Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Ինչպես ես ՆԱՍԱ-ի ինժեներ դարձա Печать

Վիկտորիա Գարսիան պատմում է, որ խուլ լինելը կարող է մարտահրավեր լինել աշխատավայրում, բայց իր ունեցած հաջողություններն ապացուցել են, որ լրացուցիչ ջանքերը ապարդյուն չեն

Վիկտորիա Գարսիան խնդիրներ լուծելու իր տաղանդը ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) ինժեների կարիերայի է վերածել: ԱՄՆ կառավարության այս մարմնում աշխատանքի ընդունվելը բոլորովին հեշտ չէ: Մրցակցությունը կատաղի է, աշխատանքի պահանջները խիստ բարդ, իսկ ակնկալիքները`աննախադեպ բարձր: Գործընթացը դժվարին է ցանկացածի համար, իսկ Վիկտորիան դա արել է խուլ լինելով:
Վիկտորիան այժմ աշխատում է ՆԱՍԱ-ի Marshall Space չվերթային կենտրոնում, Ալաբամա նահանգում: Նա օգնում է համակարգել տիեզերանավական այնպիսի սարքերի աշխատանքը, որպիսիք մենք միայն կինոֆիլմերում ենք տեսնում: Ստորև ներկայացված է Վիկտորիայի պատմությունը:
- Մանկությանս տարիներին, երբ ապրում էի Մայամիում, երազում էի անասնաբույժ դառնալ, այլ ոչ տիեզերագնաց: Երկու ծնողնորս էլ ֆինանսների բնագավառում են աշխատում և բոլորովին էլ ճարտարագիտության կամ տիեզերագիտության գիտակներ չեն: Կարծում եմ ճարտարագետ դառնալու իմ հիմնական պատճառն այն է, որ միշտ սիրել եմ բարդագույն խնդիրներ լուծել և բացահայտել, թե ինչպես է այս կամ այն մեխանիզմն աշխատում: Այս սերը միշտ ինձ հետ է եղել: Վաղ մանկական հասակում ես տարված էի լեգո խաղալիքներով զանազան կառուցվածքների ստեղծում, իսկ դեռահասության տարիներին համակարգչային խաղերով էի զբաղվում:
Ծնողներս բաժանվեցին, երբ ես 11 տարեկան էի, և ես սկսեցի մայրիկիս հետ ապրել, ով շատ խելացի կին է, բայց մեխանիկական սարքերը իր ուժեղ կողմը չեն: Շուտով մեր տան սարքերի վերանորոգումը իմ պարտականությունը դարձավ: Ես սկսեցի մանր էլեկտրոնիկայի և հեռախոսային սարքերի վերանորոգումից և հետզհետե ավելի բարդ աշխատանքների անցա, ինչպես օրինակ հեռուստացույցի մասնատումը էլեկտրամատակարարման աղբյուրը նորով փոխարինելու համար:
Ես լիովին խուլ եմ ծնվել: Չեմ կարող խոսել հեռախոսով կամ հասկանալ որևէ մեկին առանց շուրթերով կարդալու: Նույնիսկ շուրթերով կարդալու պարագայում ոչ միշտ է հնարավոր հասկանալ մարդկանց: Ես հասկանում էի, որ չեմ կարող կատարել որևէ աշխատանք, որը լսելու ունակություն է պահանջում, օրինակ օդաչու լինելը: Այդ պատճառով դպրոցում կենտրոնացա այնպիսի առարկաների և մասնագիտական ոլորտների վրա, որոնց համար լսողությունը նախապայման չէ: Այդպիսին օրինակ համակարգչային ծրագրավորումն է:

9

Ես համալսարան ընդունվեցի հենց համակարգչային ծրագրավորման բաժնում սովորելու համար, բայց շուտով փոխեցի մասնագիտությունս և ընտրեցի մեխանիկական ճարտարագիտությունը, քանի որ հասկացա, որ նախընտրում եմ աշխատել ձեռքերով:
Ուսման տարիներին ես որպես կամավոր երկու կազմակերպություններում եմ աշխատել, և այդ փորձը կարևորագույն դեր է ունեցել իմ կարիերայի զարգացման հարցում:
Համալսարանն ավարտելու օրը մոտենում էր, և ես անգամ չէի մտածում ՆԱՍԱ-ում աշխատելու մասին: Կարծում էի, որ դա վեր էր իմ հմտություններից: Բայց շուտով ես տեղեկացա կամավորական աշխատանքի մի հնարավորության մասին, որը նախատեսված էր հենց գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում ուսանող հաշմանդամությունուն ունեցող անձանց համար: Սկզբում ես չէի ցանկանում դիմել, քանի որ չէի ցանկանում, որ ինձ աշխատանքի ընդունեն զուտ այն պատճառով, որ խուլ եմ:
Բայց աշխատանքի դիմելու գործընթացը չափազանց բարդ էր: Ես հատուկ ծառայություն էի օգտագործում, որի միջոցով կարող էի գործատուի հետ հաղորդակցվել տեքստային հաղորդագրության և ժեստերի լեզվի թարգմանչի միջոցով: Ես հաղորդագրություն էի ուղարկում ծառայությանը` նշելով այն հեռախոսահամարը, որին ցանկանում եմ զանգահարել, որից հետո համապատասխան օպերատորը որպես միջնորդ էր ծառայում իմ և գործատուի միջև` ես տեքստային հաղորդագրություններ էի ուղարկում օպերատորին, իսկ նա դրանք փոխանցում էր գործատուին, իսկ գործատուի պատասխանները հաղորդագրությամբ ինձ էր ուղարկում:
Յուրաքանչյուր այդպիսի զանգի սկզբում ես ստիպված էի բացատրել, որ խուլ եմ և ցանկանում եմ հարցազրույց մշակել: Ես երբեք ետ զանգ չէի ստանում: Նույնը գործընթացի միջով բազմաթիվ անգամներ անցնելուց և արդյունքի չհասնելուց հետո ես որոշեցի այնուամենայնիվ դիմել հաշմանդամություն ունեցող ուսանողներին տրամադրված հնարավորություններից: Այդպիսով ես կարող էի խուսափել իմ հաշմանդամության մասին թյուրիմացություններից և աշխատանքի դիմել առանց հավելյալ բարդությունների:
Հատուկ ծրագրի միջոցով ես կապ հաստատեցի ՆԱՍԱ-ի հետ, որտեղ ինձ շուտով կամավորական աշխատանքի հնարավորություն տրվեց: Այս փորձը ինձ համար հրաշալի էր նախևառաջ այն պատճառով, որ ես գտնվում էի իրադարձությունների հենց կենտրոնում: Իմ հիմնական պարտականությունները թեստավորումների և պլանավորման կատարումն էր միջազգային տիեզերական ապագա կայանի համար: Ես հնարավորություն ստացա թեստավորել այնպիսի սարքել, որոնք դեռևս զարգացման փուլում էին և մասնակցել այլ կարևորագույն գործընթացների: ՆԱՍԱ-ում կամավորական աշխատանքը համալսարանական տարիների իմ լավագույն փորձն էր:
Ես ցանկանում էի աշխատանքի անցնել անմիջապես համալսարանն ավարտելուց հետո, բայց, աշխատանքի առաջարկների պակասը հաշվի առնելով, որոշեցի շարունակել ուսումս մագիստրատուրայում:
Արդեն մագիստրոսական թեզ գրելու ընթացքում ես սկսեցի դիմել տարբեր գործատուների հետ, որի արդյունքում ինձ հետ կապ հաստատեց ՆԱՍԱ-ի կենտրոններից մեկի պատասխանատուն` հրավիրելով մասնակցել Ատլանտայում տեղի ունենալիք աշխատատեղերի տոնավաճառին: ՆԱՍԱ-ում աշխատանքի դիմելու քլխավոր առավելությունը կայանում էր նրանում, որ մասնակցելով հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված ամենատարբեր նախաձեռնությունների, կազմակերպությունը հստակ պատկերացում ուներ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և հնարավորությունների մասին: Այստեղ ինձ հնարավորություն տրվեց հարցազրույցին մասնակցել առցանց եղանակով` էլեկտրոնային փոստի միջոցով:
Ես աշխատանքի ընդունվեցի ՆԱՍԱ-ի Marshall Space չվերթային կենտրոնում 2008թ.-ին որպես ցանցային ինժեներ: Իմ գլխավոր պարտականություններից մեկը տարբեր աշխատանքային խմբերի համակարգումն է: Մինչև որևէ նոր սարքի թողարկումը, դրա վրա հազարավոր մարդիկ են աշխատում` մի խումբը զբաղվում է կառուցվածքային նախագծմամբ, մյուսը էլեկտրոնիկայով և այդպես շարունակ: Ցանցային ինժեները պետք է աշխատի և աջակցություն տրամադրի բոլոր խմբերին` միաժամանակ համակարգելով նրանց աշխատանքը:
ՆԱՍԱ-ում աշխատելու ամենամեծ առավելությունը բազմազան աշխատանքներ կատարելու հնարավորություններ են: Սովորաբար ես աշխատում եմ մեկ ծրագրի վրա, ավարտում եմ այն և աշխատանքի եմ անցնում բոլորովին այլ ծրագրի վրա:
Ես արդեն վեց տարի է, ինչ աշխատում եմ ՆԱՍԱ-ում և կցանկանայի դեռ երկար տարիներ աշխատելու համար: Ես նպատակ ունեմ մի օր թիմային ծրագրեր ղեկավար: Իմ աշխատանքի հետ կապված գլխավոր բարդությունը մասնակցությունն է հանդիպում-քննարկումներին: Ես կարող եմ շուրթերով կարդալ և հասկանալ միայն մեկ մարդու, իսկ երբ մի քանիսը միաժամանակ են խոսում կամ շարունակաբար ընդհատում են միմյանց, հանդիպումներն ինձ համար ոչ արդյունավետ են դառնում:
Մի որոշ ժամանակ ես պարզապես խուսափում էի այդպիսի հանդիպումներին մասնակցելուց, բայց արդյունքում ես դուրս էի մնում որոշումների կայացման գործընթացներին: Խնդրին լուծում տալու համար ես սկսեցի յուրաքանչյուր հանդիպում սկսել տեղեկացնելով մասնակիցներին, որ ես չեմ լսում և խնդրելով, որ խուսափեն միմյանց ընդհատելուց և միաժամանակ խոցելուց: Դա ոչ միայն քննարկումները ինձ համար մատչելի դարձրեցին, այլ նաև բարելավեցին դրանց արդյունավետությունը:
Չէի ասի, որ հաշմանդամություն ունենալը ինձ առանձնահատուկ կամ ուժեղ է դարձնում: Բայց, հաշմանդամություն ունենալով, ես հաճախ ստիպված եմ անել ավելին քան մյուսները` իմ արժանիքները ապացուցելու համար: Արդյունքում ես մշտապես ձգտում եմ զարգացման և ինքնակատարելագործման:
Այն, որ աշխատավայրում գնահատված լինելու համար ես հարկադրված եմ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան հաշմանդամություն չունեցող իմ գործընկերները, իսկապես անարդարացի է: Բայց, կարծում եմ դա անհրաժեշտ է, քանի որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իր աշխատանքային հաջողությունների միջոցով ապացուցում է հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը և ճանապարհ է հարթում ապագա ներառման և հավասարության համար:

 

 
Joomla Templates by JoomlaShack