Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Ինչպես կույր մարդը լուծեց ջրամատակարարման խնդիրը Печать

1922 թվականին Սիդնի Հալլը 31 տարեկան քիմիկոս էր և աշխատում էր «Վեստերն Էլեկտրիկ»-ի հետազոտական լաբորատորիայում: Մի օր լաբորատորիայում պայթյուն տեղի ունեցավ` կուրացնելով պարոն Հալլին: Դեպքից հետո էլ Հալլը շարունակեց աշխատել նույն ընկերությունում որպես հետազոտական գրադարանավար` զբաղեցնելով այդ պաշտոնը 23 տարի շարունակ: Բայց այժմ նա ստիպված էր գտնել նոր միջոցներ`իր աշխատանքը կատարելու համար: Այսպիսով, 1923թ.-ին Հալլը, իր ընտանիքի հետ միասին, տեղափոխվեց Արևմտյան Սփրինգս, որտեղից կարող էր հեշտությամբ հասնել Բուրլինգտոնի գնացքին, որի կանգառներից մեկը հենց Վեստերն Էլեկտրիկն էր:

Նրա կինը պատմում էր, որ կողմնորոշվելու համար նա հաշվում էր աստիճանները կանգառից մինչև տուն: Մինչև գյուղ տեղափոխվելը, Հալլերը տեղյակ չէին գյուղի ջրամատակարարման խնդիրներին, որոնց պատճառով շատերը խուսափում էին այստեղ ապրելուց: Ըստ որոշ հաշվետվությունների, մաշված էին բաշխման կենտրոնները, սանտեխնիկական ջրմուղներն ու ջրամատակարարման ապահովման այլ ենթակառուցվածքներ:

Արդյունքում, յուրաքանչյուր ընտանիք ձեռք էր բերել սեփական ջրամբար լվացքի համար և գրեթե բոլորը զտիչ էին տեղադրել: Զտիչի ներքևի մասը պետք էր փոխել ամեն երեկո և թարմ ջուր պետք էր ավելացներ: Եթե ջուրը չզտվեր, լոբին վերածվում էր փոքրիկ սև կարկուտի, իսկ սուրճն ուժեղ դառը համ էր ստանում:

Պարոն Հալլը, որպես քիմիկոս և գյուղի հոգաբարձու, սկսեց հետաքրքրվել ջրամատակարարման իրավիճակով: Նա բացահայտեց բոլոր բնական աղբյուրները, որոնք ցամաքել էին 1882թ.-ին, այն բանից հետո, երբ գյուղը սկսել էր ջրհորի և ջրամբարի կառուցումը: Պատմական ջրի աշտարակը կառուցվեց 1882թ.-ին: Տարիներ ի վեր խմելու համար ապահով ջրի մեծ պաշարներ կային, բայց դրա բարձր հանքային բաղադրությունը ստիպում էր բնակիչներին բողոքել: Որպես արդյունք, ավելի քան 50 փորձարկային փոսեր էին փոսվել 15 տարիների ընթացքում`բացահայտելու համար ավելի բարձր որակի ջրի աղբյուր: Բայց, այս ջանքերը քիչ արդյունք էին տվել:
Բազմաթիվ առաջարկների, այդ թվում նաև Միչիգան լճից ջուր ներկրելու ծախսատար տարբերակի քննարկումից հետո, գյուղի խորհուրդը ընդունեց Հալլի առաջարկը` հիմնել ջրի ֆիլտրման և փափկեցման կայան Ջոհնսոնի և Հիլգրուվի անկյունում:

Պարոն Հալլը, լինելով Ջրամատակարարման կոմիտեի նախագահը, կարևորագույն դեր ունեցավ կայանի նախագծման և կառուցման գործում: Չնայած, որ չէր տեսնում, մտապահել էր յուրաքանչյուր լար, մեխ և պտուտակ, որ օգտագործվում էր կառուցման ընթացքում, և, օգտագործելով նախագծի իր մտավոր պատկերը, կարողանում էր հաջողությամբ քննարկել գծապատկերը ճարտարապետների հետ և հաճախակի ուղղումներ մտցնել նրանց աշխատանքում:

Կայանը գործարկման հանձնվեց 1932թ. հունվարի 2-ին: Ըստ հաշվետվությունների, կայանը իր ժամանակների համար նորարարական էր և հիմնված բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաների վրա: Այն օրինակ դարձավ այլ համայնքների համար, որոնք գալիս էին ուսումնասիրելու գյուղի կայանը, որպես իրենց ապագա կառուցումների մոդել:

Սիդնի Հալլը մահացավ 1951թ.-ին, բայց, ի ճանաչումն գյուղի կյանքում նրա կատարած կարևորագույն բարելավումների, նրա անունով հուշատախտակ տեսադրվեց գյուղում, որը մինչև այժմ էլ երևում է կայանի ճակատային դռնից:

 

Աղբյուր`

 
Joomla Templates by JoomlaShack