Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող ձեռնակատիրոջ պատմություն` Լաուրա Գրին Печать

1

Դաունի համախտանիշ ունեցող այս կինը սեփական ոսկերչական բիզնեսն է ղեկավարում:

Քսանութամյա Լաուրա Գրինը որոշեց ոսկերչական բիզնես հիմնել այն բանից հետո, ինչ համոզվեց, որ ավանդական զբաղվածության կենտրոնների և կարիերայի խորհրդականների կողմից նրան առաջարկվող աշխատանքի տարբերակները չէին համապատասխանում իր հմտություններին, հետաքրքրություններին և աշխատանքային ներուժին: 2015թ. հուլիսին հրապարակված մի հոդվածի համար հարցազրույցում Լաուրան ասում է, որ աշխատանքի փնտրման իր անհաջողությունները ոգեշնչեցին նրան սեփական բիզնեսը ստեղծել, որի արդյունքում էլ 2010թ.-ին նա հիմնեց Serendipity ոսկերչական ընկերությունը և կարճ ժամանակ անց սկսեց իր արտադրանքը վաճառել Միացյալ Թագավորության ողջ տարածքում` մասնակցելով բազմազան ցուցահանդեսների և տոնավաճառների:

«Ուսանելու տարիներին ինձ համար կարիերայի պլանավորում գոյություն չուներ: Ես պարզապես ժամանակ էի սպանում, սպասելով կյանքիս հաջորդ փուլին: Միայն այն պատճառով, որ ես հաշմանդամություն ունեմ, մարդիկ կարծում էին, որ իմ ապագայի մասին անգամ խոսելու կարիք չկա », - պատմում է Լաուրան: «Երեք տարի հետո ես հոգնեցի այդ ամենից և թողեցի ուսումս»:

Այս որոշումից հետո Լաուրան որոշակի ժամանակ անցկացրեց ընտանիքի և ընկերների հետ` հասկանալու համար, թե ինչով է ցանկանում զբաղվել: «Ես հասկացա, որ ցանկանում եմ աշխատել նորաձևության ոլորտում, բայց ոչ որևէ մեկի համար: Ես ցանկանում էի իմ սեփական բիզնեսը հիմնել և նորաձև աքսեսուարներ պատրաստել: Հենց դա էլ ես արեցի»:

5

Լաուրան իր բիսնեսը կառավարում է ընկերուհու` Ռեյչլ Մելարանգիի հետ, ով նույնպես հաշմանդամություն ունի:

Նրանց հիմնադրած Serendipity ընկերությունը զբաղվում է զարդերի, ոսկերչական իրերի, պայուսակների, վզկապների և նորաձևության մի շարք այլ պարագաների արտադրությամբ և վաճառքով:

Նկարագրելով իր ամենօրյա աշխատանքը, Լաուրան ասում է, որ այժմ իր անհատական օգնականն ունի, ով օգնում է բիզնեսի ղեկավարման հարցում, բայց ընտանիքն ու ընկերները շարունակում են մեծ դեր ունենալ իր կյանքում:

«Ես կարող եմ նրանց հետ ընթրելու գնալ և հպարտությամբ պատմել իմ աշխատանքային օրվա մասին: Ինձ համար դա անչափ կարևոր է: Ես գործարար կին եմ և ղեկավարում եմ իմ սեփական բիզնեսը: Քանի՞ երիտասարդ կին կարող է նույնը ասել:»

0

Բացի հաջողակ գործարար լինելուց, Լաուրան հաճախ հանդես է գալիս երաժշտական կատարումներով և մասնակցում է մյուզիքլների: Վերջերս տրված հարցազրույցի ընթացքում Լաուրան նշում է, որ «Ուսուցման դժվարություններ ունեցող անձանց համար աշխատանք ունենալը չափազանց կարևոր է: Ես երիտասարդ անձանց այժմ աշխատանքի հնարավորություն եմ առաջարկում և արդեն աշխատանքի եմ ընդունել հաշմանդամություն ունեցող երկու անձի: Սա ինձ համար երազանքի իրականացում է»:

 

 
Joomla Templates by JoomlaShack