Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամային սպորտ և զբաղվածության` սպորտի տնտեսական կարևորությունը Печать

13

Հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ ադապտիվ սպորտը կարող է տնտեսապես շահավետ լինել
Ամերիկայի միացյալ նահանգներում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը միայն 29% է, մինչդեռ ընդհանուր հասարակության համար այն 95.4% է կազմում: Անվասայլակով տեղաշարժվող անձանց զբաղվածության մակարդակն էլ ավելի ցածր է` միայն 18%.
Ըստ Հյուստոնի համալսարանի կողմից վերջերս իրականացված հետազոտության, ադապտիվ սպորտով զբաղվող` անվասայլակից օգտվող անձինք առավել մեծ հաջողության են հասնում աշխատանքային ինտեգրման հարցում: Այսպիսով, ադապտիվ սպորտը օգտակար է ոչ միայն մարզիկի, այն նաև տնտեսության համար:
Հետազոտությունը բացահայտել է, որ ադապտիվ սպորտով զբաղվելու յուրաքանչյուր մեկ տարին ավելացնում է անձի` աշխատանք գտնելու շանսերը 4 տոկոսով: Հետազոտությանը մասնակցել են հաշմանդամային (անվասայլակային) սպորտով` հիմնականում բասկետբոլոր զբաղվող 131 անձինք:
Հետազոտությունը ուսումնասիրել է նաև հաշմանդամության ժամկետի (քանի տարի է, որ անձը անվասայլակով է տեղաշարժվում) և հաշմանդամության ծանրության կապը անձի` աշխատանքային ինտեգրման հավանականության հետ: Ըստ հետազոտության, հաշմանդամության ավելի երկար ժամկետը ասոցացվում է աշխատանքի անցնելու ավելի բարձր հավանականության հետ, իսկ հաշմանդամության ծանրությունը ասոցացվում է ավելի ցածր հավանականության հետ: Միևնույն ժամանակ, հաշմանդամության ծանրության և զբաղվածության միջև բացասական հարաբերակցությունը նվազ ազդեցիկ է դառնում սպորտով զբաղվելու յուրաքանչյուր տարվա հետ: Կարելի է ասել, որ սպորտը մեղմացնում է ծանր հաշմանդամությամբ պայմանավորված` աշխատանքի ընդունվելու դժվարությունները:
Հետազոտության տվյալները խրախուսում են ադապտիվ սպորտի խթանումը և համապատասխան ռեսուրսների տրամադրումը:
Ըստ հետազոտության տվյալների, եթե 100,000 անձինք, կամ անվասայլակով տեղաշարժվող անձանց 2%-ը մեկ տարի սպորտով զբաղվեին, նրանցից 4,000-ը աշխատանք կգտնեին: Այս հավելյալ զբաղվածության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք 40 միլիոն ԱՄՆ դոլարի օգուտ կբերեն տնտեսությանը` ընտանեկան եկամուտի միջոցով:
Նախկինում արված հետազոտություններն ու ուսումնասիրությունները վկայում են, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության կարևոր մեխանիզմ է, որը բարձրացնում է նրանց ինքնավստահությունը: Թիմային սպորտը հավասարակիցներից սովորելու հնարավորություն է ընձեռում, որն օգնում է մարզիկներին աշխատանքային ինտեգրման համար անհրաժեշտ կապեր և ռեսուրսներ բացահայտել:
Ահս հետազոտությունը հաշմանդամային սպորտի և զբաղվածության միջև փոխկապակցությունը ուսումնասիրող առաջին փորձն էր, որի արդյունքները հստակորեն վկայում են, որ անվասայլակով տեղաշարժվող անձանց համար սպորտով զբացվելը զբաղվածության ապահովման հզոր խթան է:
 
 
Joomla Templates by JoomlaShack