Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձինք և զբաղվածություն Печать

Տեղեկատվական թերթիկ

 

3 Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հստակ տեղեկություններ դժվար է գտնել գրեթե բոլոր երկրներում: Հատկապես դժվար է գտնել որոշակի տեղեկություններ աշխատանքային պահմանների մասին: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք ամենուր հանդիպում են նույն դժվարություններին: Այս տվյալները, քաղված լրատվական լավագույն աղբյուրներից և պաշտոնական զեկույցներից, ներկայացնում են ներկայից իրավիճակի համառոտ նկարագրությունը:

Ընդհանուր նկարագիր

«Զարգացող երկրներում աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 80-90%-ը գործազուրկ են, մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է 50-70%:»

«Հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս դիմագրավում են աշխատաշուկայի արգելքներին», Վաշինգտոն Թայմս, 5 դեկտեմբեր 2005թ.

 

«Զարգացած երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը նվազագույնը երկու անգամ բարձր է հաշմանդամություն չունեցող անձանց գործազրկություն աստիճանից:»

Գործատուների համաժողով հաշմանդամության վերաբերյալ, www.employers-forum.co.uk/www/guests/info/csr/disability-online

 

Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

«Տարածաշրջանի 370 մլն հաշմանդամություն ունեցող անձանցից 238 մլն-ը աշխատունակ են: Նրանց գործազրկության մակարդակը կրկնակի բարձր է ընդհանուր բնակչության համեմատ և հիմնականում կազմում է 80% կամ ավելին»:

Դեբրա Փերրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները զբաղվածության և սոցիալական պաշտպանության բնագավառներում», Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ), Բանգկոկ, 2002թ.

 

Եվրամիություն

Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտավորապես 40 միլիոն է, որից 43-54%-ն աշխատանքային տարիքի են: Հաշմանդամություն ունեցող անձինք 2-3 անգամ ավելի ենթակա են գործազրկության, քան ոչ հաշմանդամ անձինք:

EUROPS, «Աշխատելուունակություն», 1998թ.

 

Հարավային Ամերիկա և Կարիբյան կղզիներ

Հաշմանդամություն ունեցող անձանց 80-90%-ը գործազուրկ են: Աշխատող հաշմանդամների մեծ մասը չնչին աշխատավարձ է ստանում:

Համաշխարհային բանկ, «Հաշմանդամություն և ներառական զարգացում՝ Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ», 2004թ.

 

Արգենտինա

Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը գնահատվում է մոտ 90%:

Համաշխարհային բանկ, «Հաշմանդամություն և ներառական զարգացում՝ Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ», 2004թ.

 

Ավստրիա

2005 թվականին հաշմանդամություն ունեցող 91000 անձ էր գրանցված, որից երկու երրորդը աշխատում էին, իսկ գործազուրկների թիվը կազմում էր 31000:

Աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման Եվրոպական հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը շարունակում է ցածր մնալ», 2006թ.

 

Բրազիլիա

Ըստ մարդահամարի տվյալների, 24,5 միլիոն հաշմանդամություն ունեցող անձանցից 78,7%-ը ստացել է առավելագույնը 7 տարվա միջնակարգ կրթություն: 10-ից մեկը պաշտոնապես աշխատել է, 10-ից 2-ը ինքնազբաղված էր: 2001թ-ից սկսած ավելի քան 55000 հաշմանդամություն ունեցող անձ մուտք են գործել աշխատաշուկա:

«Բրազիլական ընկերությունները հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի են ընդունում օրենքը կատարելու համար», ԵՖԵ Լուրերի ծառայություն, 2006թ.

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց 30%-ը նվազագունից ցածր աշխատավարձ է ստանում»:

Հաշմանդամության իրավունքների միջազգային մոնիտոր (InternationalDisabilityRightsMonitor), «Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանայինզեկույց», 2004թ.

 

Բուլղարիա

Ըստ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում Ազգային վիճակագրական ինստիտուտի 2005թ. հետազոտության, 16-64 տարեկան հարցվածների միայն 13%-ն էր աշխատում:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Կանադա

Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը 26% է, 5 անգամ ավելին, քան ոչ հաշմանդամների շրջանում:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «ՀյուսիսայինևՀարավային Ամերիկայիտարածաշրջանային զեկույց», 2004թ.

 

Չիլի

Հաշմանդամություն ունեցող անձանց միայն 25.1%-ը աշխատանք ունի, մինչդեռ ընդհանուր բնակչության 51,6%-ը պաշտոնապես զբաղված է:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «ՀյուսիսայինևՀարավային Ամերիկայիտարածաշրջանային զեկույց», 2004թ.

 

Չինաստան

Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտոնական թիվը 83 միլիոն է, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 6,3%-ը: 2003թ. տվյալներով հաշմանդամություն ունեցող անձանց 83,9%-ը ապահովված էին աշխատանքով:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Ասիայիտարածաշրջանային զեկույց», 2005թ.

 

Կոստա Ռիկա

Համաձայն հասարակական կազմակերպությունների տվյալների՝ հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը մոտավորապես 65% է:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «ՀյուսիսայինևՀարավային Ամերիկայիտարածաշրջանային զեկույց», 2004թ.

 

Էստոնիա

2002թ. Ազգային վիճակագրական հաշվետվության համաձայն` 16-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց միայն 25%-ն էին աշխատում:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Հունաստան

Առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ 2002թ. ուսումնասիրության համաձայն, հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը 84% էր:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Հոնդուրաս

Ըստ 2002թ. Վիճակագրական ազգային կենտրոնի հետազոտության՝ աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 68%-ը գործազուրկ են, մինչդեռ ընդհանուր բնակչության շրջանում այս ցուցանիշը 49% է:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «ՀյուսիսայինևՀարավային Ամերիկայիտարածաշրջանային զեկույց», 2004թ.

 

Հնդկաստան

2001թ. մարդահամարի տվյալներով` երկրի բնակչության 2,13%-ը (21,9 միլիոն) հաշմանդամություն ունեն: «Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատաշուկաենմտնում», «ԻքոնոմիքԹայմս», 19 օգոստոս, 2005թ.

 

Ֆիզիկական հաշմանդամություն ունցող անձանց 74%-ը, իսկ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց 94%-ը գործազուրկ են:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Ասիայիտարածաշրջանային զեկույց», 2005թ.

 

Իռլանդիա

Ըստ եռամսյակային ազգային հետազոտության (2004թ.)՝ աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց միայն 37%-ն էր աշխատում, իսկ ընդհանուր բնակչության` 63,8%-ը:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Մեքսիկա

Աշխատող հաշմանդամների 14%-ը չի վարձատրվում, իսկ 22,6%-ը ստանում է նվազագույնից ցածր աշխատավարձ:

Հաշմանդամության իրավունքների միջազգային մոնիտոր, «Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանայինզեկույց», 2004թ.

 

Նոր Զելանդիա

5 նորզելանդացիներից մեկը հաշմանդամություն ունի: Ըստ 2001թ. հետազոտության` աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց միայն 29%-ն են ապահովված լիաժամկետ վճարովի աշխատանքով:

Հավասար հնարավորությունների ազգային ցանց, «Հաշմանդամություն և աշխատավայր: լավ և վատ լուրերը», մայիս 2006թ.

 

Ֆիլիպիններ

Համաձայն 2000թ. Ազգային մարդահամարի տվյալների, երկրում 942098 հաշմանդամություն ունեցող անձինք էին ապրում (երկրի ընդհանուր բնակչության 1,23%-ը), որոնցից 57,12%-ն էին աշխատում, մինչդեռ ընդհանուր բնակչության 82,3%-ը աշխատում է:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Ասիայիտարածաշրջանային զեկույց», 2005թ.

 

Հարավային Կորեա

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում գործազրկության մակարդակը 30% է, 5-6 անգամ ավելի բարձր, քան ընդհանուր աշխատուժինը :

«Ընկերություններըդեռաշխատանքիչենընդունումհաշմանդամությունունեցողանձանց», ԿորեաՀերալդ, 6 հունիսի 2003թ.

 

Ռուսաստանի Դաշնություն

Ըստ զբաղվածության դաշնային ծառայության տվյալների, հաշմանդամություն ունեցող անձանց 70%-ը գործազուրկ են:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Իսպանիա

2003թ.-ին աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց առնվազն 66%-ը գործազուրկ էին:

Հաշմանդամությանաշխարհ, www.disabilityworld.org/09-10_03/employment/spain.shtml

 

Թաիլանդ

Երկրում 4,8 մլն. հաշմանդամություն ունեցող անձ է բնակվում, որոնցից 1,3 միլիոնը աշխատանքային տարիքի են:

«Կաշխատենքհանունարժանապատվության», ԲանգկոկՓոսթ, 24 մարտի 2002թ.

 

Թուրքիա

Ըստ թուրքական զբաղվածության կազմակերպության տվյալների՝ 2006թ.-ին երկրի աշխատողների 7%-ը հաշմանդամություն ունեցող անձինք էին:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Եվրոպայիտարածաշրջանային զեկույց», 2007թ.

 

Միացյալ Թագավորություն

10 միլիոն հաշմանդամություն ունեցող անձանցից 6,8 միլիոնը աշխատանքային տարիքի են, կազմելով երկրի բնակչության 1/5-ը:

«Հաշմանդամությանիրավունքներիհանձնաժողով», www.drc-gb.org

 

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության մակարդակն ավելի ցածր է: Անկախ որակավորման աստիճանից, հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկ լինելու 3 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացումը 13 միլիարդ ֆունտ ստերլինգի տնտեսական զարգացում կապահովի, որը համարժեք է երկրի վեցամսյա տնտեսական աճին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներիհանձնաժողով», «Հաշմանդամություն, հմտություններևզբաղվածություն: Բարձրացնելովհավակնությունները», հունիս 2007

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2004թ.-ի հետազոտությունը ցույց տվեց, որ աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 35%-ն ապահովված է աշխատանքով, մինչդեռ ընդհանուր բնակչության 78%-ն աշխատանք ունի: Հարցվածների 2/3-ը ասաց, որ կցանկանային աշխատել, բայց չեն կարողանում աշխատանք գտնել:

www.un.org/disabilities/default.asp?id=18

 

Բարձրագույն կրթություն ունեցողների 89,9%-ը աշխատանք ունի: Նույն կրթական մակարդակի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության աստիճանը 50,6% է:

«Աշխատանքիօրևհաշմանդամությունունեցողանձինք», www.accessiblesociety.org/topics/economics-employment/labor2001.htm

 

Վիետնամ

5,1 միլիոն հաշմանդամություն ունեցող անձանցից 69%-ը աշխատանքային տարիքի է: Նրանցից միայն 30%-ը ունեն մշտական աշխատանք և կայուն եկամուտ:

Հաշմանդամությանիրավունքներիմիջազգայինմոնիտոր, «Ասիայիտարածաշրջանային զեկույց», 2005թ.

 

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդումում՝ մտավախություններ և իրականություն

 

Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն համարվում իրական աշխատուժ: Նախապաշարմունքը, վախր, պատրանքներն ու կարծրատիպերը շարունակում են սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորությունները երկրագնդի բոլոր մասերում: Այս կարծրատիպերից մեկն էլ այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը չափազանց ծախսատար է: Հակառակ այս մտավախություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունած բազմափիվ գործատուներ պրակտիկորեն համոզվել են, որ նրանք ավելին քան ունակ են աշխատելու: Ներքոհիշյալ ցանկը ներկայացնում է այն պատճառները, որ ստիպում են գործատուներին հրաժարվել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելուց և այն գործատուների օգուտները, որոնք ընդունել են հաշմանդամներին:

 

Ինչու աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց

  • Ինչպես բոլորը, հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունեը ցանկանում է արժանապատիվ և արդյունավետ կյանքով ապրել:
  • Զբաղվածությունը ոչ միայն կայուն եկամտի, այլ նաև սոցիալական ներառման հնարավորություն է ստեղծում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրի հարմարեցումը ոչ թե փոքրամասնության համար կատարվող ծախս է, այլ ներդրում բոլորի համար
  • Աշխատակազմի բազմազանությունը նոարարական լուծումների երաշխիքն է
  • Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելով, ընկերություններն ավելի լավ են կարողանում սպասարկել իրենց հաշմանդամ հաճախորդներին:

 

ՀարավայինԱֆրիկայի Հանրապետություն

Իրական պատնեշը գործատուների մտածելակերպն է: Նրանցից շատերը դեռևս խուսափում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ սխալմամբ կարծում են, որ նրանք կարող են խնդիրներ առաջացնել աշխատավայրում: Մյուս սխալ կարծրատիպն այն է, իբր անհրաժեշտ հարմարությունները ժամանակատար են և կապված են խոշոր ծախսերի հետ:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցման ծախսերը չնչին են համեմատած այն արժեքին, որ այս աշխատակիցներն ավելացնում են կազմակերպությանը:

«Հաշմանդամությունունեցողանձանցզբաղվածությունըդեռևս վաղ հասակում է», Բիզնես Դեյ Հարավային Աֆրիկա, 14 հոկտեմբերի 2003թ.

 

Ավստրալիա

Ավստրալացիների 1/5-ը հաշմանդամություն ունի: Նրանցից շատերն ունակ են աշխատելու և պարզապես իրենց ունակություններն ապացուցելու հնարավորության կարիքն ունեն: Մոտիվացիան, նվիրվածությունն ու համառությունը մեր հաշմանդամ աշխատակիցների առանձնահատկություններից են: Աշխատելու հնարավորություն ստանալով, նրանք ավելին են անում պաշտոնը պահպանելու համար, քան ցանկացած այլ ոք, քանի որ աշխատանք գտնելու համար պայքարել են նվազագույնը 3 անգամ ավելին, քան մյուսները:

«Հաշմանդամությունունեցողանձանցհամարհնարավորություններըկարևորեն», ԻլլավարաՄերկուրի, 7 օգոստոս 2011թ.

 

Չինաստան

Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման կարևորագույն միջոցը զբաղվածության խթանումն է:

«Հաշմանդամությունունեցողանձինքլայնհնարավորություններիկարիքունեն», Չինաստանօրաթերթ, 19 մայիս 2006թ.

 

Հնդկաստան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հաշմանդամներն ապացուցել են, որ աշխատասեր և նվիրված են, և մենք խնդիր չենք տեսնում որևէ մեկին աշխատանքի ընդունելու հարցում, քանի դեռ նրանց հաշմանդամությունը չի ազդում աշխատանքի որակի վրա:

«Փնտրվումենհատուկհմտություններ», Գործարարգիծ, Հինդուշաբաթաթերթ, 4 փետրվարի 2005թ.

 

«Տիտանը», ժամացույցներ արտադրող աշխարհում խոշորագույն կազմակերպւթյունը հակված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունել հենց հիմնադրման օրից: Այժմ հաշմանդամները կազմում են մեր աշխատակազմի 4%-ը: Այս մարդիկ մեր հանրության անբաժան մասն են և միայն ներառման և հնարավորությունների ընձեռնման, այլ ոչ բարեգործության և անտեղի կարեկցության կարիքն ունեն:

«Հնարավորություն տալով հաշմանդամությունունեցողանձանց», Շոբբա Ռամսվամի,2005թ.


Նոր Զելանդիա

Հաշմանդամություն ունեցող անձինք օժտված են յուրահատուկ հատկություններով: Նրանք դժվարին կյանքով են ապրում: Նրանք չէին կարողանա կատարել ամենօրյա գործողություններ` չզարգացնելով խնդիրներ լուծելու հիանալի հմտություններ, որոնք այնքան կարևոր են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Հաշմանդամությունունեցողանձանց անտեսումը հնարավորության կորուստ է», Մարկ Բեգշոու, IBM աջակցող տեխնոլոգիաների մասնագետ

 

Հարավային Կորեայի Հանրապետություն

«Մուգունհվա Էլեկտրոնիքսի» 160 աշխատակիցների 80%-ը հաշմանդամություն ունի: Նրանց արտադրողականությունը ընդհանուր աշխատակիցների 70%-ին է հավասար, բայց նրանց կողմից արտադրված տեխնոլոգիաների գրեթե զրոյական թերության աստիճանը լիովին փոխհատուցում է արտադրողականության փոքր տարբերությունները:

«Հույսի գործարան հաշմանդամություն ունեցող անձանց համար», Կորեա Հերալդ, 29 օգոստոս 2005թ.

 

«Կուկմին» բանկում ավելի քան 100 հաշմանդամություն ունեցող անձինք են աշխատոմ: Մենք գիտակցում ենք, որ հաշմանդամ թեկնածուների մեծ մասը պակաս աշխատանքային ներուժ չունի, քան ոչ հաշմանդամները:

Բացահայտելով հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը, Joins.com, 31 դեկտեմբերի 2006թ.

 

Սինգապուր

Սինգապուրի գործատուները հետզհետե ավելի ըմբռնող են դառնում հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներառման նկատմամբ: Կարծում եմ, այս փոփոխությունը տնտեսական զարգացման և հաշմանդամության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման արդյունք է։ Կարևոր է նաև հատուկ կառավարական ֆոնդի գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունած գործատուներին:

Վերջին տարիների ռեկորդային ցածր գործազրկության մակարդակը հաշվի առնելով, մենք պետք է ակտիվորեն աշխատենք հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նույն արդյունքին հասնելու համար:

Յուրաքանչյուր անձ տաղանդավոր է յուրովի. փոխանակ կարևորելու այն, ինչ նրանք չունեն, մենք պետք է գնահատենք այն, ինչ նրանք կարող են առաջարկել:

«Հնարավորություն տալով հաշմանդամությունունեցողանձանց», Բիզնես Թայմս, 11 դեկտեմբերի 2006թ.

 

Միացյալ Թագավորություն

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելով` մեր կազմակերպությունը մի շարք առավելություններ է ձեռք բերել, այդ թվում նաև աշխատակիցների արտահոսքի նվազեցում և արտադրողականության բարձրացում:

http://www.pp4sd.org.uk/downloads/pdf/Case%20study%20BandQ.pdf

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Զբաղվածության ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ հաշմանդամություն ունեցող անձինք կատարողականության հավասար կամ ավելի բարձր, իսկ արտահոսքի և բացակայությունների ավելի ցածր ցուցանիշ ունեն: Հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն ավելի լավ են սպասարկում հաշմանդամություն ունեցող հաճախորդներին։ ԱՄՆ-ում խոսքը գնում է շուրջ 1 տրիլիոն տարեկան սպառողական եկամուտի մասին:

«Աշխատանքային կադրերի նոր սահմանը», Ուոլ Սթրիթ լրագիր, 13 սեպտեմբերի 2005թ.

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack