Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Երբ ոստիկանական աշխատանքն հիմնված է ոչ թե աչքերի, այլ ականջների վրա Печать
3

Խուլ սպաները գալիս են օգնության, երբ ոստիկանական աշխատանքը կախված է ավելի տեսողության, քան լսողության հետ:

 

Մեքսիկայի Օաքսակա քաղաքի տեսախցիկների վերահսկման ծառայության յուրաքանչյուր հերթափոխի համար ժեստերի լեզվի թարգմանիչ է աշխատում, որն օգնում է խուլ և ոչ խուլ սպաների միջև հաղորդակցությանը:

 

Երբ մեքսիկացի մի սպա նկատեց կասկածելի վարվելակերպով մի տղամարդու, ով դեմքի տարօրինակ արտահայտությամբ քաոտիկ շարժումներ էր անում, նա անմիջապես հավելյալ ուժեր հրավիրեց`այսինքն գործընկերոջը ժեստերի լեզվով նշան արեց:

Այս սպան 32 տարեկան Ջերարդոն է, ով մաս է կազմում 20 խուլ սպաերից բաղկացած մի ջոկատի, որը կազմվել է տուրիստական կենտրոններից մեկը աչքի տակ պահելու համար: Կասկածելի մարդը, ում Ջերարդոն նկատել էր վերահսկման տեսախցիկի միջոցով, պարզվեց, որ սպանության գլխավոր կասկածյալ էր:

 

«Չնայած որ չենք լսում, մենք կարող ենք ցանկացած դեր հաջողությամբ ստանձնել», ասում է Ջերարդոն: Քաղաքը վերահսկվում է ավելի քան 200 տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրվել են փողոցային հանցագործության դեմ պայքարելու համար: Թեև ոմանք դեմ են այս տեսախցիկներին, հիմնավորելով, որ դրանք խախտում են գաղտնիության նորմերը, ոստիկաններն այսպիսի համակարգերը համարում են հիանալի նորամուծություն, քանի որ դրանք զգալիորեն բարձրացնում են հանցագործության վերծանման հավանականությունն ու արձագանքման արագությունը:

Ոստիկանները բացատրում են, որ զինված ուժերը հանցանքի վայր հասցնելը պայքարի միայն մի մասն է. հաճախ հանցագործության զոհերը չեն դիմում ոստիկանություն, քանի որ բացակայում է արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը:

Բացի այդ, տեսախցիկները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ, գաղութային հնագույն այս քաղաքի այցելուները, ովքեր այստեղ են գալիս հիմնականում արվեստով հիանալու և տեղական ճաշատեսակները վայելելու համար, իրենց ավելի ապահով են զգում այնպիսի վայրերում, որոնք վերահսկվում են տեսախցիկներով: Ճիշտ է, Օաքսական հանցագործության բարձր մակարդակով հայտնի չէ, բայց զբոսաշրջիկները հաճախ են դառնում մանր հանցագործների` ջեբկիրների զոհը:

Հրամանատարական այս կենտրոնը նորոգվեց վերջերս, և հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ 230 տեսախցիկների վերահսկման գործում հավելյալ ուժեր են անհրաժեշտ, քանի որ այս աշխատանքը ժամանակատար է և բացարձակ կենտրոնացում է պահանջում: Բացի այդ, կար մի կարևոր խնդիր` քանի որ տեսանյութը չի ուղեկցվում ձայնով, ոստիկաններ չէին կարող հետևել տեղի ունեցող հաղորդակցությանը:

«Մենք չէինք կարողանում շուրթերով կարդալ, և հենց այդ ժամանակ գլխի ընկանք, որ կարող ենք օգտագործել խուլ մարդկանց ներուժը, քանի որ նրանցից շատերը ունեն այդ հմտությունը», ասաց Իգնասիո Վիլալոբոսը, Ջերարդոի վերակացուներից մեկը: Խուլ ոստիկանների բարձր տեսողական կենտրոնացումը հնարավորություն է տալիս նրանց` տեսնել այն, ինչ չի նկատվում լսող ոստիկանների կողմից, քանի որ նրանց ուշադրությունը հաճախ շեղվում է հեռախոսների և սկաներների ձայներից և ոստիկանական կենտրոնում տիրող մշտական աշխատանքային աղմուկից: Պարոն Վիլալոբոսն ասաց, որ խուլ ոստիկաններն իրենց «լուռ հրեշտակներն» են, վերծանել կամ օգնել են վերծանել բազմաթիվ կարևոր դեպքեր, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել` ելնելով մասնագիտական գաղտնիությունից: Մեծագույն հաջողությունը, նրա կարծիքով, խուլ սպաերի օգնությամբ անցած ամռանը բացահայտված սպանության դեպքն էր:

Խուլ ոստիկանները ստացել են համապատասխան ոստիկանական վերապատրաստում, բայց երդմնակալությանը չեն մասնակցել և զենք չեն կրում: Բայց, չնայած նրանց պարտականությունները սահմանափակվում են վերահսկողական գործառույթով, Պարոն Վիլալոբոսը հրաժարվեց հրապարակել նրանց անունները, հաշվի առնելով նրանց ներգրավվածությունը հանցագործությունների հաշվետվության գործում:

Նրանցից քչերն են նախկինում աշխատել: Մեքսիկայում հաշմանդամություն ունեցող անձինք հազվադեպ են աշխատելու հնարավորություն ստանում և հիմնականում ստիպված են ապավինել իրենց ընտանիքի և հարազատների օժանդակությանը, բայց մասնավոր սեկտորն ու որոշ հիմնադրամներ աշխատում են փոխել այս իրադրությունը: Ավելի տեսանելի ծրագրերից է Մեխիկոյի միջազգային օդանավակայանում իրականացվող`զբաղվածության խթանմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում անվասայլակից օգտվող անձինք աշխատում են փաստաթղթերի ստուգման ծառայությունում և պատասխանում այցելուների հարցերին:

Այս առավոտը հիանալիորեն ցույց տվեց ոստիկանական աշխատանքի միապաղաղությունն, երբ ոստիկանները սկսեցին իրենց ամենօրյա աշխատանքը, աչքերը հառելով էկրաններին: Սկզբում փորձված ոստիկաններին ծիծաղեցնում էր նորեկների հուզմունքն ու զարմանքը այնպիսի ամենօրյա պատահարների ժամանակ, ինչպիսին են ճանապարհային պատահարներն ու մանր ավազակությունները, սակայն ժամանակի ընթացքում նորեկ ոստիկաններն արդեն հասցրել են հարմարվել ոստիկանական առօրյաին: «Մենք նրանց արդեն փոքր-ինչ «ռոբոտացրել» ենք», ասում է պարոն Վիլալոբոսը ծիծաղով:

Խուլ ոստիկանները, ովքեր հիմնականում հավաքագրվել են սոցիալական ծառայությունների օգնությամբ, նշեցին, որ աշխատանքի տեղավորման երկար և անարդյունավետ փորձերից հետո կառավարության այս որոշումը հինալաի հնարավորություն ընձեռեց:

Նորեկ ոստիկաններից մեկը պատմեց, որ, չնայած իր մասնագիտական հմտություններին, շարունակաբար մերժվել է գրասենյակներում կամ վաճառքի կենտրոններում աշխատանքի դիմելիս և խտրականության է ենթարկվել իր խլության պատճառով: Բայց այժմ նա գտել է իր կոչումը` պայքար հանցագործության դեմ:

«Երբ վերջերս էկրանիս հայտնվեց մեկի վրաերթի ենթարկվելու պատկերը, սկզբում ցնցվեցի, բայց արագ կողմնորոշվեցի և ահազանգեցի շտապ օգնություն», պատմում է նա և հպարտությամբ հայտարարում «Մենք ոստիկանության աչքերն ենք»:

Աղբյուր`

 

 
Joomla Templates by JoomlaShack