Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հասարակական տրանսպորտի մատչելիությունը Печать

10

Չնայած մատչելի հասարակական տրանսպորտի բացակայությունը միայն մեկն է այն խոչընդոտներից, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունվելուն, այս պատնեշը հաճախ կենսական նշանակություն է ունենում: Հասարակական տրասնպորտն իրենից ներկայացնում է մի շարք ենթակառուցվածքների կապակցում, և եթե դրանցից նույնիսկ մեկը մատչելի չէ, կարող է անհաղթահարելի դժվարություն դառնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսպիսով, հարկավոր է, որ հանրային տրանսպորտի ողջ ենթակառուցվածքը` կանգառները, կայանները, ավտոմեքենաները, տեղեկատվությունը լիովին մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց աշխատանքի հավասար իրավունքի հաջող իրականացումն ապահովելու համար:

Հասարակական տրանսպորտի բարելավումն անհրաժեշտ է վերացնելու համար հաշմանդամություն ունեցող անձանց կախվածությունը այնպիսի թանկարժեք տրանսպորտային միջոցներից, ինչպիսիք են տաքսիները: Սա կընդլայնի նրանց հնարավորությունները, դարձնելով նրանց ավելի անկախ և ինքնուրույն:

Մինչ ոմանք կարծում են, որ նոր տեխնոլոգիաները, տնային պայմաններում աշխատելու հնարավորություն ստեղծելով, հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն են տալիս հաղթահարել իրենց մեկուսացումը, սա չի վերացնում հասարակական տրանսպորտի բարելավման անհրաժեշտությունը: Ոչ բոլոր հաշմանդամները կարող են և ցանկանում են աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. այլ ոլորտները պետք է հավասարապես մատչելի լինեն:

Բացի այդ, տրանսպորտի հարմարեցումը անհրաժեշտ է նաև այլ (կրթական, առողջապահական, հանգստի, մշակութային և այլն ) ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:

Հանրային տրանսպորտի բարեփոխումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է՝ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը դեպի աշխատաշուկա հեշտացնելու համար:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack