Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Ես անձ եմ, ոչ թե վիճակ Печать

20 տարի առաջ, Սպիտակ տանը, դիտելով, թե ինչպես էր նախագահ Ջ. Բուշը ստորագրում «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիներ» օրենքը, ես հասկացա,

14

որ սա մեծ օր էր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այնուամենայնիվ, ես գիտակցում էի, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ինչպես վաթսունականների քաղաքացիական իրավունքների օրենքի պարագայում, ես հասկանում էի, որ նախագահի ստորագրությունը մեծ դեր կունենար ֆիզիկական հարմարեցումների փոփոխման հարցում, բայց մեր մտածելակերպը փոխելու համար բավական չէր լինի:

Չնայած նրան, որ այժմ սայլակով կարող եմ հեշտությամբ մուտք գործել ցանկացած շինություն, այնուամենայնիվ մեծ դժվարությամբ եմ հասնում նրան, որ մարդիկ, ինձ նայելիս ոչ թե առողջական վիճակս տեսնեն, այլ անհատականությունս: Այսօր էլ, 20 տարի անց, սայլակս մարդկանց լարվածություն է փոխանցում:

Ինչու՞ է այսպես: Մեծ մասամբ, ոչ հաշմանդամ, «առողջ» մարդիկ վախենում են հաշմանդամությունից: Որպես ազգ, ամերիկացիները հաշմանդամություն ունեցող անձանց ավելի հավասարապես են դիտարկում, քան ցանկացած այլ երկրում: Այնուամենայնիվ, ամերիկացիների մեծ մասը, տեսնելով հաշմանդամություն ունեցող անձի, կենտրոնանում է ոչ թե նրա անձնական հատկությունների, այլ հենց հաշմանդամության վրա: Ըստ ինձ, սա նշանակում է, որ մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ կարողանանք մարդուն ճանաչել որպես մարդ, անկախ նրա տեսքից, պահելաձևից, քայլելու (կամ չքայլելու) ձևից:

2008 թ. Կոնգրեսը անհրաժեշտ համարեց փոփոխություն մտցնել վերը նշված օրենքում ի պատասխան այն դեպքերի, երբ գործատուները, սխալ մեկնաբանելով մայր օրենքը, շարունակում էին խտրականական կադրային քաղաքականությամբ հանդես գալ:

Այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կրթության և զբաղվածության կոմիտեն զեկուցեց, որ 2004թ. տվյալներով հաշմանդամ հայցվորների 97%-ը պարտվել է աշխատանքային խտրականության վերաբերյալ դատական դեպքերում: Ըստ զեկույցի, «Այն մարդիկ, ովքեր աշխատանքի չեն ընդունվել, կամ աշխաանքից հեռացվել են զուտ այն պատճառով, գործատուն չի ցանկանել «այդպիսի մարդիկ» ունենալ իր աշխատավայրում, օրենսդրական բացի պատճառով չեն կարողացել իրենց շահերը պաշտպանել դատարանում»:

Ինչու՞ են այսպիսի դեպքերը դեռևս բազմաթիվ այն դարաշրջանում, որ մենք սովոր ենք այնսքան «լուսավորյալ» համարել:

Ցավոք, բազմաթիվ մարդկանց խտրականական վերաբերմունքը սկիզբ է առնում մանկությունից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական տարիքի երեխաների մեծամասնությունը գերադասում է որպես խաղընկեր ընտրել ոչ հաշմանդամ երեխաների:

Իմ կարծիքով խտրականությունը խթանող 2 հիմնական գործոն կա, և ես ուրախ եմ, որ երկուսն էլ կարելի է հեշտությամբ փոխել:

Նախ, խտրականությունը սկզբնավորվում է ընտանիքում: Չեմ կարծում, որ ծնողները գիտակցաբար խտրակաություն են սերմանում իրենց երեխաների մեջ, բայց, քանի որ երեխաները հնարավորություն չեն ստանում շփվել իրենց հաշմանդամ հասակակիցների հետ, հետագայում հարմարավետ չեն զգում հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու հարցում: Այս խնդրի լավագույն լուծումը ներառական կրթության կիրառումն է: Ծնողները պետք է հնարավորություն տան երեխաներին՝ շփվելու իրենցից տարբերվող երեխաների հետ, ներառման, հավասարության և բարեկամության հիմքը դնելով:

Երկրորդը, իմ կարծիքով, լրացուցիչ վերապատրաստում է անհրաժեշտ հաշմանդամության վերաբերյալ կրթության ոլորտում: Մեր երեխաների ուսուցիչները, անգամ նախադպրոցական հաստատություններինը, պետք է հավելյալ վերապատրաստվեն հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսուցանելու, և, որն ավելի կարևոր է, հաշմանդամություն ունեցող աշակերտների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի ստեղծման հանդեպ:

Ես հավատում եմ, որ մեզանից շատերը գիտակցում են, որ մենք բոլորս հավասար ենք ստեղծված, բայց մենք պետք է նաև օգնենք երեխաներին՝ հասկանալու, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են արժեքավոր ներդրում ունենալ հասարակության զարգացման մեջ:

Այսպիսին էր մեր նպատակը, երբ 20 տարի առաջ գործի դրվեց հաշմանդամության մասին օրենքը : Եվ այժմ էլ մեր, որպես հասարակություն, նպատակը պետք է լինի, որ ոչ ոք, անկախ հաշմանդամության տեսակից և ծարությունից, խտրականության չենթարկվի ոչ միայն գործով, այլ նաև խոսքով և վերաբերմունքով: Իրական սոցիալական փոփոխության հասնելու համար նախ անհրաժեշտ է նախ փոխել մեր մտածելակերպը:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack