Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Միջազգային զարգացման ձայներ՝ ապրելով հաշմանդամությամբ Печать

 

 

 

 

Աշխարհում մոտ 1 միլիարդ հաշմանդամություն ունեցող անձ է ապրում: Հաշմանդամության խնդիրը չի նշված «Հազարամյակի զարգացման նպատակներում» (Millenium Development Goals), և հասարակական շատ գործիչների կարծիքով այդ դրույթի բացակայությունը խոչընդոտում է զարգացման առաջընթացը: Ստորև, տարբեր երկրներում ապրող հաշմանդամություն ունեցող 10 անձինք պատմում են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրենց երկրներում:

 

 

Թեդի Հոթթո Քուիսպե Վելասքո, 37, Բոլիվիա

Անդամահատումից հետո ես պարզապես չէի ուզում ապրել: Դա պատահեց ավտոբուսի հարվածի հետևանքով: Վիրահատությունը չկարողացավ վերադարձնել աջ ոտքիս շարժունակությունը, որից հետո, ինֆեկցիայի պատճառով, ոտքս անդամահատեցին:

13Teddy_-_Bolivia Ես ստիպված եղա քայլել ձեռնափայտերի օգնությամբ և սկսեցի խտրականության ենթարկվել ամենուր՝ անգամ հարազատ ընտանիքում: Բայց այժմ, պրոթեզի ձեռքբերումից հետո, ես երջանիկ եմ: Քայլվածքով չեմ տարբերվում մնացածից և այլևս խտրականության չեմ ենթարկվում: Աշխատանք գտա հացի փռում: Այժմ էլ վարորդական թեստ պետք է հանձնեմ, որ սկսեմ նաև առաքմամբ զբաղվել: Եթե պրոթեզս չլիներ, չեմ կարծում, որ կյանքս երբևէ բարելավվեր: Դժվար է ապրել Բոլիվիայում, երբ հաշմանդամություն ունես:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Կցանկանայի, որ կառավարությունը ֆինանսական փոխհատուցում տրամադրեր հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ նրանք շատ են տառապում: Մարդիկ քեզ այլ կերպ են վերաբերվում: Նրանք դա քո երեսին չեն ասի, բայց աշխատում են ինչքան հնարավոր է հեռու մնալ քեզնից: Անդամահատումից հետո ես ենթակա էի մշտական խտրականության: Եթե չլիներ որոշ մարդկանց աջակցությունը և պրոթեզը, որն անվճար ստացա բարեգործական ընկերությունից, չէի կարողանա սովորական կյանքով ապրել:

 

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Ես լավ տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ հարուստ երկրները պետք է ֆինանսական օժանդակություն ցույց տան այնպիսի երկրներին, ինչպիսին Բոլիվիան է, և բարեգործական կազմակերպությունները պետք է լրացնեն կառավարության բացերը: Հաշմանդամություն ունեցող անձինք լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունեն, քանի որ նրանք անգամ չեն կարող աշխատանքի գնալ: Ավտոբուսները կանգ չեն առնում, երբ տեսնում են, որ ուղևորը հաշմանդամ է, քանի որ չեն ցանկանում, որ դու ավելորդ տեղ զբաղեցնես քո ձեռնափայտերով:

ՍոնիաՄալկաՍիլվա, 60, Պերու

Երբ ես ծնվեցի, հաշմանդամություն ունեցող անձանց համար որևէ ծառայություններ կամ աջակցություն չկար: Երբ ես առաջին անգամ դպրոց գնացի, լսողական խնդիրներս դեռ ակնառու չէին, բայց ֆիզիկական հաշմանդամությունս տեսանելի էր,

13Sonia_-_Peru քանի որ ձեռնափայտով էի քայլում: Ես ստիպված էի ինքս սովորել կարդալ, հետևելով մարդկանց շուրթերին, երբ նրանք կարդում էին: Խտրականության էի ենթարկվում ուսուցիչներիս և համադասարանցիներիս կողմից: Փոխանակ դպրոցը բոլորի համար հարմար դարձնելուն, ինձ էին ստիպում հարմարվել առկա միջավայրին: Այժմ հատուկ դպրոցներ կան, որտեղ լսողական խնդիրներ ունեցող անձանց օգնում են սովորել: Բայց նրանք, ովքեր քաղաքից դուրս են ապրում, մոռացված են:

Ծնողները նրանց հիմնականում դպրոց չեն ուղարկում: Դպրոց գնալու դեպքում էլ նրան չեն հանդիպում համապատասխան ուսուցիչների:

Բայց չնայած այս դժվարություններին, ես կարողացա ավարտել դպրոցն ու շարունակել ուսումս, դառնալով բժիշկ: Այժմ ես աշխատում եմ Լիմայի հիվանդանոցում, քաղցկեղի կանխորոշման բաժնում:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Մենք դեռևս միջազգային զարգացումից շատ ետ ենք գտնվում: 1000 երեխայից մեկը ծնվում է լսողական խնդիրներով: Կառավարությունը պետք է բժշկական զննումներ անցկացնի, որոշելու համար, արդյոք նորածինը կարող է լսել, բայց դա չի արվում: Մինչև երեխայի ծնողները սկսում են գիտակցել, որ երեխան չի լսում, արդեն ուշ է լինում խոսել սովորելու համար: Եվ եթե նրանք խոսել չեն սովորում, ցմահ բեռ են դառնում ընտանիքի համար, կամ, որ ավելի վատ է, մեկուսացվում են և ստիպված լինում դիմել ցանկացած քայլի, անգամ գողության՝ իրենց գոյությունը պաշտպանելու համար: Եթե գոյություն ունենար խլության վաղ հայտնաբերման ծրագրեր և երեխաներին ապահովեինք լսողական սարքերով վաղ մանկությունից, նրանք կկարողանային ինտեգրվել հասարակությանը: Չեմ կարծում, որ սա մեծ ծախսերի հետ կապված կլիներ:

 

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Մենք պարտադիր օգնության կարիք ունենք: Եթե կառավարական գումարները բավարար չեն, այսպիսի ծրագրերը պետք է ֆինանսավորվեն միջազգային կազմակերպությունների կողմից: Խնդիրն այն է, որ դոնոր երկրներն այժմ հրաժարվում են Պերուին օգնելուց, քանի որ կարծում են, որ մենք տնտեսապես լավ մակարդակի վրա ենք: Տեղեկությունները մեծ մասամբ խեղաթյուրված են: Մենք դեռևս խնդիր ունենք հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրելու հասարակության մեջ: Դեռևս ժամանակը չէ միջազգային օգնության կասեցման համար:

Մանիշա, 15, Հնդկաստան

Առօրյա կյանքում ես բազմաթիվ մարտահրավերների եմ բախվում՝ գլխավորը տեղաշարժն է, քանի որ շրջակա միջավայրը մեծամասամբ հարմարեցված չէ: Սրա

13Manisha_-_India պատճառով, ես այնքան ազատություն չեմ ստանում իմ ընտանիքում, որքան կցանկանայի: Մյուս կողմից, նրանք անհանգստանում են իմ ապահովության մասին: Տեղեկատվության բացակայությունը նույնպես խնդիր է: Մեր համայնքում թերթեր չեն բաժանվում, բայց ես Բրայլյան տառատեսակով թերթ եմ ստանում, որը կարդում եմ հարևաններիս համար. սա տեղեկատվության մեր միակ միջոցն է:

Չեմ կարծում , որ իմ դիրքը ընտանիքում և հասարակության մեջ բարելավվել է մանկությունիցս ի վեր: Համայնքի կարծիքը հետզհետե փոխվում է: Մարդիկ այժմ գիտեն, որ կույր երեխաները կարող են դպրոց գնալ և սովորել: Այժմ ես պետական դպրոց եմ գնում, բայց ուսուցիչս Բրայլյան տառատեսակ չգիտի, այդ պատճառով ինձ այցելող ուսուցիչն է դասավանդում, որը նաև վերապատրաստում է դպրոցի ուսուցիչներին՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին ուսուցանելու հարցում:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Ես գիտեմ , որ կա պետական ծրագիր «Կրթություն բոլորի համար» վերնագրով, և նաև ընդունվել է օրենք, որը կոչվում է «Կրթության իրավունք բոլորի համար» ակտ: Սրա շնորհիվ, բոլորն այժմ ունեն կրթության իրավունք: Բայց և այնպես, դեռևես շատ սակավաթիվ ուսուցիչներ կան, որոնք կարող են դասավանդել իմ նման երեխաներին: Ես նաև գիտեմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող նոր օրենք է ընդունվելու: Ես կցանկանայի, որ կառավարությունը վերապատրաստեր ավելի շատ ուսուցիչների և ապահովեր մեզ Բրայլյան տեղեկատվությամբ և աուդիոգրքերով, նույնիսկ այնպիսի հեռավոր շրջաններում, ինչպիսին մերն է: Հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է արժանի ուշադրություն դարձնել:

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Միջազգային հասարակությունը պետք է խթանի կրթության զարգացումը՝ ներդնելով տեխնոլոգիաների ոլորտի իր փորձը: Կրթությունն այն կարևոր գործոնն է, որ օգնում է ինձ պես երեխաներին առաջ գնալ կյանքում: Մինչև դպրոց ընդունվելս, ես միշտ տանն էի և կախված էի ուրիշներից, բայց այժմ կյանքս փոխվել է: Ես հասարակական գործունեություն եմ ծավալում և օգնում եմ կույր երեխաներին ավելի անկախ կյանք վարել:

Վաշինգտոն Օպիո Սաթի, 31, Քենիա

Քենիայում հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մեկուսացված ապրել ՝ չնայած պետական քաղաքականությանը և այն բազմաթիվ օրենքներին, որոնք պաշտպանում և խթանում են նրանց իրավունքները: Օրինակ ես, որպես լսողական խնդիր ունեցող անձ, լուրջ մարտահրավերների եմ բախվում տեղեկատվության ստացման հարցում, քանի որ լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, սուրդոթարգմանություն կամ լուսագրեր չեն ապահովում: Զբաղվածությունը նույնպես մեծ խնդիր է, քանի որ գործատուների մեծ մասը պատրաստ չեն աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Հաշմանդամները պատնեշների են բախվում կրթության, տրանսպորտի, առողջապահական, զբաղվածության և տեղեկատվության ոլորտներում:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Քենիական նոր սահմանադրությունը մի շարք դրույթներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Կառավարությունը նախաձեռնել է մի շարք սոցիալական պաշտպանության ծրագրեր, օրինակ` դրամական օգնություն ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Հիմնադրվել է տնտեսական զարգացման հաշմանդամության ազգային ֆոնդը: Բայց ներկա սահմանադրությունը գործի դնելու կարիք կա, երաշխավորելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից և լիովին մասնակցում են երկրի հասարակական կյանքին: Անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության ծրագրերը կիրառել երկրի ողջ տարածքում. Կարևոր է նաև բարձրացնել հասարակության իրազեկման աստիճանը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերվեն հարգանքով:

 

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Միջազգային հանրությունը պետք է դրդի կառավարությանը՝ կատարել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հաստատված պարտավորությունները: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, կարծում եմ, որ միջազգային դոնորները չպետք է ֆինանսավորեն այն ծրագրերը, որոնք չեն ներառում հաշմանդամություն ունեցող անձանց: Միջազգային հանրությունը պետք է նպաստի հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացմանը՝ ֆինանսավորելով նրանց ուղղված ծրագրերը:

ԵվգենՆսաբայեզու, 32, Բուրունդի

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը Բուրունդիում դեռևս վտանգավոր է: Խտրականության ենթարկվելով, նրանք համարվում են սակավ իրավունքների տեր անձինք: Նրանց կոչում են «Իբիմուգա», ինչը նշանակում է «կոտրված կաթսա»՝ ապագա չունեցող, անպետք մարդիկ:

13Eugene Հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում` կապված կարծրատիպերի և նախապաշարմունքների հետ: Գոյություն ունի նաև մատչելիության խնդիր: Հասարակական տրանսպորտը հարմարեցված չէ և առօրյա կյանքում մեծ խնդիրներ է առաջացնում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն կրթական, առողջապահական և տեղեկատվական ծառայությունները: Նրանց հիմնարար իրավունքները չեն հարգվում:

Մտածելակերպի որոշակի փոփոխություն է նկատվում միջազգային կազմակերպությունների աշխատանքի և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ցանցի ստեղծման շնորհիվ: Այս ցանցը աշխատանքներ է կատարում` միտված հասարակության ընկալումների փոփոխությանը: Երբ ես մեծանում էի, ֆիզիկական հաշմանդամության պատճառով իմ հնարավորությունները խիստ սահմանափակ էին: Հաշմանդամություն ունեցող երեխան չէր կարող դպրոց հաճախել կամ օգտվել առողջապահական ծառայություններից: Ընտանիքը փորձում էր թաքցնել երեխային, որպեսզի տեղական համայնքը չիմանար, որ ընտանիքն «անիծյալ» էր: Այսօր հաշմանդամություն ունեցող երեխան դիտարկվում է որպես հավասար: Բայց դեռ շատ անելիլներ կան:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Վերը նշված ցանցը համագործակցում է Համերաշխության նախարարության հետ, որը պատասխանատու է հաշմանդամություն ունեցող անձանց համար: 2010թ.-ին նախարարությունը նախաձեռնեց մի քանի ծրագրեր` հաշմանդամություն ունեցող անձանց միավորումների և կենտրոնների համար դրամական միջոցներ հայթայթելու նպատակով: Առողջապահության նախարարությունը պարտավորվել է տրամադրել օգնություն մինչև 5 տարեկան բոլոր, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Նախարարությունն այժմ փորձում է ստեղծել ներառական կրթության համակարգ «Հանդիկապ Ինտերնեշնլի» օգնությամբ:

Ցավոք, չնայած կառավարության որոշ դրական գործողությունների, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ պետական քաղաքականություն կամ օրենք գոյություն չունի: ՄԱԿ-ի կոնվենցիան դեռևս չի վավերացվել:

 

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի Բուրունդուի կառավարությանը՝ վավերացնել Կոնվենցիան և ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող օրենքներ: Երկրում գործող հաշմանդամահեն և հասարակական կազմակերպութուններին օժանդակություն է անհրաժեշտ: Վերջապես, միջազգային հանրությունը պետք է պարտավորվի հաշմանդամություն ունեցող անձանց ներառել զարգացման բոլոր ծրագրերում:

Ռութ Աչեինգեհ, 32, Կամերուն

Կամերունում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք մեծ մարտահրավերների են դիմակայում: Կրթություն ստացողների տոկոսը շատ ցածր է, իսկ շրջաններում ապրողների մեծ մասը չեն ստանում համապատասխան բժշկական օգնություն: Սոցիալական ինտեգրման հարցում, իրազեկման աստիճանը զգալիորեն բարձրացել է, բայց գործնականում ինտեգրումը շատ սահմանափակ է:

13Ruth_-_Cameroon

Ունենալով ֆիզիկական հաշմանդամություն, ինձ համար ամենամեծ դժվարությունը հասարակության մաս լինելն էր, հաշմանդամությունս բացասական ազդեցություն ուներ ընկերներ ձեռք բերելու հարցում: Կյանքս աստիճանաբար բարելավվեց, բայց վերականգնման ոլորտում դեռ շատ անելիքներ կան:

Մատչելիությունը մեծ խնդիր է գրեթե ամենուրեք:

Գործարար մթնոլորտը մատչելի չէ: Ինձ համար բիզնես հիմնադրելն ավելի դժվար էր, քան ցանկացած այլ մարդու համար: Հանրության տեսանկյունից, «նորմալ» մարդիկ կարող են բիզնեսով զբաղվել, բայց մարդիկ չեն ցանկանում ինձ անհանգստացնել իմ խանութում, քանի որ ես դժվարությամբ եմ տեղաշարժվում:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Այժմ գործում են կրթական ծախսերից ազատման ծրագրեր, որոնք շատ գործնական են, ընդունվել են մի շարք օրենքներ և դրույթներ, բայց դրանց իրականացումը դեռ կաղում է: Կցանկանայի, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վավերացվեր Կամերունում:

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Միջազգային հանրությունը պետք է տեղական կազմակերպությունների հետ համագործակցի` տեղեկանալու համար, թե ինչ դշվարությունների են նրանք հանդիպում: Պետք է նաև ստեղծել դիվանագիտական կապ, քանի որ հաշմանդամությունը սովորաբար չի քննարկվում որպես դիվանագիտական հարց: Հաշմանդամության հարցը դիվանագիտականան բաղադրիչ դարձնելով` հարցերից շատերին արագ լուծում կտրվեր: Հանրությունը պետք է իմանա, որ հաշմանդամությունը գոյություն ունի ոչ միայն այն մարդու մեջ, որը հաշմանդամ է, այլ նաև մարդկանց մտածելակերպում: Բոլոր մարդկանց հավասարապես ընդունելու գաղափարի արմատավորումը մեծ քայլ կլիներ դեպի հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց միջև անջրպետի վերացումը:

 

ՆայՎինՏուն, Բուրմա

Ես մեկ տարեկանից հենաշարժողական հաշմանդամություն ունեմ: Ես աշխատում եմ «Լեպրոսի Առաքելություն» կազմակերպությունում որպես մեդիա համակարգող, և օգտագործում եմ լուսանկարչության հանդեպ իմ կիրքը` նկարագրելու համար հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը: Քաղաքական երկարատև իրարանցման մեջ գտնված մեր երկրում, ես հաշմանդամության հետ կապված խտրականական բազմաթիվ դեպքերի եմ ենթարկվել: Օրինակ, մի անգամ ես դիմեցի աշխատանքի համար մասնավոր ընկերությունում, որտեղ ինձ ասացին, որ պաշտոնն արդեն զբաղեցված է, բայց երբ ոչ հաշմանդամ ընկերս դիմեց նույն աշխատանքի համար, պարզվեց, որ տեղը դեռ թափուր էր: Նաև բախվում էի գործնական պատնեշների իմ առօրյա կյանքում. աշխատանքի հասնելու համար հասարակական ոչ հարմարեցված տրանսպորտի օգտագործումը նույնքան հսկայական դժվարություն էր, որքան աստիճաններ բարձրանալը: Անվասայլակ օգտագործողների համար Բուրմայում գրեթե անհնար է հասարակական տրանսպորտի օգտագործումն ու մուտքը դեպի հասարակական շենքեր: Տեղյակ եմ նաև, որ գյուղական բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք ավելի մեծ դժվարությունների են բախվում: Անձրևային սեղոնի ընթացքում նրանցից շատերը գամված են տանը, քանի որ առանց հարմարեցված մայթերի նրանց տեղաշարժն անհար է:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Նարգիզ ցիկլոնից առաջ (2008թ.) հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվությունն ու ծառայությունները սահմանափակ էին կամ իսպառ գոյություն չունեին: Ցիկլոնից հետո անցկացված ազգային հարցումը ցույց տվեց, որ բնակչության 2,3%-ը, գրեթե 1.3 մլն մարդ, հաշմանդամություն ունեն: Մինչդեռ հաշմանդամների համար ծառայություններ և աջակցություն էր տրամադրվում միայն քաղաքներում:

Վերջին քաղաքական փոփոխություններից հետո մեր կարիքները սկսում են գնահատել, և լրատվամիջոցների կողմից հաշմանդամության խնդրի լուսաբանումը բարելավվել է: Կառավարությունը նաև քայլեր է կատարում ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ, և այժմ համապատասխան օրենսդրություն է մշակվում:

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Քաղաքական փոփոխություններից առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ճանաչված չէին: Այժմյան կառավարությունը պատրաստակամություն է ցուցաբերում աղքատության կրճատման և զարգացման հանդեպ: Հասարակական կազմակերպությունները պետք է ընդգրկեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում նրանց ծրագրերի միջոցով: Կառավարությունն ու այլ դոնորները պետք է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հիմնական չփանիշ դարձնեն ֆինանսավորման հարցում:

ԹոմասԱլիու, 39, Սիերա-Լեոնե

Ես կարող էի դառնալ երկրի առաջին կույր փաստաբանը, իրավաբանություն ուսումնասիրելով մինչև համալսարանի երրորդ տարին, բայց ստիպված էի թողնել

13Thomas_-_Sierra_Leone

ուսումս, քանի որ որոշակի մակարդակից հետո Բրայլյան նյութեր պարզապես գոյություն չունեին: Հաճախ սեփական ծնողներդ քեզ համարում են «ոչ պիտանի», միայն հաշմանդամության պատճառով:

Սիերա-Լեոնեում կյանքը դժվար է հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես տեսողական խնդիրներ ունեցողների համար:

Մենք հաճախ անտեսվում ենք հասարակական տրանսպորտի վարորդների կողմից: Բայց, թերևս, մեծագույն խնդիրը հանրության կարծրատիպային մտածելակերպն է: Հաճախ ծնողներն իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին չեն ուղարկում դպրոց, սահմանափակելով նրանց տան 4 պատերի մեջ: Սիերա-լեոնցիների 15%-ը հաշմանդամություն ունի, բայց նրանց միայն 2%-ն է կրթված: Արդյունքում, հաշմանդամություն ունեցողներից շատերն, իրենց մասին հոգ տանելու իրական ոչ մի հնարավորություն չստանալով, ստիպված են ողորմություն խնդրել փողոցներում: Ես կույրերի համար փոքր կենտրոն եմ աշխատեցնում, որը տեսողական խնդիրներ ունեցողների համար տեխնոլոգիաներ և այլ նյութեր է առաջարկում: Բայց մեր տեխնոլոգիաները բավարար չեն. համակարգիչներից շատերը հին, նվիրաբերված սարքավորումներ են: Դրանցից շատերը 40 րոպեն մեկ անջատվելու և նորից միացվելու կարիք են ունենում ծրագրային խնդիրների պատճառով:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Առողջապահական ծառայությունները սահմանափակ են անգամ հաշմանդամություն չունեցող անձանց համար. Իսկ հաշմանդամություն ունեցողներս, որ առանց այդ էլ ավելի ցածր կենսամակարդակ ունենք, քան միջին սիերա-լեոնցին, ավելի խղճուկ հարմարություններ պետք է ակնկալենք: Միայն 2011թ.-ին ընդունվեց Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը, որը, գործադրման դեպքում, կրթության, առողջապահական, աշխատանքային հավասար հնարավորություններ կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կարծում եմ, որ հարկավոր է ձեռնարկենք շահերի պաշտպանության և իրազեկման բարձրացմանն ուղղված գործունեություն տեղական և ազգային մակարդակներում՝ օրենքի լիակատար գործադրման համար:

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Կցանկանայի, որ միջազգային հանրությունը ակտիվորեն ներգրավեր կառավարությանն ու այլ շահագրգիռ կողմերին՝ 2011թ. օրենսդրության դրույթների լրիվ իրականացման հարցում, այդպիսով ապահովելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար իրավունքներից օգտվեին: Միջազգային հանրությունը նաև պետք է սատարի կառավարությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում միջազգային առաջընթացից ետ չմնալու հարցում:

Վիամե Դալմեիդա, 52, Տոգո

Որպես հաշմանդամություն ունեցող անձ ես տեսնում եմ, որ, չնայած ողջ առաջընթացին, մենք դեռևս մեկուսացված ենք: Առօրյա կյանքը բարդ է, և, աղքատությամբ համակված միջավայրում, որտեղ գրեթե բոլորը պայքարում են

13Viame-_Togo գոյատևման համար, հաշմանդամություն ունեցող անձիք ստիպված են ավելի բարդ պայքար մղել: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն առաջընթաց է ապրել վերջին տարիներին, շնորհիվ «Հանդիկապ Ինտերնեշնլի», որտեղ ես աշխատում եմ: Տեղական գործընկերների հետ համատեղ մենք օգտագործում են տեսանյութեր և անգրագետ մարդկանց համար հարմարեցված ինտերակտիվ նկարներ՝ ստիպելով նրանց մտածել այն մասին, թե ինչպես է հանրությունը վերաբերվում հաշմանդամներին:

Մեր ուղերձները լավ են ընդունվում: Ակնհայտ է մեծ տարբերությունը մարդկանց ընկալման մեջ: Հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են հանվում «թաքստոցներից», որտեղ պահվում էին իրենց ընտանիքների կողմից: Միաժամանակ, կարևոր բանակցական աշխատանքներ են տարվում կառավարության հետ: Այս ամենի արդյունքում, ավելի շատ ծնողներ իրենց երեխաներին սկսում են դպրոց ուղարկել, որպեսզի հետագայում ավելի շատ աշխատանքային հնարավորություններ ունենան: Բայց դեռ շատ անելիքներ կան, քանի որ իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները դեռևս չեն ընդգրկել երկրի ողջ բնակչությունը:

Ամսուսնությունը նույնպես բարդ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Տոգոն գյուղատնտեսական երկիր է, որտեղ տղամարդիկ և կանայք պարտադիր աշխատում են դաշտերում:

Բայց կան նաև հաջողության պատմություններ: Նայեք, օրինակ, ինձ: Կան ամուսիններ, ովքեր հասկացել են, որ, չնայած արտաքին տեսքին, հաշմանդամությունն իրականում երկրորդական է: Որոշակի աջակցության և հարմարությունների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ապրել, աշխատել և արարել` այնպես, ինչպես ցանկացած այլ ոք: Մենք կարող ենք ընտանեկան կյանք վարել և երեխաներ դաստիարակել: Ես երկու որդի և մեկ դուստր ունեմ և մեծացրել եմ նրանց առանց որևէ դժվարության:

Ես դեռ բախվում եմ հանրության կարծրատիպերին: Բարեբախտաբար, ծնողներս վաղ հասակից ինձ ինքնավստահություն և բարձր ինքնագնահատական են ներշնչել: Սրա շնորհիվ մեծամասամբ կարողանում եմ անտեսել այս բացասական կարծիքները: Ես գիտեմ, որ արժանի եմ հավասար տեղ ունենալ այլ մարդկանց կողքին և նրանց շրջանում:

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Կառավարական մակարդակում, Տոգոն ունեցել է հաշմանդամություն ունեցող անձանց վարչություն Սոցիալական նախարարության կազմում սկսած 1995թ.-ից: 2004թ.-ին ընդունվեց օրենք հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մասին: Տոգոն վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան սույն թվականի մարտին: Բայց այս բազմաթիվ օրենսդրական գործիքները պետք է իրականացվեն ազգային քաղաքականության շնորհիվ: Մեր երկիրը պետք է դուրս գա հատուկենտ գործողությունների շրջանակից և ձևավորի համակարգ, որը կերաշխավորի այս միջոցառումների շարունակականությունը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու հնարավորություն են տալիս:

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Միջազգային հանրությունը պետք է հիշեցնի մեր կառավարությանը՝ հարգել կոնվենցիան վավերացնելիս ստանձնած պարտականությունները: Տեքստի ստորագրումն իհարկե հիանալի է, բայց դրույթներն ամենօրյա կյանքում կիրառելը լրիվ այլ բան է, և այս պահիս դեռ շատ բան կա անելու: Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները փորձում են երկիրը ճիշտ ուղղությամբ տանել: Միջազգային հանրությունը պետք է սատարի քաղաքացիական հասարակությանը՝ տրամադրելով ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են բարեփոխումներն արագացնելու համար:

ԱնաՌութՄերիդա, 27, Գվատեմալա

Ես կույր իրավաբան եմ: 12 տարեկանում կուրացա և այդ օրվանից կրթական ասպարեզում մեծ դժվարությունների բախվեցի: Ընտանիքիս լուրջ օժանդակության շնորհիվ կարողացա ավարտել միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան, դառնալով Գվատեմալայի առաջին կույր իրավաբանը, որը նաև նոտարի աստիճան ունի: Ես նշում եմ այս ձեռքբերումը, քանի որ նոտարական օրենսգիրքը հատուկ դրույթ ունի, ըստ որի կուրություն ունեցող անձանց արգելվում է նոտարական գործունեությամբ զբաղվել:

13Ana-_Guatemala Ունենալով հաշմանդամություն և ապրելով Գվատեմալայում, ես դիմակայում եմ լայնատարած խտրականության: Կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար սկզբունքային է ստանալ անհրաժեշտ ընտանեկան օժանդակություն: Կարևոր է, որ ընտանիքի անդամները գիտակցեն, որ հաշմանդամություն ունեցող անձը շատ բան կարող է անել: Եթե հաշմանդամություն ունեցող երեխան զրկվում է այս կարևոր աջակցությունից, դատապարտվում է մեկուսացման:

Հանրային սխալ ընկալումները, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը, առողջապահական, հասարակական տրանսպորտի և աշխատանքային հնարավորությունների անմատչելիությունը դեռևս հսկայական մարտահրավերներ են: Իսկ կրթությունը դեռևս անմատչելի է բնակչության ստվար հատվածի համար:

 

Ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում Ձեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղղությամբ: Ինչպիսի՞ քաղաքականություն կամ ծրագրեր կցանկանայիք, որ ընդունվեին Ձեր երկրում:

Պետական կառույցները խիստ սակավաթիվ գործողություններ են իրականացրել` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավմանը: Գվատեմալայում վերջերս նախագահական ընտրություններ տեղի ունեցան, և թեկնածուներից ոչ ոք չներառեց հաշմանդամների հիմնախնդիրները իրենց նախընտրական ծրագրերում: Նորընտիր նախագահը անգամ չի հիշատակել այս խնդրի մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց ազգային խորհուրդը չափազանց պասիվ է աշխատում: Այն միայն որոշ իրազեկման բարձրացման քարոզարշավ է կազմակերպել, բայց սա բավարար չէ. օրենսդրությունը չի գործում և պետական կառույցները կարծես ոչինչ չեն անում այդ ուղղությամբ:

 

Ի՞նչպետքէանիմիջազգայինհանրությունը՝ Ձեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց օգնելուհամար:

Միջազգային հանրությունը, ցանկացած պետական կամ այլ ծրագրեր հովանավորելիս, պետք է շեշտը դնի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա: Բացի պետական ծրագրերի հովանավորումից, միջազգային կազմակերպությունները պետք է ինքնուրույն գործունեություն ծավալեն երկրում՝ տեղական մասնաճյուղերի միջոցով:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack