Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Ներառական կրթության առավելությունները Печать

Հաշվի առնելով ներառական ուսուցման բազմաթիվ դրական կողմերը, հանրակրթական դպրոցներից շատերն այժմ ձգտում են դեպի ներառական կրթական

8 համակարգ, ընդգրկելով հաշմանդամություն ունեցող աշակերտներին ընդհանուր ուսուցման դասարաններում: Գոյություն ունեն մի շարք առավելություններ, որ ներառական կրթական համակարգն ընձեռում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև չունեցող աշակերտների համար:

Սոցիալական առավելություններ

 

Ներառական կրթության ակնառու առավելություններից մեկը հաշմանդամություն ունեցող աշակերտների սոցիալական ներառումն է: Աշակերտները հնարավորություն են ստանում շփվել իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների հետ, այդպիսով զարգացնելով աշխատաշուկայում մեծ կարևորում ունեցող կոմունիկացիոն հմտություններ, որոնց ձեռք բերումն այլապես անհնար կլիներ: Մյուս կողմից, հաշմանդամություն չունեցող աշակերտները, շփվելով իրենց հաշմանդամ ընկերների հետ, կծանոթանան հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվելակերի ճիշտ կանոններին և ձեռք կբերեն ավելի լայն, ոչ խտրական մտածելակերպ, այսպիսով խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրումը և նպաստելով հասարակության բազմազանությանը: Հավասարության և բազմազանության գաղափարը ներառական դասարանում դատարկ կարգախոսից վերածվում է իրականությանը:

 

Կրթական առավելություններ

 

Ներառական կրթական համակարգը նպաստում է և´ հաշմանդամ, և´ ոչ հաշմանդամ աշակերտների կրթական առաջընթացին: Ներառման բոլոր առավելություններից այս մեկը, հավանաբար, ամենազարմանալին է: Ուսուցիչներից և ծնողներից շատերը համոզված են, որ հաշմանդամություն ունեցող աշակերտները կարող են ցուցաբերել դրական կրթական արդյունքներ միայն այնպիսի կրթական միջավայրում, որ հատուկ նրանց համար է նախատեսված: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ լավ մշակված ներառական համակարգը և ուսուցիչների կողմից օգտագործվող ներառական ճիշտ ռազմավարությունը նպաստում են ուսումնական լուրջ հաջողություններին: Ներառական համակարգը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող աշակերտներին` ոչ հաշմանդամ աշակերտներից օրինակ վերցնելու և իրենց առջև ավելի բարձր կրթական նպատակներ դնելու համար:

Եվ վերջապես, մարդիկ, որոնք փոքր հասակից սովորել են ներառական միջավայրում, ավելի մեծ հավանականություն ունեն՝ ստեղծելու մի հասարակություն, որն ընդունում և գնահատում է մարդկանց, անկախ նրանց տարբերություններից: Ներառական կրթության խթանումը պետք է առաջին քայլը լինի դեպի ավելի բազմազան և ընդգրկուն աշխատուժ:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack