Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Դիմահարդարում առանձ ձեռքերի Печать

7

Ֆիլադելֆիայում բնակվող քսանվեցամյա Ջեսիքա Ռուիզը հասել է պրոֆեսիոնալ դիմահարդար դառնալու իր երազանքին չնայած նրան, որ ի տարբերություն իր հասակակիցների, նա դա անում է առանց ձեռքերի օգնության:

Երիտասարդ այս կնոջ դիմահարդարման տաղանդը բացահայտվել է դեռ դպրոցական տարիքում, երբ նա սկսեց սեփական դեմքի հարդարումից, և, կարճ ժամանակ անձ սկսեց օգնել իր հասակակիցներին դիմահարդարման գործում և հետզհետե զարգացրեց իր հմտությունները: Ի սկզբանե Ջեսիքան դիմահարդարմամ սկսեց զբաղվել իր դպրոցական «ընկերների» ծաղրի դեմ պայքարելու, իր գեղեցկությունը ընդգծելու և ինքնավստահությունը բարձրացնելու համար: Ձեռքերի սահմանափակ շարժողունակության պայմաններով նա ստիպված էր գլուխը իջեցնել այնքան, որ կարողանար հասնել դրան ձախ ձեռքով, որը բոլորովին հեշտ կամ հարմարավետ չէր: Դիմահարդարումը գրավեց հասակակիցների ուշադրությունը և գրեթե միանգամից փոխվեց վերաբերմունքը Ջեսիքայի հանդեպ՝ ոչ թէ նրա տեսքի փոփոխության, այլ այն պատճառով, որ հասակակիցները տպավորված էին նրա հմտություններից և ստեղծարար մոտեցումից:
Կարճ ժամանակ անց Ջեսիքան սկսեց պատվերներ ստանալ նախ հասակակիցներից, ովքեր ցանկանում էին կատարյալ դիմահարդարում ունենալ ավարտական լուսանկարներում, իսկ այնուհետև բոլորովին անծանող հաճախորդներից, որի արդյունքում էլ սկսեց մտածել դիմահարդարի պրոֆեսիոնալ կարիերայի մասին: Կենտրոնանալով իր առանձնահատուկ հմտությունների վրա, Ջեսիքան դիմահարդարման իր սեփական եղանակն է մշակել: Նա դիմահարդարման պարագաները պահում է բերանում և, գլուխը շարժելով հարդարում է հաճախորդի դեմքը: Նրա գծերը հստակ են, գույները՝ համաչափ, իսկ արդյունքը՝ պրոֆեսիոնալ:
Դպրոցը ավարտելուց հետո նա մի քանի ուսումնական հաստատություններ դիմեց: Դրանցից մի քանիսը ասացին, որ դիմահարդարման Ջեսիքայի եղանակը ոչ հիգիենիկ է, մյուսները պատճառաբանեցին, որ մոդելներն ու հաճախորդները չեն ցանկանա աշխատել մեկի հետ, ով դեմքով այդքան մոտ պետք է կանգնի իրենց՝ դեմքը հարդարելու համար: Իսկ ուսումնական հաստատություններից մեկի ներկայացուցիչը պատռեց Ջեսիքայի դիմումը հենց նրա դիմաց և առաջարկեց, որ փոխարենը նրա քույրը դիմի:
Ուսումնական հաստատությունները մեկը մյուսի հետևից մերժեցին Ջեսիքային, քանի որ հավատացած էին, որ դիմահարդար դառնալու նրա երազանքը անհնար էր: Այս ամենը խիստ հիասթափեցնող էր, բայց Ջեսիքան չէր պատրաստվում հրաժարվել իր նպատակից: Նա որոշեց օգտագործել առկա բոլոր հնարավոր միջոցները՝ սոցիալական ցանցերում տեղադրվող ուսուցողական հոլովակները, ձեռնարները և այլն, իր հմտությունները կատարելագործելու համար:
Բացի այդ, նա շարունակում էր պատվերներ ընդունել և չէր հրաժարվում նույնիսկ կամավորական՝ չվճարվող աշխատանքից: Այսպես նա ոչ միայն կարողանում էր կիրառել իր ստացած գիտելիքները և հմտանալ իր գործում, այլ նաև հաճախորդներ ձեռք բերել և շահել նրանց վստահությունն ու հավատարմությունը: Որոշ ժամանակ անց, նա այնքան հաճախորդներ ուներ, որ արդեն կարող էր միմիայն վարսահարդարությամբ զբաղվելով վաստակել իր ապրուստը:
Ջեսիքան իր առաջին հաջողությունն ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ նրան հնարավորություն տրվեց մասնակցել իր համար առաջին նորաձևության ցուցադրությանը՝ Ֆիլադելֆիայի փոքր բիզնեսների նորաձևության շաբաթին: Նորաձևության շաբաթի հիմնադիր Դ. Քրոմվելը պատմում է, որ սկզբում մտահոգություններ ուներ Ջեսիքայի հմտությունների հետ կապված, բայց որոշեց աշխատանքի ընունել նրան սոցիալական ցանցերից մեկում /Instagram/ տեղադրված՝ Ջեսիքայի աշխատանքների պորտֆոլիոն ուսումնասիրելուց հետո:
Այստեղ Ջեսիքան ֆորմալ կրթություն ստացած դիմահարդարների հետ աշխատելու հնարավորություն ստացավ և համոզվեց, որ դիմահարդարման իր այլընտրանքայի եղանակը բնավ չի զիջում ավանդական եղանակով արվող դիմահարդարմանը:
Այս ձեռքբերումից հետո Ջեսիքան առավել քան մոտիվացված է իր մասնագիտական երազանքների իրագործման հարցում: Ջեսիքայի հաջորդ նպատակը սեփական ձեռնարկության հիմնումն է: Նա ցանկանում է Glam Bar կոչվող դիմահարդարման բիզնես սկսել Ֆիլադելֆիայում:

 
Joomla Templates by JoomlaShack