Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Աշխատանքի բազմազան հնարավորություններ |
![]() |
ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոն վերջերս հրապարակեց իր տարեկան զեկույցը, ակնհայտ դարձնելով, որ պոտենցիալ աշխատողները դեռևս աղետալի իրավիճակում են: Բայց, եթե կարծում եք, որ 7,7% գործազրկությունը մտահոգիչ է, ապա փորձեք բազմապատկել այդ թիվը տասով: Տեսողական խնդիրներ ունեցող աշխատանքային տարիքի անձանց շրջանում գործազրկության մակարդակը 70-80% է: Եթե ընդհանուր բնակչությունը այսպիսի իրավիճակում ապրեր, տնտեսությունը վաղուց կփլուզվեր: Ավելի քան 16 միլիոն աշխատանքային տարիքի ամերիկացիներ տեսողական խնդիրներ ունեն, որոնցից երեք չորրորդը ներկայումս գործազուրկ են և կախված են կառավարության աջակցությունից: Այս մարդկանց ներառումը աշխատաշուկայում միանշանակ դրական սոցիալական և տնտեսական ազդեցություն կունենա: Տեսողական խնդիրներ ունեցող անձինք հավասար լինելու հնարավորություն և տարբերվելու իրավունք են պահանջում:Սա նշանակում է պատշաճ հարմարեցում
Կարևոր դեր են խաղում տեղեկատվական տեխնոլոգիաները: Աշխատակիցները պետք է հնարավորություն ստանան օգտագործել ծրագրային ապահովման և տեղեկատվական բազմաթիվ տեխնոլոգիաները: Այսպիսի տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերություններից շատերն այժմ միջոցառումներ են ձեռնարկում իրենց արտադրանքը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու համար: Բազմազան աջակցող սարքերի, ծրագրերի և տեխնոլոգիաների շնորհիվ մասնագիտական առաջընթացի դռները երբեք այսքան բաց չեն եղել տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Այս գործիքները հնարավորություն են տալիս տեսողական, լսողական և խոսակցական դժվարություններ ունեցող անձանց` հեշտությամբ կողմնորոշվելու, շփվելու, հաշվարկներ և այլ գործառույթներ կատարելու նոր, թվային աշխատավայրում: |