Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Օլիվեր Հելլոուվել` յուրահատուկ տեսանկյուն ունեցող լուսանկարիչը Печать

8

Տասնինամյա սկսնակ լուսանկարիչ Օլիվերը Դաունի սինդրոմ ունի: Նա աշխարհը յուրովի է ընկալում և նույնքան յուրովի այն պատկերում է տեսախցիկի միջոցով: Բնապատկերների` իր յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ Օլիվերը ուշադրության է արժանացել ոչ միայն սոցիալական ցանցերի օգտատերերի, այլ նաև բրիտանական մի շարք հեղինակավոր պարբերականների կողմից:
Վայրի բնության հանդեպ Օլիվերի հետաքրքրությունը բացահայտ էր դեռ մանկուց: Բացառիկ հիացմունք տածելով կենդանիների նկատմամբ, Օլիվերը նախընտրում էր, որ ծնողներն իր համար քնից առաջ ծովային և կենդանական աշխարհի մասին հանրագիտարաններ կարդան, այլ ոչ հեքիաթներ կամ մանկական գրքեր:
Լուսանկարչությամբ զբաղվելու Օլիվերի առաջին ոգեշնչումը իր խորթ հոր` պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մայք Օքարոլի աշխատանքն էր: Օլիվերին հատկապես դուր է գալիս թռչուններ լուսանկարել, իսկ բացի լուսանկարչությունից նա զբաղվում է ձկնորսությամբ, ֆուտբոլով, սքեյթբորդինքով և ընթերցանությամբ: Նա 350-ից ավելի գրքեր ունի:
Լուսանկարչության առաջին փորձերը Օլիվերը կատարել է տասներկու տարեկանում և այդ ժամանակից ի վեր շարունակաբար զարգացրել է իր հմտություններն ու գիտելիքները` սեփական յուրահատուկ ոճը մշակելու համար:
 
2

Օլիվերը վայելում և օգտագործում է լուսանկարչության աշխարհը որպես իր աշխարհը հավերժացնելու և ինքնաարտահայտման գործիք: Կադրեր որսալու և լուսանկարը կառուցելու Օլիվերի ունակությունը, ինչպես նաև դետալների հանդեպ նրա բացառիկ ուշադրությունը երիտասարդ լուսանկարչի հաջողության գրավականն են և ըստ արժանվույն են գնահատվում նրա արվեստին հետևողների կողմից:

6

2013թ.-ին Օլիվերի լուսանկարչական աշխատանքները ներկայացնող Ֆեյսբուքյան էջ ստեղծվեց, որին ընդամենը 4 շաբաթում գրեթե երկու հազար համակիրներ միացան: Օլիվերը կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերեց աշխարհի ամենազանազան վայրերում: Էջն այժմ ավելի քան 6,000 հետևողներ ունի, իսկ տեղադրված լուսանկարնեի թիվը անցնում է 3900-ը: Ոգևորվելով իր աշխատանքը համաշխարհային հասարակությանը հասցնելու գաղափարով, Օլիվերն իր սենյակի պատին աշխարհի քարտեզն է փակցրել` պատված գունավոր գնդասեղներով: Յուրաքանչյուր գնդասեղ ներկայացնում է աշխարհի այն կետը, որտեղ ապրում են Օլիվերի ֆեյսբուքյան հետևորդները` մարդիկ, ովքեր ամեն օր ոգեշնչվում են լուսանկարչի աշխատանքներով:
Դաունի սինդրոմ ունեցող անձինք առավել արդյունավետ ընկալում և մշակում են տեսողական, այլ ոչ վերբալ տեղեկատվությունը, և Օլիվերը գործի է դնում իր այդ առանձնահատկությունը, այն իր հաջողության երաշխիքը դարձնելով:
Նախորդ տարվա աշնանը Օլիվերի աշխատանքների առաջին ցուցահանդեսը կայացավ, որտեղ յուրօրինակ լուսանկարչի հարյուրից ավելի աշխատանքներ (լուսանկարներ, պաստառներ և բացիկներ) վաճառվեցին:
 
Joomla Templates by JoomlaShack