Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Աջակցող տեխնոլոգիաներ և զբաղվածություն Печать

Վերջին տասնամյակի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում կատարվող արագ փոփոխությունների շնորհիվ բարձրացել է տեղեկատվության մատչելիությունը, փոփոխվել են բազմաթիվ բիզնես գործառույթների կատարման, քննարկումների կազմակերպման և շփման եղանակները: «Աջակցող տեխնոլոգիաներ» կոչվող ՏՏ ոլորտի մի մասնագիտացված սեկտոր լուրջ ազդեցություն է ունեցել

9

հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսամակարդակի բարելավման վրա:

Աջակցող տեխնոլոգիաներ են համարվում այն ապրանքները, գործիքներն ու համակարգերը, որոնք առավելագույնի են հասցնում անձի` ինքնուրույն գործունեության ունակությունները: Այսպիսի գործիքների շարքին են դասվում տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ

համակարգչային ծրագրերը, տեքստ ընթերցող ծրագրերը, կամ հայացքով աշխատող համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս օգտվել համակարգչային բարդ ծրագրերից առանց որևէ հպման:

Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց աշխատել ամենատարբեր մասնագիտական ոլորտների տարբեր մակարդակներում` զբաղեցնելով հասարակ օպերատորից մինչև ղեկավար պաշտոններ, իսկ ընդհանուր բնակչությանը` օգտագործել այս մարդկանց բազմաթիվ տաղանդներն ու հմտությունները:

Այսպիսի տեխնոլոգիաները, լայն կիրառում ստանալով արտասահմանում, մեծապես նպաստել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորությունների ավելացմանը: Դրանց հաճախակի կիրառումը թույլ է տալիս գործատուներին ճանաչել հասարակության այս հատվածի հաճախ անտեսվող աշխատանքային ներուժը:

ԱՄՆ հետազոտական և գնահատման կենտրոնը անցկացրել է ազգային հարցում` ուղղված աջակցող տեխնոլոգիաներ օգտագործող հաշմանդամների հաջող զբաղվածության կարևորագույն գործոնների բացահայտմանը: Հետազոտության առաջին փուլին մասնակցել է աշխատանքային գործունեության ընթացքում աջակցող տեխնոլոգիաներ օգտագործող 40 անձ: Մասնակիցները երկրի տարբեր շրջաններից էին, զբաղվում էին տարաբնույթ գործունեությամբ և ներկայացնում էին աշխատանքային սանդուղքի բոլոր աստիճանները:

Հարցազրույցի ընթացքում շոշափվեցին մի շարք թեմաներ`անձնական հատկություններ, հասարակական վերաբերմունք, տեխնոլոգիական առաջընթաց, օրոնսդրություն, կրթություն և այլն: Եզրահանգումներից ամենահետաքրքիրները ներկայացնում ենք ստորև.

  • Աշխատանքի ընդունման կամ չընդունման հարցում ֆինանսապես մատչելի և հեշտ օգտագործվող սարքերը հաճախ որոշիչ դեր են կատարում: Այսպիսի սարքավորումներն այնքան լայնատարած են, որ հիմնականում նույնիսկ չեն դիտարկվում որպես աջակցող տեխնոլոգիաներ: Իրականում դրանք հաճախակի օգտագործվող գրասենյակային այնպիսի պիտույքներ են, ինչպիսին, օրինակ, բարձրախոսները, որոնք ձեռքեր չունեցող աշխատակիցներին թույլ են տալիս օգտվել հեռախոսից:
  • Կրթությունը նույնպես որակվում է որպես էական գործոն: Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է սովորեն, թե ինչպես օգտագործել աջակցող սարքերը կենցաղային և աշխատանքային գործառույթների իրականացման ընթացքում:
  • Անձնական հատկություններից առանձնացվեցին համառությունն ու վճռականությունը:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack