Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
Աուտիզմ ունեցող աշխատակիցներ` ինչպես հարմարեցնել աշխատատեղը և օգտագործել նրանց առավելությունները |
![]() |
2015թ.-ի ապրիլին ամերիկյան աշխարհահռչակ Մայքրոսոֆթ ընկերությունը հայտարարեց աուտիզմ ունեցող անձանց աշխատանքի ընդունման փորձնական ծրագրի սկիզբը: Նախաձեռնության նպատակը աուտիզմ ունեցող կադրերի հավաքագրումն էր` Մայքրոսոֆթում երակարաժամկետ աշխատանքի համար: Ինչպես նշված է Մայքրոսոֆթի պաշտոնական վեբկայքում, կազմակերպությունը կարծում է, որ բազմազանությունը հարստացնում է նրանց կատարողականությունը, ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև այն համայնքները, որտեղ ապրում և աշխատում են կազմակերպության աշխատակիցները: Մայքրոսոֆթը փորձում է ստեղծել ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրեն լավագույնս դրսևորել: Հատկանշելով աուտիզմ ունեցող աշխատակիցների հավաքագրման նոր նախաձեռնության կարևորությունը, Մայքրոսոֆթը նշում է, որ, խթանելով աշխատակազմի բազմազանությունը, կազմակերպությունը հնարավորություն է ստանում օգտագործել յուրաքանչյուր անհատի յուրօրինակ կարողությունները: Ինչ վերաբերում է աուտիզմ ունեցող կադրերին, կազմակերպությունը նշում է, որ այս անձինք տեղեկատվությունը վերլուծելու և զարմանալի մանրամասնությամբ մտածելու եզակի ունակություններ ունեն և կարող են գերազանց ծրագրավորողներ դառնալ: Այնուամենայնիվ, չնայած կազմակերպության` հաշմանդամություն ունեցող անձանց ներառելու պատրաստակամությանը, աուտիզմ ունեցող աշխատակիցների ներգրավումը որոշակի դժվարություններ է առաջ բերել կազմակերպության միջին ղեկավարության շրջանում: §Արդյո՞ք նա ճշտապահ կլինի¦, §Ինչպե՞ս է նա հաղորդակցվելու այլ աշխատակիցների և հաճախորդների հետ¦` սովորաբար այսպիսի հարցեր են տալիս մենեջերները, տեղեկանալով այն մասին, որ աուտիզմ ունեցող անձի աշխատանքն են վերահսկելու: Այսպիսի հարցերը հիմնական աուտիզմի վերաբերյալ իրազեկման պակասի արդյունք են` ինչպես Մայքրոսոֆթի միջին ղեկավարության, այնպես էլ ընդհանուր հանրության շրջանում: Աուտիզմը հակիրճ կարելի է նկարագրել որպես ուղեղի զարգացման առանձնահատկություններով պայմանավորված վիճակ, որին բնորոշ են կրկնվող վարքագծերը, ինչպես նաև վերբալ և ոչ վերբալ հաղորդակցման հետ կապված դժվարությունները: Ըստ հետազոտական տվյալների, աուտիզմ ունեցող շատ անձինք բացառիկ տեսողական, երաժշտական և ակադեմիական հմտություններով են օժվտած: Նրանցից 40%-ը միջին կամ միջինից բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն: Աուտիզմ ունեցող աշխատակիցների ներգրավման լայն փորձ ունի ամերիկյան մեկ այլ կազմակերպություն` Վոլգրինս դեղատների ցանցը: Ընկերությունը աուտիզմ ունցեցող կադրերի հավաքագրման փորձնական ծրագիր սկսեց 2007թ.-ին: Ըստ կազմակերպության պրակտիկ փորձի, աուտիզմի հետ ասոցացվող մի շարք հատկանիշներ կարելի է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ կարողությունների վերածել: Վոլգրինսի` աշխատանքային ծառայությունների նախկին մենեջեր Դեբ Ռասսելը նշում է, որ «Աուտիզմ ունեցող անձինք առավելագույն հաջողության են հասնում մաքսիմալ կանոնակարգված աշխատանքային պայմաններում: Նրանք հիմնականում չափազանց վստահելի են և բացառիկ աշխատանքային էթիկա ունեն»: Ըստ Համայնքային կյանքի կանադական ասոցիացիայի, աուտիզմ ունեցող աշխատակցի ներգրավումը մի շարք առավելությունների կարող է հանգեցնել: Որպես թերություն կողմ ընկալվող որոշ որակներ իրականում աշխատակցի ուժեղ կողմն են դառնում: Այդպիսի առավելություններից են` - Կենտրոնանալու արտակարգ ունակություններ - Բացառիկ ուշադրություն դետալներին - Խնդիրների լուծման հմտություններ - Գերազանց հիշողություն - Բարձր ինտելեկտ - Վստահելիություն և ազնվություն - Բարձր ճշգրություն պահանջող առաջադրանքների գերազանց կատարում: Ըստ ամերիկյան հեղինակավոր Autism Speaks կազմակերպության, վերջին տարիներին աուտիզմ ունեցող անձինք նշանակալի հաջողություններ են գրանցել գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիրության և մաթեմատիկայի ոլորտներում: Աուտիզմ ունեցող անձանց հետ աշխատելու փորձ չունեցող ղեկավարները, այնուամենայնիվ, կարող են դժվարությունների հանդիպել կապված աուտիզմ ունեցող աշխատակիցների հետ հաղորդակցման, ինպես նաև նրանց աշխատանքը գնահատելու և վերահսկելու հետ: «Մարդիկ մեծամասամբ որոշակի անհարմարություն են զգում իրենցից տարբերվող անձանց հետ փոխգործակցելիս», - աում է Ռասսելը: «Այն մենեջերները, ովքեր հաղորդակցման բարձր հմտություններ ունեն և յուրաքանչյուր աշխատակցին վերաբերվում են որպես անհատականություն, հաջողությամբ աշխատում են նաև աուտիզմ ունեցող անձանց հետ: Իսկ այն մենեջերները, ովքեր ժամանակ և ջանքեր չեն ներդնում իրենց յուրաքանչյուր աշխատակցի առավելությունները ճանաչելու և զարգացման հնարավորությունները դուրս բերելու ուղղությամբ, իսկապես հսկայական դժվարությունների հետ հանդիպում հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին ղեկավարելու հարցում: Հնարավոր դժվարությունները բացահայտելու և խնդիրները հասցեագրելու նպատակով Վոլգրինսի` աուտիզմ ունեցող կադրերի հավաքագրման ծրագրի սկզբում կազմակերպությունը խնդրեց միջին ղեկավարությանը գրավոր ներկայացնել իրենց մտավախություններն ու հարցերը, որոնք այնուհետև քննարկվեցին և պատասխան ստացան: Հաղորդակցման արդյունավետությունն ապահովելու համար Վոլգրինսի մենեջերներին հրահանգ տրվեց խուսափել փոխաբերական արտահայտություններից և անորոշ հրահանգներից, փոխարենը` խոսել հստակ և ուղղակիորեն: Բացի այդ, կազմակերպությունը աշխատանքային ուղեցույցը հարմարեցրեց աուտիզմ ունեցող աշխատակիցների համար` այն համալրելով համապատասխան պատկերներով, այդպիսով հրահանգները ներկայացնելով վիզուալ ձևաչափով: Աուտիզմ ունեցող աշխատակիցների համար աշխատատեղը հարմարեցնելու համար կազմակերպությունում ընդմիջման տարածք ստեղծվեց` կահավորված հարմարավետ աթոռներով: Ըստ Վոլգրինսի, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու փորձ չունեցող ընկերությունների համար առավել արդյունավետ է համագործակցությունը այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք կարող են ուղղորդել և աջակցել նրանց կադրերի հավաքագրման և վերապատրաստման հարցերում: Մայքրոսոֆթն, օրինակ, համագործակցում է դանիական Specialisterne կազմակերպության հետ, որը մասնագիտացված է աուտիզմ ունեցող անձանց աշխատանքի տեղավորմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովման տեստավորումը, ծրագրավորումը և տվյալների մուտքագրումը: Այսպիսով, մինչ աուտիզմ ունեցող անձանց աշխատանքի ընդունումը հասարակության և գործատուների շրջանում ընդունված է մեծագույն դժվարություն և անհաղթահարելի մատրահրավեր համարել, իրականում սոցիալական այս խմբի ներկայացուցիչները աշխատանքի ընդունման տեսանկյունից գնահատելի մի շարք հատկություններ ունեն, իսկ նրանց ներգրավումն ու աշխատատեղի հարմարեցումները նվազագույն ջանքեր են պահանջում: Աուտիզմ ունեցող հիվանդանոցային աշխատողի` Ռոն Սանդիսոնի կողմից վերջերս հրապարակած հոդվածն առաջարկում է, որ աուտիզմ ունեցող անձանց համար մատչելի և ներառական դառնալու համար գործատուներն ու բիզնեսները պետք է ընդամենը հետևյալ 5 խորհուրդներին հետևեն`
5.Կիրառել ունիվերսալ այնպիսի ընթացակարգեր, որոնք հարմար են ոչ միայն աուտիզմ ունեցող անձանց, այլև բոլորի համար: |