Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության բարձրացման տնտեսական առավելությունները Печать
17 Հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես ցածր մասնակցություն են ունեցել Հայաստանի տնտեսական կյանքին, և չնայած վերջին տարիների տնտեսական զարգացումներին և աշխատանքային պայմանների բարելավմանը, հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միջև աշխատանքային արդյունքների տարբերությունը շարունակում է լայնանալ, բացասական ազդեցություն ունենալով ոչ միայն կոնկրետ անձանց կենսամակարդակի, այլև ամբողջ հասարակության և երկրի տնտեսության զարգացման վրա: Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը ցանկանում և կարող է աշխատել և ֆինանսապես անկախ ապրել: Նրանցից շատերը, սակայն, ներկայումս զբաղվածության հնարավորություն չունեն, և աշխատելու դեպքում էլ, նվազագույն աշխատավարձ ստանալով, հիմնականում ցածր կենսամակարդակ ունեն և ֆինանսապես անապահով են:

Բացի անձնական և ընտանեկան շահերից, աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարձրացումը տնտեսական աճի կարևոր խթան է:

Սոցիալական այս խմբի գործազրկության մակարդակի նվազեցումը միաժամանակ կնվազեցնի կենսաթոշակային կախվածությունը և կավելացնի երկրի հարկատուների թիվը: Զբաղվածության խթանումը կարևոր է նաև սոցիալական ներառման համար և նպաստում է ֆիզիկական և մտավոր առողջությանն, անձնական բարօրության և ինքնորոշման զարգացմանը:

Հատուկ կարիքներով անձանց, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների բարձրացումը աշխատաշուկայում գոյություն ունեցող պահանջարկի և առաջարկի անհամատեղելիության նվազեցմանն ուղղված ռազմավարության մի մասն է: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտող բյուրոկրատական խոչընդոտների վերացման համար ներդրումներ են անհրաժեշտ: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանումը ոչ միայն նրանց կենսամակարդակը կբարելավի այլ նաև կնվազեցնի կենսաթոշակային ապահովմանն ուղղված կառավարության ծախսերը:

Չնայած նրան, որ հատուկ խմբերին ֆինանսական աջակցությունը պարտադիր է, հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը ցանկանում են աշխատել և հասնել ֆինանսական անկախության:

Հաշմանդամություն ունեցող անձանց զվաղվածության գլխավոր խոչընդոտը գործատուների շրջանում բացասական վերաբերմունքն ու արմատացած սխալ կարծրատիպերն են:

Գործատուների հիմնական մտավախություններն են (1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հետ ասոցացվող պոտենցիալ ռիսկերը և (2) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հետ կապված ֆինանսական ծախսերը:

Այս մտավախություններին հակառակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու ծախսերն ու օգուտները գնահատող ուսումնասիրությունն ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու ծախսերը հիմնականում չնչին են, օգտակարությունը հավասար կամ ավելի բարձր է քան ոչ հաշմանդամ աշխատողներինը և հաշմանդամություն ունեցող անձինք ցուցաբերում են հաճախականության ավելի բարձր ցուցանիշներ և գրանցում առողջության հետ կապված ավելի քիչ պատահարներ քան ոչ հաշմանդամ աշխատողները: Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց վհատեցնում է այն փաստը, որ նրանք ստիպված են ապավինել կենսաթոշակային օգնությանը՝ չնայած աշխատելու կարողությանն ու ցանկությանը:

Կրթական համակարգի անմատչելիությունը նույնպես կարևոր հետևանքներ ունի հետագա աշխատանքային հեռանկարների հարցում:

Հանրային տրանսպորտի, շինությունների, շրջակա միջավայրի մատչելիության ապահովումը կարևոր դերակատարություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման հարցում:

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack