Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամի աշխատանքային արտոնություններ Печать

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը հնարավորություն է ընձե­ռում հաշմանդա­մություն ունե­ցող աշխատողներին իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հի­ման վրա, աշխատել ոչ լրիվ աշխատա­ժամանակով (ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքա­յին շաբաթ): Բացի դրանից, օրենսդրորեն ամրագրված է, որ հաշման­դամները կարող են ներգրավվել արտաժամյա աշ­խատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ (ՀՀ աշխա­տանքային օրենս­գիրք, հոդված­ներ 139, 141, 144):

Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշե­րային աշխա­տանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևո­ղություն՝ շաբաթա­կան 36 ժամից ոչ ավելի:

Աշխատանքի ընդունելիս՝ հաշմանդամների համար փորձա­շրջան չի սահման­վում:

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հա­վասար արտա­դրողականության և նույն որակավոր­ման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնա­լու առավելությունից:

Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանա­կահատվածում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է: Սակայն գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամ­կետով կնքված աշխա­տանքային պայմա­նագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ աշխա­տողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամա­նակավոր անաշ­խատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տաuներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր): Այս դեպքում հաշմանդամ աշ­խատողները կարող են դիմել բժշկա­սո­ցիա­լա­կան փորձաքննական հանձնաժողով (ԲՍՓՀ), որն էլ իրավասու է թույլատրել երկա­րաձգել ժամանա­կավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը: Ժամա­նակա­վոր անաշ­խա­տունակության թերթիկը տրվում է բժշկական հաս­տատու­թյան կողմից և ապահովագրական նպաստի նշանակման հիմք է: Վարձու աշխատողին հիվան­դու­թյան նպաստ տրվում է հիվանդու­թյան (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի հա­մար՝ աշխատունա­կու­թյունը կորցնելու օրվանից մինչև դրա վե­րականգնումը, կամ բժշկա­սոցիալական փորձաքննություն իրականացնող իրա­վասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշման­դամության խմբի վերա­նայումը:

Պատահում են դեպքեր, երբ բժշկական հաստատությունը հրա­ժարվում է հաշ­մանդամ աշխա­տո­ղին տրամադրել ժամանակավոր ան­աշխատունակության թերթիկ, պատճառաբանելով, թե նա իրա­վունք չունի աշխատելու: Նման սխալ պնդումը պայմանավորված է հաշման­դամների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատի­պե­րով, համա­ձայն որոնց բոլոր հաշմանդամներն իբր անաշխատունակ են, մշտա­կան բուժման և խնամքի կարիք ունեն: Իրականում, հաշմանդամի աշ­խատունակու­թյան աստիճանը սահմանվում է ԲՍՓՀ-ի կողմից կայաց­ված որոշմամբ: Բացի դրանից, հաշմանդամների զբաղվածության խթանմանն են ուղղված բազմաթիվ պետական ծրագրեր, ինչն ապա­ցուցում է, որ պետությունը ճանաչում է հաշման­դամի աշխատե­լու իրավունքը և նպաստում դրա իրականացմանը։

 
Joomla Templates by JoomlaShack