Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող ձեռնակատիրոջ պատմություն` Պատրիկ Լյուիս Печать
10

Նա 23 տարեկան է, կույր է, խոսքի խանգարում ունի և ղեկավարում է սեփական շահավետ բիզնեսը

Պատրիկ Լյուիսը մշտապես հետաքրքրված է եղել սննդի և ըմպելիքների արտադրության մեջ: Քսաներեքամյա երիտասարդը մանկական ուղեղային կաթված ունի, չի կարող խոսել և կույր է: Բայց դա չի խանգարել նրան անել մի բան, որ երազելի է ցանկացած երիտասարդի համար` նա սիրելի գործը շահավետ բիզնեսի է վերածել:

Լյուսը, ով ընտանիքի հետ ապրում է Վերմոնտ նահանգում, Purely Patrick ընկերության հիմնադիրն է: Փոքր բիզնեսը զբաղվում է բարձրակարգ սննդի և ըմպելիքների արտադրությամբ և վաճառքով: Կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են` համեմունքներ ապուրների համար, թխվածքաբլիթներ, կակաո, թեյ և մի շարք այլ սննդամթերք և ըմպելիքներ, որոնք վաճառվում են հատուկ դեկորատիվ պայուսակներով և տարրաներով, իսկ փաթեթավորմամբ զբաղվում է հենց ինքը Պատրիկը:

113

 

Լյուիսը հատուկ սարք է օգտագործում ապրանքները փաթեթավորելու համար: Նա մասնակցում է նաև արտադրության` խառնուրդների պատրաստման, և այլ գործընթացներում: Իր վեբկայքում Լյուիսը գրում է` «Ձեռքերս տեսնում են այն, ինչ աչքերս չեն կարող»:

 

Purely Patrick ընկերությունը հիմնադրվեց այն բանից հետո, ինչ Լյուսիը սկսեց աշխատել հատուկ ուսուցչի և զբաղցվածության մասնագետի հետ, ովքեր օգնեցին նրան ֆինանսավորում ստանալ և շաբաթական 25 ժամ աշխատել «աշխատանքի մարզչի» հետ:

 

 

12

 

Հինգ տարի հետո Լյուիսի բիզնեսը շարունակում է աճել և շահութաբեր լինել: Նա երկու «աշխատանքի մարզիչների» ծառայություններից է օգտվում, ովքեր, Լյուիսի ընտանիքի անդամների հետ համատեղ, օգնում են նրան ընտրել և գնել անհրաժեշտ ապրանքներն ու բաղադրիչները, ինչպես նաև նոր բաղադրատոմսեր և փաթեթավորումներ ստեղծել: Միասին նրանք վաճառում են Purely Patrick արտադրանքը տեղական ֆերմերային շուկաներում, արհեստագործական տոնավաճառներում և մի շարք այլ վայրերում:

Purely Patrick-ը բավարար եկամուտ է ապահովում բիզնեսի պահպանման և դրա ամենօրյա գործառույթների ֆինանսավորման, ինչպես նաև Լյուիսի և իր ընտանիքի առօրյա ծախսերի համար: Բայց, բիզնես շահույթը Լյուիսի համար ամենակարևորը չէ: Սեփական բիզնեսի կառավարումը Լյուիսի համար արժանապատիվ և ինքնուրույն կյանքով ապրելու հիմնաքարն է դարձել և թույլ է տալիս նրան իրացնել իր կարողությունները և ապրել լիարժեք կյանքով:

 

 

 
Joomla Templates by JoomlaShack