Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Հաշմանդամի մասնագիտական ուսուցում |
![]() |
Աշխատանքի տեղավորման համար կարևոր նշանակություն ունի մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Ցավոք, հաշմանդամներից շատերը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն ստացել համապատասխան կրթություն, ինչն էլ հաճախակի խոչընդոտում է նրանց զբաղվածության խնդրի լուծմանը: ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 533-Ն որոշմամբ սահմանվում է աշխատանք փնտրող չզբաղված անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը: Համաձայն դրան, մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ՝ ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մաuնագիտական կրթությանը համապատասխան աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց, բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց, գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց: Մասնագիտական ուսուցման դասընթացները չեն կարող գերազանցել 3 ամիսը, նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում՝ 6 ամիսը։ Հաշմանդամ ունկնդրին՝ աշխատանք փնտրող չզբաղված անձին, ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ: Օրենսդրորեն նախատեսված է նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցում հաշմանդամին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում (բացառությամբ Երևան քաղաքի թաղային համայնքների): Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել: Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է զբաղվածության տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին, որոնց թվում են նաև հաշմանդամները: Հարկ է նշել, որ չաշխատող հաշմանդամը համարվում է «աշխատանք փնտրող չզբաղված անձ», սակայն չի կարող ստանալ գործազուրկի կարգավիճակ և հետևաբար՝ գործազրկության նպաստ: |