Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

4 եղանակ, որով գործատուն կարող է գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու առավելությունները Печать
2 Վերջին մի քանի տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման գաղափարը շրջադարձային փոփոխության է ենթարկվել՝ բարեգործական նախաձեռնությունից վերածվելով բիզնեսի արդյունավետ ռազմավարության: Սա լավ նորություն է և´ աշխատանք փնտրողների, և´ գործատուների համար և նոր շունչ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման կորպորատիվ

ծրագրերին տնտեսության բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Յուրաքանչյուր գործատու գիտակցում է, որ առերևույթ միանշանակ բիզնես որոշումները, մինչև վերջնականորեն հաստատվելը, պետք է ապացուցեն իրենց արդյունավետությունը:

Չնայած դժվար է հստակ գնահատական տալ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման նախաձեռնությունների արդյունքներին, այն ընկերությունները, որոնք գնահատում են

արդյունքները ավելի ճկուն չափորոշիչներով, իրենց ծրագրերից ավելի մեծ արդյունքներ են ստանում:

Մեծամասամբ, աշխատանքի ընդունման հակախտրական այլ ծրագրերի գնահատման համար օգտագործվող չափորոշիչները չեն կարող օգտագործվել հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում: Օրինակ, երբ գործատուն աշխատանքի է ընդունում ասիացի թեկնածուի՝ հիմնվելով նրա կրթական արդյունքների հիման վրա, այդպիսով ցուցադրում է ունակությունը՝ ներառել էթնիկ փոքրամասնության լավագույն մասնագետներին, մինչդեռ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կրթական արդյունքները չեն ներկայացնում թեկնածուի իրական հմտությունները: Բացի այդ, հաշմանդամությունը ճանաչելն այնքան հեշտ չէ, որքան սեռը կամ ազգային պատկանելությունը, քանի որ թեկնածուն պարտավոր չէ իր հաշմանդամության մասին տեղեկացնել գործատուին:

Այս պատճառներով, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման ծրագրերի գնահատման լավ մոտեցում է` կենտրոնանալ նմանատիպ ծրագրերի տրամադրած եզակի առավելությունների վրա:

 

Պարգևատրել հավատարմությունը

 

Ներառական ռազմավարության բացառիկ առավելություններից մեկը մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումն է: Ըստ Ռութջերսի համալսարանի 2008թ. հաշմանդամների աշխատանքի վերաբերյալ զեկույցի, հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հավատարիմ աշխատողներ են, հազվադեպ են բացակայում և ավելի ցածր արտահոսք ունեն, այդիպսով նպաստելով յուրաքանչլուր ընկերության հաջողության կարևորագույն չափանիշի՝ արտադրողականության ավելացմանը:

Օրինակ՝ «Վոլգրինս» ընկերության Անդերսոն քաղաքի մասնաճյուղում աշխատակիցների ավելի քան 40%-ը հաշմանդամություն ունի (աուտիզմով, Դաունի սինդրոմով և այլն): Ըստ ընկերության փոխնախագահ Ռանդի Լյուիսի, Անդերսոնի կենտրոնը ընկերության համար առաջին մասնաճյուղն է՝ աշխատակիցների ամենացածր արտահոսքով և պատահարների ցածր թվով:

 

Կորպորատիվ պատասխանատվություն

 

Երկրորդ բնորոշ առավելությունն ավելի բարձր հեղինակությունն է: Հաշմանդամներին աշխատանքի ընդունումը նպաստում է համայնքների և հասարակական հարաբերությունների զարբացմանը: Այն նաև օգնում է բարելավել ընկերության իմիջը հաճախորդների և բաժնետերերի մոտ: Նպատակահարմար է մասնակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք կարող են պարգևատրել նմանատիպ ծրագրերը, այսպիսով ճանաչման հասնելով և չխուսափելով PR-ից: Այնուհետեև կարող եք գնահատել ծրագրի արդյունավետությունը` հիմնվելով լրատվամիջոցների դրական լուսաբանման և կորպորատիվ պատասխանատվության համար շահած մրցանակների և պարգևատրումների թվի վրա:

 

Հիշեք Ձեր հաճախորդներին

 

Երրորդ առավելությունը մրցունակության աճն է, որն էլ հանգեցնում է եկամուտների ավելացմանը: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելով՝ ընկերությունը ավելի խորությամբ է ծանոթանում հաշմանդամություն ունեցող հաճախորդների կարիքներին՝ հնարավորություն ստանալով գրավել ավելի մեծ թվով հաշմանդամ հաճախորդներ:

Այս պատճառով, այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք «Մայքրոսոֆթն» (Microsoft) ու «Հյուլեթ-Փաքարդն» (HP) են, ներառում են հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին ապրանքների նախագծման, ձևավորման, փորձարկման և գովազդի աշխատանքներում, այսպիսով իրենց արտադրանքը մատչելի դարձնելով այն օգտատերերին, ովքեր հակառակ դեպքում կդժվարանային օգտագործել նմանատիպ տեխնոլոգիաները:

Նույն պատճառով «Գուգլ» (Google) ընկերությունը վերջերս իր խուլ ծրագրավորողներից մեկին հանձնարարեց ստեղծել «Գուգլ Ձայն» տեխնոլոգիան, որը, ավելացնելով լուսագրեր youtube.com կայքի տեսանյութերին, դրանք մատչելի է դարձնում լսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը ոչ միայն ավելացրեց «Գուգլի» օգտատերերի թիվը, այլ, քննարկման առարկա դառնալով տասնյակ կայքերում, բարձրացրեց ընկերության վարկանիշը:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack