Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Վերափոխելով հաշմանդամության պատկերումը` նոր խորհրդանիշներ Печать
Ձախ կողմում պատկերված` հաշմանդամության այս խորհրդանիշը ծանոթ է բոլորին: Այն հիմնականում գործածվում է հանրային վայրերում` ցույց տալու համար, որ տվյալ հաստատությունը, փոխադրամիջոցը կամ վայրը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար կամ (օրինակ` ավտոկայանատեղիների դեպքում) նախատեսված է նրանց համար:
 
14
 
Խորհրդանիշը ստեղծվել է 1968թ.-ին` դանիացի մի ուսանողի կողմից և մրցույթի արդյունքում ընտրվել որպես հաշմանդամության միջազգային խորհրդանիշ: Տարիների ընթացքում նախնական դիզայնը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել և դարձել է աշխարհի առավել ճանաչելի խորհրդանիշներից մեկը:
Այսօր «Մատչելի խորհրդանիշ ծրագիրը» /The Accessible Icon Project/ աշխատում է հանրահայտ խորհրդանիշը վերափոխելու ուղղությամբ: Նախաձեռնության նպատակն է հաշմանդամությունը ներկայացնող առավել ակտիվ և շարժուն պատկերի ստեղծումը:
Նախաձեռնության կողմից մշակված նոր խորհրդանիշը կոչվում է Մատչելիության տարբերանշան և հետզհետե տարածում է գտնում աշխարհի տարբեր անկյուններում` պետական մարմինների, հասարակական կազմակերպութ­յունների և գործարար համայնքի կողմից:
Հաշմանդամություն ունեցող անձանց պատկերումն անչափ կարևոր է սոցիալական այս խմբի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորման տեսանկյունից: Հաշմանդամություն ունեցող անձինք ավանդաբար պատկերվել և ներկայացվել են որպես պասիվ և անգործունյա: Հին խորհրդանիշը հենց այդ իներտ կերպարն է ցուցադրում` հաշմանդամություն ունեցող անձի ձեռքերն ու ոտքերն անշարժ են, կեցվածքը անբնական կերպով ստատիկ է, և ընդհանուր պատկերը չի ընդգծում անձի կարևորությունն ու տեսանելիությունը:
Այժմ, երբ հաշմանդամություն ունեցող անձինք հետզհետե ավելի ակտիվ են դառնում և սկսում են մասնակցել սոցիալական, քաղաքական և մշակութային գործընթացներում, կարևոր է վերափոխել նաև սոցիալական այս խմբի հետ ասոցացվող պատկերները:
Նախաձեռնության նպատակը ներկայիս խորհրդանիշը փոխարինելը չէ, այլ մատչելիության, ներառման և հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների մասին երկխոսության խթանումը: Նկարագրելով նոր խորհրդանիշը այնպիսի բառերով, ինչպիսիք են` «ակտիվ, գործունյա, կարող, գործելու պատրաստ և վճռական», նախաձեռնությունը նպատակ ունի հանրային քննարկումներ հրահրել այն մասին, թե ինպես ենք մենք տեսնում հաշմանդամությունը և հաշմանդամություն ունեցող անձանց: Նոր խորհրդանիշը օգնում է վերաձևակերպել հաշմանդամություն ունեցող անձանց մասին հանրային պատկերացումները:
 

4

Մատչելիության մեկ այլ նոր պատկեր է առաջարկում Միջազգային ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ): Խորհրդանիշի համաշխարհային և համընդհանուր լինելու գաղափարը փոխանցվել է շրջանի միջոցով, որին միացած է անհատի սիմետրիկ պատկերը` ներկայացնելով ներդաշնակությունը հասարակության անդամների միջև: Գրկաբաց անհատի այս ունիվերսալ կերպարը խորհրդանշում է ամենատարբեր կարողությունների անձանց ներառումը` աշխարհի ցանկացած անկյունում:
Տարբերանշանի հիմնական նպատակը մատչելիության և ներառականության խորհրդանշումն է և կարող է օգտագործվել ցույց տալու համար, որ այս կամ այն ապրանքը, վայրը, միջոցառումը, ծառայությունը կամ կազմակերպությունը մատչելի կամ ներառական են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
 
Joomla Templates by JoomlaShack