Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Մի դատեք մարդկանց հաշմանդամության հիման վրա Печать
4

Հոկտեմբերը հայտարարված է հաշմանդամության զբաղվածության իրազեկման ազգային ամիս: Ըստ իս, ինքնին տարօրինակ է, որ այնպիսի սովորական, տրամաբանական գաղափարը, ինչպիսին հավասարությունն է, դեռևս բարձրաձայնման անհրաժեշտություն ունի, այն դեպքում, երբ երկրագնդի բնակչության 10%-ը հաշմանդամություն ունի:

Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 11,9%-ը հաշմանդամություն ունի, և այս տոկոսն աճում է տարիքի հետ:
   

4 տարեկանից փոքր երեխաների շրջանում հաշմանդամության տոկոսը 1-ից ցածր է: 75 և ավելի տարիքային խմբում բնակչության կեսից ավելին հաշմանդամություն ունի: Հաշմանդամության պատճառները տարբեր են, հիվանդությունից մինչև զինվորական ծառայություն:

Հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր են, և նրանց շրջանում էլ անձնական հատկություններն ու տաղանդներն այնքան բազմազան են, որքան ընդհանուր բնակչությանը:

Կան հաշմանդամության բազմաթիվ սահմանումներ, որոնցից ամերիկյանն ամենալայն կիրառումն ունի: Ամերիկյան օրենքը հաշմանդամությունը սահմանում է որպես ֆիզիկական կամ մտավոր խնդիր, որն էականորեն սահմանափակում է կենսագործունեության կարևոր տեսակներից մեկը քամ մի քանիսը: Կենսագործունեության կարևոր տեսակներ են համարվում ինքնախնամքը, հիմնական մարմնային գործառույթների կառավարումը, շփումն ու աշխատանքը:

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս, դժբախտաբար, մարդիկ շեշտը դնում են հենց հաշմանդամության վրա:

Օրինակ, սովորաբար, խոսելով հաջողակ գործարար անձի մասին, մենք առաջին հերթին մտածում ենք նրա ձեռնարկատիրական ոգու կամ ֆինանսական հմտությունների մասին, մինչդեռ հաջողակ հաշմանդամգործարարի մասին խոսելիս, մենք հակված ենք կենտրոնանալու նրա հաշմանդամության վրա և կարծրատիպային զրույց ունենալ այն մասին, թե ինչպես է նա «հերոսաբար» հաղթահարում իր «անկարողությունը»: Հաշմանդամություն ունեցող գործարարները, փոխանակ դիտարկվելու որպես սովորական անձինք, որոնք պարզապես ճիշտ են օգտագործել իրենց հմտությունները, համարվում են բացառիկ անձնավորություններ:

Որպես երկիր, մենք երկար ճանապարհ ենք անցել մեր շրջակա միջավայրն ու աշխատատեղերը ֆիզիկապես մատչելի դարձնելու հարցում: Այս փոփոխությունները էական ազդեցություն են ունեցել: Ներկայում հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն այցելել այնպիսի վայրեր և կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհասանելի էին նախորդ սերունդների համար:

Բայց որպես ազգ և որպես անհատներ, մենք դեռ բավարար ճանապարհ չենք անցել:

Հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրողները դեռևս լուրջ պատնեշներ ունեն հաղթահարելու: Չնայած գործատուների մեծ մասը ներառական քաղաքականության կողմնակից են, նրանցից շատերը միևնույն է չեն հավատում, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժք կատարել աշխատանքային բոլոր պարտականությունները:

Այն կարծրատիպերը, որոնք ստիպում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց ետ քաշվել իրենց երազանքից և աշխատել որպես համակարգչային օպերատոր այն դեպքում, երբ նրանք երազում են, օրինակ, իրավաբանությամբ զբաղվել, հաճախ ավելի դժվար հաղթահարելի են, քան միջավայրի անմատչելիությունը:

Սոցիալական պատնեշները ամենակարծր են: Մեզանից շատերը աշխատանքային կամ այլ միավորման մաս են կազմում ՝ մշտապես գտնվելով այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք բաժանում են մեր հետաքրքրություններն և որոնց ընկերությունը մեզ հաճելի է: Այսպիսի խմբի մաս կազմելու համար հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես և մեզ բոլորիս, բարյացակամ մթնոլորտ է անհրաժեշտ՝ այնպիսի մթնոլորտ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, այլ ոչ խղճմտանքի կամ պարտականության զգացումի վրա:

Աղբյուր` 

 
Joomla Templates by JoomlaShack