Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Մատչելի միջավայր Печать

Հետևյալ հարցաթերթիկը կարող է Ձեզ օգնել բացահայտելու, թե արդյոք Ձեր աշխատավայրը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

  1. Արդյո՞ք դռան լայնությունը բավարար է սայլակ կամ քայլակ օգտագործող անձանց մուտքի համար (առնվազն` 75-80 սմ):
  2. Արդյո՞ք մուտքը չունի խոչընդոտներ՝ ծառի ճյուղեր, վահանակներ և այլն, որոնք կարող են վտանգավոր լինել տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:
  3. Արդյո՞ք դեպի դուռը տանող ուղին ապահովված է համապատասխան թեքահարթակով (եթե առկա են աստիճաններ), արդյո՞ք դրա թեքությունը հարմար է անվասայլակ օգտագործող անձանց բարձրանալու և իջնելու համար, արդյո՞ք թեքահարթակի վերին և ստորին հատվածները պատված են շոշափելի մակերևույթով:
  4. Արդյո՞ք վերելակի լայնությունը բավարար է սայլակ կամ քայլակ օգտագործող անձանց ներս մտնելու և շրջվելու համար:
  5. Արդյո՞ք վերելակն ապահովված է շոշափելի մակերևույթ ունեցող կոճակներով, Բրայլյան տառատեսակով տեղեկատվությամբ, բոլորի համար հասանելի բարձրության վրա գտնվող կոճակներով, ինչպես նաև ձայնային տեղեկատվությամբ, որը հայտնում է ուղևորներին, թե որ հարկում են նրանք գտնվում:
  6. Արդյո՞ք Ձեր ընկերության անվանումը կրող ցուցանակը բավարար պարզ և մեծ է, որ որոշակի հեռավորությունից նկատվի:
  7. Արդյո՞ք անվասայլակ օգտագործող անձանց համար նախատեսված հատուկ ավտոկանգառ կա և արդյո՞ք այն նշված է սայլակի միջազգային նշանով:
  8. Արդյո՞ք հատակը չսահող, ամուր և հարթ է՝ սայլակ կամ քայլակ օգտագործող անձանց տեղաշարժի համար:
  9. Ամրացված աթոռներով սենյակների դեպքում՝ արդյո՞ք հատուկ ազատ տարածքներ կան անվասայլակ օգտագործող անձանց համար:

10. Արդյո՞ք դռները կարող են հեշտությամբ բացվել բոլորի կողմից (այսինքն բավարար ցածր են և դժվարությամբ չեն բացվում):

11. Եթե մուտքը ապակուց է, արդյո՞ք դրա վրա կա հստակ տարբերակելի գույնի ժապավեն, որը թույլ կտա տեսողական խնդիրներ ունեցող անձանց՝ որոշել դռան տեղը:

12. Արդյո՞ք շենքում կա մատչելի սանհանգույց:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack