Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամության տեսակները բազմազանությունը Печать

Հաշմանդամություն ունեցող անձինք համասեռ` միատարր խումբ չեն: Ինչպես բոլորի դեպքում, հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի անհատականությունը, անձնական իրավիճակը և կարիքները ձևավորվում են մի շարք գործոնների ազդեցության դեպքում: Այդպիսի գործոններն են` սեռը, տարիքը, բնավորությունը, բնակության վայրը, կրթական մակարդակը, էթնիկ ծագումը, սոցիալական և ընտանեկան կարգավիճակը, կրոնը և այլն: Հաշմանդամությունը մարդկային բազմազանության միայն մեկ հարթություն է: Այն կյանքի բնականոն մաս է և յուրաքանչյուր ոք կարող է կյանքի այս կամ այն փուլում հաշմանդամություն ունենալ:

Բացի այդ, բազմազան են նաև հաշմանդամության տեսակները: Առավել տարածված են`

-          Զգայական հաշմանդամությունը (օրինակ` տեսողության կամ լսողության խանգարումները),

-          Ֆիզիկական հաշմանդամությունը (օրինակ` հենաշարժողական խնդիրները),

-          Մտավոր հաշմանդամությունը (օրինակ` սովորելու հետ կապված դժվարությունները կամ ուշադրության խանգարումները), և

-          Հոգեսոցիալական հաշմանդամությունը:

Հաշմանդամության յուրաքանչյուր տեսակ որոշակի հատուկ կարիքներ է ենթադրում, որոնք պետք է բավարարել տվյալ հաշմանդամությունը ունեցող անձանց ինքնուրույն կյանքն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար: Լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, օրինակ, կարող է հաղորդակցման այլընտրանքային մեթոդների (օրինակ` ժեստերի լեզվի) կիրառման անհրաժեշտություն լինել, մինչ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել կարևոր է միջավայրի ֆիզիկական կառուցվախքն ու մատչելիությունը: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավոր է առաջադրանքները վերլուծելու և մանր քայլերի բաժանելու անհրաժեշտություն լինի, իսկ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաճախակի ընդմիջումների կարիք ունենալ` ուշադրությունն ու կենտրոնացումը վերականգնելու համար:

Հաշմանդամության հետ կապված մի շարք այլ հանգամանքներ նույնպես կարող են որոշակի ազդեցություն ունենալ անձի կարիքների և աշխատանքային ունակությունների վրա: Օրինակ` հաշմանդամությունը կարող է լինել ի ծնե կամ ձեռքբերովի: Ձեռքբերովի հաշմանդամության դեպքում, հնարավոր է, որ անձը նախկինում իր հմտությունները զարգանալու և աշխատաշուկայում կայանալու հնարավորություններ է ունեցել, իսկ ի ծնե հաշմանդամություն ունեցող անձը հնարավոր է, որ զրկված է եղել նման հնարավորություններից` անմատչելիության կամ ոչ ներառական միջավայրի պատճառով:

Կոնկրետ մշակութային և սոցիալական հանգամանքները նույնպես կարող են ազդեցություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձի հմտությունների զարգացման կամ ակտիվ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու նրանց հնարավորությունների վրա: Մի շարք երկրներում հաշմանդամություն ունեցող անձինք դպրոց չեն հաճախում ընտանիքների կողմից հաշմանդամություն ունեցող երեխային թաքցնելու, դպրոցների անմատչելիության կամ խտրական վերաբերմունքի և մի շարք այլ պատճառներով: Այս անձինք կարող են դժվարություններ ունենալ կապված բազային տառաճանաչության և թվաբանության հետ:

Կանանց հանդեպ վերաբերմունքը ևս կարևոր գործոն է: Այն երկրներում, որտեղ կանայք ընդհանուր առմամբ զրկված են աշխատելու և իրենց հմտությունները զարգացնելու հնարավորություններից, հաշմանդամություն ունեցող անձինք հավելյալ դժվարությունների են հանդիպում: Այնպիսի գործոնները ինչպիսիք հաշմանդամություն ունեցող անձի էթնիկ պատկանելիությունը կամ տարիքը նույնպես կարող են հավելյալ խոչընդոտներ ստեղծել և հանգեցնել կրկնակի կամ բազմակի խտրականության:

Որքան բազմազան են հաշմանդամության տեսակներն ու համապատասխան այլ գործոնները, այնքան էլ տարբեր են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունները, հմտությունները, հետաքրքրություններն ու ներուժը: Հաշմանդամություն ունենալու փաստը ինքնին չի կարող որոշել անձի աշխատունակության աստիճանը կամ նրա աշխատանքային ներուժը: Հաշմանդամության նույն տեսակն ունեցող անձինք հեշտությամբ կարող են տարբեր հմտություններ, կարողություններ և ներուժ ունենալ:

Այնուամենայնիվ, չնայած հաշմանդամություն ունեցող անձանց բացահայտ բազմազանության, սոցիալական այս խմբի վերաբերյալ հանրային կարծրատիպերը շարունակում են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը: Գործատուները չեն հրաժարվում այն կարծրատիպից, որ հաշմանդամությունը հանգեցնում է նվազ արդյունավետության և կատարողականության նույնիսկ այն դեպքում, երբ հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ այս կարծրատիպերը անհիմն են:

Ինչպես ցանկացած պոտենցիալ աշխատակցի, այնպես հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային արդյունավետությունը գնահատելիս կարևոր է մի կողմ թողնել կարծրատիպերն ու ընդհանրացումները և կենտրոնանալ կոնկրետ անձի հմտությունների վրա:

 
Joomla Templates by JoomlaShack