Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն և զբաղվածություն` փաստեր Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հաշվետվության Печать
«Արժանապատիվ աշխատանքի ապահովումը բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, ԱՄԿ հիմնական նպատակն է: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խթանելով, մենք հզորացնում ենք անհատներին, ամրապնդում ենք տնտեսությունները և հարստացնում են հասարակությունները»:
Խուան Սոմավիա, ԱՄԿ գխավոր տնօրեն
 
Աշխարհում ապրող յուրաքանչյուր 10 անձից մեկը հաշմանդամությունը: Ընդհանուր առմամբ աշխարհում մոտ 650 միլիոն հաշմանդամություն ունեցող անձինք են ապրում, որոնցից 470 միլիոնը աշխատանքային տարիքի են: Մինչ նրանց որոշակի մասը հաջողությամբ աշխատում են և ինտեգրված են իրենց հասարակությունում, որպես խումբ հաշմանդամություն ունեցող անձինք ողջ աշխարհում անհամաչափ գործազրկության և աղքատության են բախվում:
Հաշմանդամություն ունեցող անձանց բացառումը աշխատավայրից հանգեցնում է 1.37-ից 1.94 տրիլիոն ԱՄՆ դոլարի կորստի յուրաքանչյուր տարի:
Աշխարհում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց մոտ 80 տոկոսը ապրում են զարգացող երկրների գյուղական վայրերում, որտեղ անհրաժեշտ ծառայությունները բացակայում են կամ խիստ սահմանափակ են:
Հաշմանդամություն ունեցող անձինք ավելի բարձր գործազրկության մակարդակ և ավելի ցածր եկամուտներ ունեն` համեմատած հաշմանդամություն չունեցող անձանց հետ: Նրանք հիմնականում ցածր վարձատրվող պաշտոններ են զբաղեցնում, զրկված են սոցիալական և իրավաբանական ապահովությունից կամ առանձնացված են ընդհանուր աշխատաշուկայից:
Զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը խոչընդոտող հիմնական գործոններն են` նրանց արդյունավետության մասին նախախնամությունը և մատչելիության բացակայությունը:
Ըստ 2003թ. տվյալների, Եվրոպական միությունում ապրող` աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 40 տոկոսն էր աշխատում, մինչ հաշմանդամություն չունեցող անձանց 64.2 տոկոսն էր աշխատում:
Եվրոպական միությունում ապրող` աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 52 տոկոսը տնտեսապես ակտիվ չէ, մինչ հաշմանդամություն չունեցող անձանց դեպքում այդ ցուցիչը 28 տոկոս է:
Հաշմանդամություն ունեցող կանանց գործազրկության մակարդակը կրկնակի անգամ մեծ է հաշմանդամություն ունեցող տղամարդկանց գործազրկության մակարդակից:
Գործազրկության մակարդակները տարբեր են` կախված հաշմանդամության տեսակից: Հոգեկան հաշմանդամություն ունեցող անձինք ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեն աշխարհում: Միացյալ Թագավորությունում հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց 75 տոկոսը գործազուրկ են:
Հայաստանում աշխատանք ունեն հաշմանդամություն ունեցող անձանց միայն 8 տոկոսը:
 
Joomla Templates by JoomlaShack