Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունում՝ հաճախակի տրվող հարցեր Печать
11 Արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը պետք է դիտարկել որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված քայլ, թե սովորական կադրային գործընթաց: Հաշմանդամություն ունեցող անձանց հավաքագրումը պետք է դիտարկել որպես սովորական կադրային գործընթաց, որն արտացոլում է ընկերության ոչ-խտրականական քաղաքականությունը:

Ի՞նչ տեսակի աշխատանքներ են հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաջողությամբ աշխատել ամենատարբեր ոլորտներում: Ինչպես հաշմանդամություն չունեցող անձանց պարագայում, այս դեպքում էլ մասնագիտության ընտրությունը կախված է յուրաքանչյուր անձի հմտություններից, նախասիրությունից, կրթության և որակավորման աստիճանից:

 

Արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը կապված է մեծ ծախսերի հետ: Ոչ: Զբաղվածության պետական գործակալության կողմից անցկացվող «Գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցում» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հաշմանդամի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են գործատուի կողմից կատարված աշխատանքի միջոցների` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը (մինչև 200000 դրամ մեկ հաշմանդամ աշխատակցի համար):

 

Արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հաճախ չեն բացակայի աշխատանքից՝ կապված իրենց առոզջական խնդիրների հետ: Հաշմանդամությունը կայուն վիճակ է և չի ենթադրում լրացուցիչ առողջական խնդիրներ: Դեռ ավելին՝ հարցումները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի քիչ են բացակայում, քան նրանց ոչ հաշմանդամ գործընկերները:

 

Արդյո՞քընկերությունըստիպվածկլինիսովորականիցավելիժամանակհատկացնելհաշմանդամությունունեցողանձանցվերապատրաստմանհամար: Արդյո՞քինչ-որմեկըպետքէմշտապեսօգնինրանց:

Ոչ, եթե անձն ունի աշխատանքին համապատասխան հմտություններ: Ինչպես հաշմանդամություն չունեցող անձանց դեպքում, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լրացուցիչ վերապատրաստման կարիք ունենալ սկզբնական շրջանում:

 

Որտե՞ղկարողենքծանոթանալհաշմանդամությունունեցողաշխատանքփնտրողնրիհետ:

Այս հարցով կարող եք դիմել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կամ հաշմանդամահեն հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանը: Գործում է նաև հատուկ ինտերնետային կայք, www.jobs.disablity.am, որտեղ կարող եք հեշտությամբ գտնել և կապ հաստատել ձեր պահանջներին համապատասխանող հաշմանդամություն ունեցող մասնագետների հետ:

 

Ու՞ր կարող ենք դիմել աշխատավայրի մատչելիության վերաբերյալ խորհրդատվության համար:

Կարող եք դիմել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին:

 

Որո՞նք են հաշմանդամություն ունեցող աշխատկիցների հետ վարվելակերպի կանոնները:

Ինչպես յուրաքանչյուր աշխատակցի, այնպես էլ, հաշմանդամություն ունեցող անձանց հետ պետք է վարվել հարգանքով և արժանապատվությամբ: Առավել մանրամասն խորհրդատվություն կարող եք ստանալ հաշմանդամահեն ՀԿ-ներում։

 

Արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունող կազմակերպություններն օգտվում են որևէ արտոնություններից:

Յուրաքանչյուր հաշմանդամի համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափը: Աշխատավարձի փոխհատուցման ծրագրերը սահմանափակված են ժամկետով, մասնավորապես, փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով:

Բացի այդ, հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի 150 տոկոսի չափով:

 

Որո՞նքենհաշմանդամությունունեցողանձանցհետհարցազրույցիանցկացմանառանձնահատկությունները:

Օգտագործեք հարցազրույցի անցկացման նույն մեթոդներն ու տվեք նույն հարցերն, ինչ կտայիք մյուս դիմորդներին: Հարկավոր է կենտրոնանալ ոչ թե հաշմանդամության, այլ մասնագիտական հմտությունների վրա:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack