Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Մի վախեցեք աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց Печать
5

Իմ կյանքի լավագույն պահերից մեկը դիտելն էր, թե ինչպես աուտիզմ ունեցող մի երիտասարդ, Ջեմի Սմիթը, թողնելով Չիկագոյի իր առօրյա կյանքը, ճանապարհվեց դեպի Չինաստանի քաոտիկ Շանհայ քաղաքը, մասնկացեց Հատուկ օլիմպիական խաղերին և հաջողության հասավ:

   

Ջեմիի հաջողությունը` արծաթե մեդալը, արդյունք էր միայն մեկ բանի` քրտնաջան աշխատանքի: Ես երբևէ չեմ հանդիպել ավելի աշխատասեր և աշխատանքային հնարավորություններն ավելի գնահատող անձնավորության:

Մեր աշխատատեղերը բազմազան են, բայց դեռևս չափազանց սակավաթիվ, երբ խոսքը վերաբերում է աուտիզմ կամ այլ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Այսպիսի անձանց շրջանում գործազրկության մակարդակը մոտ 80% է, բայց նույնիսկ նրանք, ովքեր ունեն աշխատանք, սովորաբար ավելի քիչ են վարձատրվում, քան նրանց ոչ հաշմանդամ աշխատակիցները: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք շրջապատված են կարծրատիպերով, որոնք գործատուների մոտ կարծիք են ստեղծում, որ դեմոգրաֆիկ այս խմբի անդամներին աշխատանքի ընդունելը կարող է ծախսատար լինել:

Բարեբախտաբար, որոշ առաջընթաց նկատվում է:

«Վոլգրինս» ընկերությունն, օրինակ, տարիներ շարունակ ողջունել է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու գաղափարը: 2007թ.-ին ընկերությունը բաշխիչ կենտրոն բացեց Անդերսոն քաղաքում, նպատակ ունենալով, որ մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կազմեն աշխատակազմի 33,3%-ը և վարձատրվեն բոլոր աշխատակիցների հետ հավասար:

Այս տոկոսը հետագայում բարձրացավ մինչև 40-ը, իսկ աշխատանքի բարձր որակը խթան հանդիսացավ, որպեսզի ընկերությունը 2008թ.-ին նմանատիպ կենտրոն հիմներ Կոնեկտիկուտում և հատուկ ծրագիր ձեռնարկեր` հաշմանդամություն ունեցող աշխատակիցների հավաքագրման համար:

Ըստ ընկերության բազմազանության և ներառման բաժնի ղեկավար Դեբ Ռասելի, արդյունքները գերազանց են: Կադրային արտահոսքը հաշմանդամություն ուեցող անձանց շրջանում 50%-ով ավելի ցածր է, իսկ ճշգրտության և արտադրողականության ցուցանիշները նույնն են, ինչ ոչ հաշմանդամ աշխատակիցների շրջանում:

«Մարդիկ կարծում են, որ հարմարեցումը թանկ կարժենա: Մենք հայտաբերեցինք, որ հարմարեցման արժեքը մինիմալ է: Հաճախամբողջհարմարեցումը, որանհրաժեշտէ, բացմիտքնէ», ասում է Ռասելը: Նա նաև նշեց, որ լավագույն 500 ընկերություններից ավելի քան 100-ը դիմել են իրենց` վերը նշված ծրագրին ծանոթանալու համար:

Կարևոր է հասկանալ, որ երբ «Վոլգրինսը» կամ նմանատիպ այլ ընկերություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի են ընդունում, բարեգործություն չեն անում: Ընդհակառակը, նրանք անում են այդ, որովհետև հասկանում են, որ հաշմանդամները կարող են արդյունավետ աշխատողներ լինել և բարձրացնել ընկերության շահույթը:

Տասնամյակներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հարցերով զբաղվող ընկերությունները հավատացնում էին, որ «այս մարդիկ հավատարիմ, նվիրված և աշխատասեր են», բայց գործարար համայնքը, կարծելով, որ նրանք պարզապես փորձում են օգնել հաշմանդամություն ունեցող անձանց, թերահավատորեն է մոտեցել այս պնդումներին, քանի որ դրանք ապացուցող կոնկրետ տվյալներ գոյություն չունեին:

Բայց այժմ, երբ մի քանի խոշոր գործատուներ, որոնք ներդրումներ են կատարել և գնահատել իրենց՝ հաշմանդամների զբաղվածության ծրագրերը, այժմ կարող են փաստել, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելն իրոք շահութաբեր է: Մի բան է, երբ հասարակական կազմակերպություններն են պնդում, որ հաշմանդամություն ունեցող անձինք լավ աշխատողներ են, լրիվ այլ՝ երբ նրանց աշխատանքի ընդունած ընկերություններն են հավաստում, որ հաշմանդամներին աշխատանքի ընդունելով` շահույթ են ստացել:

Մյուս կողմից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աճը խնայում է պետական գումարները: Սքոտ Սանդիֆերը, Միսուրիի համալսարանի գիտնականը, որն ուսումնասիրել է աուտիզմ ունեցող անձանց զբաղվածության արդյունքները, եկել է այն եզրահանգման, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելը պետության համար ավելի էժան և հեշտ է, քան թոշակներ կամ նպաստներ վճարելը:

Մենք պետք է ձգտենք հաշմանդամություն ունեցող անձանց հետ զուգահեռ աշխատել ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ այն հույսով, որ, միմյանցինց սովորելով, շահում ենք բոլորս:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack