Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Լուրերի մեկնաբանման նոր եղանակ Печать

 

1

Կորեայի պետական հեռուստաալիքներից մեկը` KBS-ը առաջին խմբի տեսողական հաշմանդամություն ունեցող Լի Չանգ-հունին աշխատանքի է ընդունել որպես լուրերի մեկնաբան:

25 ամյա կորեացին աշխատանքի համար մրցել է 523 դիմորդների հետ, որոնցից եզրափակիչ էին դուրս եկել միայն 10-ը: Կարդալու տեստի ժամանակ Լին բարձր միավորներ էր ստացել ընդունող հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, քանի որ կարողացել էր արագորեն և ճշգրիտ հաղորդել լուրերը` մատներով կարդալով Բրայլյան հատուկ սարքավորման միջոցով:

 

   

Լին Կորեայում առաջին կույր լուրերի մեկնաբանն է: Ծնված Ջինջում` Հարավային Գյոնգսանգ նահանգում, Լին կորցրել է տեսողությունը 7 ամսականում` ուղեղի և ողնուղեղի բորբոքման հետևանքով: Նա Սեուլում մենակ է ապրել սկսած այն ժամանակից, երբ ընդունվեց կույրերի հանրակրթական դպրոց: Չնայած, որ մասնագիտացել է Սոցիալական ապահովագրության մեջ` Սունգսիլի համալսարանում, միշտ հետաքրքրված է եղել հաղորդավարական` հատկապես լուրերի մեկնաբանի աշխատանքով: Վերջերս նա աշխատում էր որպես հաղորդավար` Կորեայի կույրերի ինտերնետային հեռարձակման ծրագրում: Պատմում է, որ մանկուց էր սիրում ընդօրինակել այլոց հանրային ելույթները, այդ թվում նաև հեռուստահաղորդավարներինը:

«Երբ փոքր էի, հատկապես սիրում էի բեյսբոլի խաղերի մեկնաբանությունները: Ես անչափ հուզված եմ հիմա: Հուսով եմ, որ հնարավորություն կստանամ հաղորդել բազմազան լուրեր, այդ թվում նաև սպորտային և մշակութային լուրեր»,- ասաց Լին:

Մինչև երկար սպասված դեբյուտը, Լին եռամսյա վերապատրաստում է անցել:

«Ուրախ եմ, որ առաջին ուղիղ եթերն ավելի լավ անցավ, քան փորձերն էին: Որոշակի թերություններ կային, բայց հիմնականում գոհ եմ իմ կատարած աշխատանքից»,- ասում է Լին իր առաջին ուղիղ եթերից հետո:

Կորեացին պատմում է, որ որոշ բառեր և արտահայտություններ դժվարությամբ էր հասկանում և արտաբերում, բայց բազմաթիվ փորձերից հետո կարողացավ հաղթահարել դժվարությունները:

«Ցանկանում եմ դառնալ հաջողակ հաղորդավար և օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- եզրափակում է Լին:

 

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack