Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը շահավետ է բիզնեսի համար Печать
Վերջերս հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մտավոր և զարգացման դժվարություններ ունեցող անձանց աշխատանքի ընդունումն ու ինտեգրումը ոչ միայն ընկերության հանրային ճանաչումն է խթանում, այլ նաև բարելավում է դրա եկամտաբերությունը:
Ինչպիսի՞ գործատուներն են աշխատանքի ընդունում մտավոր հաշմանդամություն կամ զարգացման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց: Հնարավոր է պատկերացնեք, որ նրանք բարեհոգի անհատներ են, ովքեր պատրաստ են իրենց բիզնես եկամուտների զոհաբերել հանրային շահի համար: Վերջերս կատարված հետազոտությունը, սակայն, ապացուցում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը բոլորովին չի նշանակում, որ գործատուն մի կողմ է դրել իր բիզնես շահը: Հակառակը, դրանով նրանք խթանում են իրենց բիզնեսը:
Նոր հետազոտությունն իրականացվել է Կորպորատիվ արդյունավետության ինստիտուտի կողմից, որը վերլուծում է բարձր կատարողականությամբ աչքի ընկնող կազմակերպությունների փորձը: Կազմակերպության կատարողականությունը գնահատելիս ինստիտուտը առաջնորդվում է 4 չափանիշներով`շուկայի մասնաբաժինը, հասույթների աճի ցուցիչները, շահութաբերությունը և հաճախորդների գոհունակությունը:
Հետազոտության առավել ցայտուն բացահայտումներից մեկը այն գործատուների թիվն է, ովքեր կարծում են, որ մտավոր հաշմանդամություն ունեցող իրենց աշխատակիցները առանձնահատուկ առավելություններ են ավելացնում աշխատատեղում: Հետազոտված գործատուների 75%-ը մտավոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ընդհանուր աշխատանքը գնահատել է որպես «արդյունավետ» կամ «շատ արդյունավետ» աշխատանքի կատարման որակի, մոտիվացիայի, ակտիվության, գործընկերների հետ փոխհարաբերությունների, հուսալիության և ճշտապահության տեսանկյունից: Հետաքրքրական է այն, որ գործատուների մեծամասնությունը նշում է, որ սկզբնական շրջանում մտավախություններ է ունեցել մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման հետ կապված, բայց դրանք ցրվել են նրանց աշխատանքի անցնելուց կարճ ժամանակ հետո:
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը աշխատատեղի վրա երկու դրական ազդեցություն կարող է ունենալ երկու եղանակով` նախ, մեծապես մոտիվացված աշխատակիցներ են միանում թիմին, որը կարող է հանգեցնել հավելյալ արդունավետության, և երկրորդը` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ինտեգրումը խթանում է կազմակերպության ներառական մշակույթը:
Մտավոր և զարգացման դժվարություններ ունեցող անձինք ավանդաբար հսկայական մարտահրավերների են բախվել աշխատանքի ընդունման գործընթացում: Եթե անգամ նրանց աշխատելու հնարավորություն է տրվել, դա եղել է հատուկ` առանձնացված աշխատատեղերում և նվազագույն աշխատավարձից ցածր վարձավճարով: Չնայած ներկայիս բարեփոխումներին և արձանագրված առաջընթացին, մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը աննախադեպ ցածր է:
Հետազոտության տվյալները հստակ ցույց են տալիս, որ բազմազանության և ներառման խթանմանն ուղղված քաղաքականություններն ու գործընթացները չեն արգելակում բիզնես կատարողականությունը: Հակառակը` դրանց արդյունավետ և շարունակական կիրառումը փոխկապակցված է բարձր բիզնես կատարողականության հետ: Ըստ հետազոտության արդյունքների, բարձր կատարողականություն ցուցաբերած կազմակերպությունները կրկնակի անգամ ավելի են շեշտադրում բազմազանությունն ու ներառումը կազմակերպության բոլոր մակարդակներում և մտավոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներառումն այսպիսի կազմակերպություններում կրկնակի անգամ ավելի հավանական է, քան ցածր կատարողականություն ցուցաբերած կազմակերպություններում:
Հարկ է նշել, որ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորություններ տրամադրող կազմակերպությունները այդ չեն անում հարկային արտոնությունների կամ նմանատիպ այլ շահերի համար: Աշխատակիցները մեծամասամբ նվազագույն աշխատավարձից ավելին են վաստակում, իսկ հարկային արտոնություններից օգտվում են գործատուների միայն մի փոքր մասը: Այն հարցին, թե ինչու է կազմակերպությունը աշխատանքի ընդունել մտավոր հաշմանդամություն ունեցող անձի, գործատուների մեծամասնությունը պատասխանել է. «նրանց հմտությունները համապատասխանում են պահանջվող աշխատանքին»: Հետազոտված ընկերություններում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց միջին աշխատավարձը $11.95 է:
Ուսումնասիրված կազմակերպությունների 80%-ը նշել են, որ բավարարված են մտավոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցների աշխատանքից, իսկ մեկ երրորդը նշել է, որ այս աշխատակիցների կատարողականությունը գերազանցել է նրանց ակնկալիքները: Մասնավորապես, մինչև աշխատանքի ընդունումը, գործատուները ակնկալում էին, որ մտավոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներառումը դժվարի խնդիրներ և մեծ ռեսուրսների ներդրման անհրաժեշտություն կառաջացնի, իսկ փորձնականում երկու կանխատեսումներն էլ հերքվեցին:
Հետազոտության հեղինակներից մեկը նշում է, որ այսպիսի արդյունքները բոլորովին էլ զարմանալի չեն: «Այս կազմակերպությունները եռանդուն և մոտիվացված աշխատակիցներ են ներգրավել և այդպիսով նվազագույնի հասցրել աշխատակիցների շրջանառությունը:»
 
Joomla Templates by JoomlaShack