Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Անտեսանելի հաշմանդամություն` 5 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ Печать

Մտածեք «հաշմանդամություն» բառի մասին: Ինչ եք պատկերացնում այն ասելիս: Մարդկանց մեծամասնություն հաշմանդամություն ունեցող անձ լսելիս անվասայլակով տեղաշարժվող, ձեռնափայտերից օգտվող կամ կույր մարդ են պատկերացնում: Բայց հաշմանդամության բազմաթիվ այլ տեսակներ գոյություն ունեն, իսկ դրանցից մեկը՝ անտեսանելի հաշմանդամությունը, չնայած նրան, որ բավականին լայն տարածում ունի, հանրության շրջանում հիմնականում ճանաչելի չէ: Ներկայումս հաշմանդամություն համարվող Ֆունկցիոնալ խանգարումների մի լայն շրջանակ արտաքուստ բոլորովին տեսանելի չէ, և այդ պատճառով հաճախ դուրս է թողնվում հաշմանդամությանը վերաերող հանրային քննարկումներից, ինչպես նաև ներառականությանն ու մատչելիության խթանմանն ուղղված զանազան նախաձեռնություններից:
Անտեսանելի հաշմանդամության տեսակները բազմազան են, և չնայած անտեսանելի լինելուն, կարևոր ազդեցություն ունեն անձի կյանքում և կարող են հատուկ հարմարեցումների և այլ կարիքներ առաջացնել, որոնց հասցեագրումը նույնքան կարևոր է, որքան օրինակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը: Անտեսանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց հաշմանդամության թաքնված լինելն է հաճախ խնդիրների պատճառ դառնում, քանի որ հասարակությունը, անտեղյակ լինելով հաշմանդամության այս տեսակի մասին, հաճախ անտեսում են այն կամ առաջնորդվում թյուր պատկերացումներով:
Ժամանակն է փոխել հաշմանդամության մասին մեր պատկերացումները և տեղեկանալ անտեսանելի հաշմանդամության որոշակի առանձնահատկություններին: Ստորև առանձնացված է անտեսանելի հաշմանդամության մասին 5 փաստ:

1. Այն խանգարումների լայն շրջանակ է
 Իրականում «անտեսանելի հաշմանդամությունը» հաշմանդամության մի շարք տեսակները նկարագրող, խիստ ընդհանրական տերմին է: Այն կարող է ներառել ինչպես քրոնիկ ցավից մինչև շաքարախտ և հոգեկան հաշմանդամությունից մինչև տեսողության խանգարում:
Միակ ընդհանրությունը իրարից լիովին տարբեր հաշմանդամության այս տեսակների միջև դրանց անտեսանելի լինելն է՝ Դուք չեք կարող հասկանալ, որ դիմացինը հաշմանդամություն ունի պարզապես նրա տեսքից դատելով:
Անտեսանելի հաշմանդամության ամերիկյան ասոցիացիան նույնիսկ հումորային մրցանակ է մշակել և յուրաքանչյուր տարի պարգևատրում է «Բայց չէ որ Դուք լավ տեսք ունեք» անվանակարգի հաղթողին:
Անտեսանելի հաշմանդամության որոշակի տեսակներ բացահայտ են դառնում անձի հետ կարճատև շփումից հետո, բայց դրանցից ոմանք անհնար է բացահայտել, եթե կրողը ինքը չվորոշի հայտնել Ձեզ այդ մասին: Մի շտապեք դատել մարդկանց հարմարեցված սանհանգույցից կամ այլ հատուկ հարմարեցումներից օգտվելու համար:

2. Դրանք առավել տարածված են, քան Դուք կարծում եք
Հաշմանդամությունը, ինչպես տեսանելի այնպես էլ անտեսանելի, շատ ավելի լայնատարած է, քան թվում է առաջին հայացքից: Հանրային վայրերում անվասայլակով տեղաշարժվող անձանց, ձեռնափայտ (սպիտակ ձեռնափայտ) օգտագործող անձանց հազվադեպ տեսնելու պատճառով Դուք հնարավոր է համոզված լինեք հակառակում, մինչդեռ ծանր հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը չեն օգտագործում հաշմանդամությունը մատնանշող (անգամ կարելի է ասել խորհրդանշող) որևէ պարագա
Դիտարկենք համեմատաբար հայտնի հաշմանդամության տեսակներից մի քանիսը: ԱՄՆ-ում յուրաքանչյուր օր մոտ 87 անձ diagnosed էպիլեպսիայով, իսկ նվազագույնը 9.3%-ը շաքարախտ ունի: 1.5 միլիարդ անձ ողջ աշխարհում քրոնիկ ցավ ունի: Սա անկարևոր վիճակագրական փաստ չէ: Լիովին հնարավոր է, որ Ձեզ հանդիպած հաջորդ անձը անտեսանելի հաշմանդամություն կունենա:

3. Անտեսանելի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիովին «նորմալ» թվալ
Առաջին հայացքից միայն առավելություն թվացող այս փաստը իրականում կարող է մեծ խնդիրներ առաջացնել, քանի որ չիմանալով հաշմանդամության մասին, անձի վարքը, առանձնահատկություններն ու կարիքները կարող են այլ կերպ մեկնաբանվել և թյուրիմացությունների առիթ դառնալ: Կրկին, փորձեք ճանաչել անձին և հասկանալ նրան մինչև դատողություններ կատարելը:

4. Աշխարհահռչակ մի շարք անձինք անտեսանելի հաշմանդամություն ունեն
Հաշվի առնելով հաշմանդամության այս տեսակը տարածվածության աստիճանը, բոլորովին զարմանալի չէ, որ մոլորակի ամենահայտնի «աստղերից» ոմանք ևս դրանց կրողն են: Սիրված դերասան Մորգան Ֆրիմանը, օրինակ, ֆիբրոմիալգիա ունի, որը քրոնիկ ցավի հազվադեպ հանդիպող տեսակ է:

5. Անտեսանելի հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ հսկայական խտրականության են բախվում աշխատավայրում
Ի տարբերություն տեսանելի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր առավել հաճած խտրականության են ենթարկվում աշխատանքի ընդունման փուլում, անտեսանելի հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են աշխատանքի ընդունումից հետո: Աշխատանքի ընթացքում տեղեկանալով անձի հաշմանդամության մասին, շատ գործատուներ հրաժարվում են աշխատակիցներին կարիերայի աճի հնարավորություն տալուց կամ խուսափում են նրանց որոշակի առաջադրանքներ հանձնարարելուց, որի պատճառով աշխատակիցներից շատերը զրկվում են այլ աշխատակիցների համար հասանելի՝ զարգացման հնարավորություններից:

 
Joomla Templates by JoomlaShack