Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

LIFE ծրագրի նկարագրությունը Печать
usaid-logo save-the-children-logo unison logo

 

Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու նպատակով ՙՀաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով՚ (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք:

LIFE ծրագիրն (2012-2015) իրականացվում է ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են ՙԱկտիվա՚ միջազգային հիմնադրամը, ՙՈւնիսոն՚ ՀԿ-ն, ՙԷյջ-Դի-Փի՚ հիմնադրամը և ՙԼիարժեք կյանք՚ ՀԿ-ն: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության (ԶՊԾԳ), զբաղվածության կենտրոնների, ՀՈՒԱԿ-ների, հաշմանդամություն ունեցող անձանց, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություններ մատուցողների, քաղաքապետարանների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ:

Առավել մանրամասն

 

activa index Untitled-1
 
Joomla Templates by JoomlaShack