Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող աշխատողները վերացրին ընկերության «տաղանդի ճգնաժամը» Печать

 

1

 

Երբ «Ջիտանջալի Ջեմս» ընկերությունը հիմնադրեց ադամանդի վերամշակման և ոսկերչական հիմնարկի ստորաբաժանումը հարավային Հնդկաստանում, նրա առջև ծառացան կադրային լուրջ խնդիրներ: Ադամանդների վերամշակման բարդության պատճառով աշխատակիցները հաճախ էին աշխատանքից դուրս գալիս, իսկ յուրաքանչյուր նոր մասնագետի վերապատրաստելու դասընթացների համար հիմնարկը նվազագույնը 500 դոլար էր ծախսում` այդպիսով բարձրացնելով արտադրական ծախսերը:

Նոր ստորաբաժանումը ֆինանսապես շահավետ դարձնելու համար հարկավոր էր մշակել արդյունավետ և հավատարիմ աշխատողների հավաքագրման և վերապատրաստման ռազմավարություն:

Երբ «Ջիտանջալի Ջեմսը» երկրի լավագույն ընկերություն ճանաչվեց, նախագահն իր ելույթում ասաց. «Քանի որ ադամանդների վերամշակման գործընթացը հնարավորություն է տալիս աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում և հպարտ ենք, որ կարողանում ենք օգնել»: Փոխարենը, ընկերությունը ձեռք է բերել հավատարիմ աշխատակիցներ՝ այլ ընկերություննեի համեմատ աշխատակակիցների ավելի ցածր արտահոսքով և աշխատանքի ավելի բարձր արդյունավետությամբ: Այսօր ընկերության 2500 հոգուց բաղկացած աշխատակազմից 280-ը հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են:

 

Այս երիտասարդների հավատարմության և բարձր կատարողականության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելն ու վերապատրաստումն այլևս ոչ թե կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված նախաձեռնություն է, այլ մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության անբաժանելի մաս:

Մենք առանձնացրել են այն գործոնները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը բիզնեսի առաջխաղացման տեսանկյունից շահավետ են դարձնում:

 

  • Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը հնարավորություն ընձեռեց կազմակերպությանը՝ ներառել երկրի առավել չօգտագործվող աշխատուժը. Հնդկաստանում 20 միլիոն հաշմանդամություն ունեցող անձ է ապրում, որի միայն 0,1%-ն է աշխատում:
  • Աշխատանքի ընդունման և վերապատրաստման հետ կապված ծախսերը արագ փոխհատուցվում են հաշմանդամ աշխատակիցների արդյունավետ աշխատանքի և հավատարմության շնորհիվ: Փորձը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների արտահոսքը 1% է, մինչդեռ ոչ հաշմանդամ աշխատակիցների շրջանում այդ ցուցանիշը 10-15% է.
  • Արտադրողականությունն ավելի բարձր է. ութժամյա աշխատանքային օրվա ընթացքում հաշմանդամություն ունեցող աշխատակիցների արտադրողականությունը 7 ժամ է կազմում, մինչդեռ ընդհանուր աշխատակազմը լիակատար արտադրողականությամբ աշխատում է միջինը 5.5 ժամ: Այս 1.5 ժամ կորուստը կազմակերպության ծախսերն ավելացնում է 10%-ով: Հաշմանդամ երիտասարդների կամքի ուժն ու մոտիվացիան նույնպես շատ բարձր են, քանի որ նրանք ստիպված են ապացուցել, որ իրենց հաշմանդամությունը չի կարող ազդել աշխատանքի որակի վրա: Վերջին տարիներին արտադրողականության մրցանակը մեծամասամբ շնորհվել է հաշմանդամ աշխատակիցներին, չնայած նրան, որ նրանք աշխատակազմի ընդամենը 12%-ն են կազմում:
  • Կառավարական ֆինասնական աջակցության ավելացում. Հնդկաստանի կառավարությունն իրականացնում է մի ծրագիր, որի շնորհիվ գործատուն հարկային արտոնություններ է ստանում` կախված հաշմանդամ աշխատակիցների թվից:
  • Հասարակության հետ կապերի խթանում. Բազմազանությունը՝ հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց կողք կողքի աշխատելը, դրականորեն է անդրադառնում կազմակերպության հանրային իմիջի վրա և մրցակցային առավելություն է տալիս, հատկապես արևմտյան հաճախորդների շրջանում:

«Ջիտանջալի Ջեմսի» փորձը գալիս է ապացուցելու մեկ հասարակ ճշմարտություն՝ ինչքան ներդնեք ներառական մշակույթի ստեղծման մեջ, այնքան էլ ետ կստանաք:

Աղբյուր` 

 
Joomla Templates by JoomlaShack