Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Ամեն ինչ սկսվեց ծաղիկների մի փնջից Печать

Մելբուրնում գործող ֆլորիստական կազմակերպությունը աշխատանքի հնարավորություններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Best Bunch /լավագույն փունջ/ կազմակերպությունը ծաղկային կոմպոզիցիաներ է ստեղծում և առաքում դրանք Ավստրալական Մելբուրն քաղաքի ողջ երկայնքով: Հիմնադրումից միայն երեք ամիս անց ձեռնարկությունն արդեն սրընթաց զարգացում է ապրել: Բայց Best Bunch-ը ավելին է, քան ծաղիկների առաքման ծառայություն:
Ձեռնարկության ողջ հասութն ուղղվում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ճամբարի կազմակերպմանը, որի գլխավոր նպատակը այս երիտասարդների շրջանում ինքնուրույնության և անկախ ապրելակերպի խթանումն է:
Բացի իր հասույթը հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավմանը ուղղելուց, ձեռնարկությունը նաև ակտիվ զբաղվածության հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց աշխատանքի ընդունելով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող ակտիվիստ Ստելա Յանգը ասել է. «Իմ հաշմանդամությունը խնդիր է ոչ թե իմ` անվասայլակով տեղաշարժվելու, այլ այն պատճառով, որ միջավայրը մատչելի չէ»: Best Bunch-ի հիմնադիրները միջավայրի անմատչելիությունն ու հասարակության ոչ ներառականությունը հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած ամենադժվարին խնդիրն են համարում: Դրանց արդյունքում աշխատանքի ընդունման քաղաքականությունները մշակվում են առանց հաշմանդամություն ունեցող աշխատուժի կարիքներն ու ներուժը հաշվի առնելու:
Չնայած նրան, որ Ավստրալիայում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանող մի շարք հանրային ծառայություն մատուցողներ են գործում, հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրողները շարունակում են հսկայական արգելքների են բախվում աշխատանքի փնրտման հարցում: Բայց, ի տարբերություն ավանդական գործատուների, Best Bunch-ը սոցիալական ձեռնարկություն է: Այստեղ աշխատանքի հավասար հնարավորությունների տրամադրումն ու ներառական միջավայրի ապահովումը առաջնահերթություն է համարվում:
Ըստ ձեռնարկության հիմնադիր Դին Քոհենի, Best Bunch-ի գաղափարը ծնվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների պակասից: Սոցիալական այս ձեռնարկությունը հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը հասցեագրելու եղանակ է, քանի որ այն աշխատելու հնարավորություններ է տրամադրում ներառական և աջակցող միջավայրում:
Բացի վարձատրվող աշխատակիցներից, սոցիալական ձեռնարկության թիմում կամավորներ են աշխատում, ովքեր օժանդակում են կազմակերպության աշխատանքներին: Ըստ ձեռնարկության հիմնադիրների, Best Bunch-ի ամենա նշանակալի ձեռքբերումներից է այն, որ ծաղիկների առաքումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս հանդիպել և շփվել ամենատարբեր մարդկանց հետ, այդպիսով խթանելով նրանց սոցիալական ներառումը:
Best Bunch-ի նպատակներից մեկն է խրախուսել այլ գործատուներին ներառական աշխատավայրեր ստեղծելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրենց աշխատակազմում ինտեգրելու հարցում:

 
Joomla Templates by JoomlaShack