմենիայում», աշխատանք փնտրող այլ հաշմանդամներին` համբերություն և լավատեսություն, իսկ ընկերությանը` զբաղեցնել իր ուրույն տեղը հայաստանյան շուկայում։

 

2009թ. հուլիսի 16-ին Էրեբունու Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որին քննարկվեցին Աջակցվող զբավածության ազգային ասոցիացիայի ստեղծման հետ կապված հարցերը: Ասոցիացիայի նպատակն է` բարձրացնել հաշմանդամների զբաղվածության մակարդակը Հայաստանում: Հանդիպմանը ներկա էին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, ինչպես նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպություների («Ունիսոն», «Կամք և կորով», «Փրկություն», Կույրերի միավորում և այլ) ներկայացուցիչները: Մասնակիցների քննարկումը ծավալվեց ասոցիացիայի կանոնակարգի նախագծի, ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված հերթական քայլերի շուրջ:


 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը հրապարակեց 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված վիճակագրական տվյալները և գործակալության կողմից կատարված աշխատանքի արդյունքները: Նյութում տեղ էին գտել նաև հաշմանդամներին վերաբերող ցուցանիշները: Այսպես`«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 105 աշխատանք փնտրող, որից 44-ը հաշմանդամ, իսկ նախորդ տարվանից այս ծրագրով շարունակում է աշխատել 187 մարդ: «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցան համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրում ընդգրկվել է 34 աշխատանք փնտրող, «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում` 468 անձ, որից 439-ը` գործազուրկ, 29-ը` հաշմանդամ:

 

 

 

 

 
Joomla Templates by JoomlaShack