Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման առավելությունները Печать

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելով գործատուները օգտվում են մի շարք շոշափելի տնտեսական առավելություններից: Նախևառաջ, հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են կենսունակ տնտեսական ներուժ ունեցող «չբացահայտված ռեսուրս»: Մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող անձանց արտադրողականության վերաբերյալ հարցում է անցկացվել 920 ամերիկյան գործատուների շրջանում: Գործատուների կեսը նշեց, որ

6

հաշմանդամություն ունեցող աշխատողներն ավելի աշխատասեր են, քան նրանց ոչ հաշմանդամ գործընկերները:Շնորհիվ սոցիալական բացառման երկարամյա պատմության, հաշմանդամություն ունեցող աշխատակիցները ավելի նվիրված և աշխատասեր են:

Զուտ կոմերցիոն տեսանկյունից, հաշմանդամություն ունեցող կանադացիները 25 միլիարդ տարեկան եկամուտ ունեն՝ կազմելով Կանադայի սպառողական ներուժի 16%-ը:

Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք պարգևատրում են այն ընկերություններին, որոնք տեսանելի քայլեր են անում՝ հաշմանդամներին իրենց աշխատակազմում ներառելու համար: Վերջապես, կազմակերպության կորպորատիվ իմիջը մեծապես շահում է շնորհիվ կադրային ներառական ռազմավարության, որն արտացոլում է ժամանակակից հասարակության բազմազանությունը:

 

Հարմարեցմանառավելությունները

Հարմարեցումը վերաբերում է աշխատակիցների ապահովմանը այնպիսի պայմաններով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար: Հարմարեցումը ենթադրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում մատչելի աշխատանքային միջավայր, հատուկ սարքավորումներ լսողական խնդիրներ ունեցող աշխատակիցների համար, աշխատանքային ճկուն օրակարգ և աշխատակիցների հատուկ կարիքները հաշվի առնող այլ միջոցներ: Չնայած որոշակի ծախսերի, հարմարեցումը պետք է ոչ թե դիտարկել որպես ավելորդ խոչընդոտ, այլ կենտրոնանալ այն օգուտների վրա, որ հարմարեցումը տալիս է և´ աշխատակցին, և´ գործատուին:

Հարմարեցումը, աշխատավայրն ավելի ներառական դարձնելով, միաժամանակ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, աշխատատեղերի հարմարեցման ծրագիրը օժանդակում է այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հարմարեցման հետ կապված ծախսերը հասցնելով նվազագույնի կամ իսպառ վերացնելով: Յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող աշխատակցի համար աշխատավայրի հարմարեցման համար տրամադրվում է որոշակի գումար (Հայաստանում` մինչև 200,000 դրամ): Բացի այդ, ներառական աշխատավայրը հարկավոր է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին, այլ նաև պոտենցիալ հաճախորդներին: Այսպիսով, աշխատատեղի հարմարեցումը կարևոր և շահավետ տնտեսական ներդրում է:

Հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միջև գոյություն ունեցող տնտեսական անհամաչափությունը հաղթահարելու ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հատուկ միջոցառումներ: Հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են աշխատուժի չօգտագործվող հատվածը, և այն գործատուները, որոնք «շահագործում են»այս աշխատուժը և իրենց աշխատատեղը հարմարեցնում են հաշմանդամներին, ապահովում են ավելի բազմազան և ներառական աշխատուժ:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack