Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

Սոցիալական ձեռնարկությունը որպես սոցիալական ներառման և զբաղվածության ապահովման միջոց Печать

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ակտիվ զբաղվածությունը միայն տնտեսական կայունության աղբյուր չէ` այն նաև ինքնաարտահայտման, արժանապատիվ կյանքի և սոցիալական ներառման կարևորագույն հնարավորություն է: Ճանաչելով զբաղվածության ապահովման նշանակությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետական մարմինները և հասարակական կազմակերպությունները ողջ աշխարհում բազմազան լուծումներ են իրականացնում զբաղվածության ներառական հնարավորությունների ստեղծման և աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը խոչընդոտող արգելքների վերացման ուղղությամբ:
Այդպիսի լուծումներից մեկը սոցիալական ձեռնարկությունն է: Սոցիալական ձեռնարկությունները հանրային շահի առաջնային նպատակ ունեցող ձեռնարկություններ են: Դրանք օգտագործում են բիզնես գործիքները սոցիալական խնդիրների լուծման և բարեփոխումներ իրագործելու համար` ուղղելով բիզնես հասույթը սոցիալական առաքելության ծրագրերի:
Ինչպես ցանկացած այլ բիզնես, սոցիալական ձեռնարկության մոդելը շեշտադրում է այնպիսի ծառայությունների և ապրանքների արտադրումը, որոնք համապատասխանում են առկա պահանջարկին և սպառողների կարիքներին: Բայց, ի տարբերություն ավանդական բիզնեսներին, սոցիալական ձեռնարկության հիմնարար առաքելությունը սոցիալական արժեքի ստեղծումն է, որն իրականացվում է երկու եղանակով` 1) աշխատաշուկայում խոցելի խմբերին պատկանող անձանց աշխատանքային ինտեգրում և 2) ձեռնարկության հասույթների ուղղում սոցիալական նշանակության ծրագրերի:
Բացի այլ առավելություններից, սոցիալական ձեռնարկությունը պետական գնումների մեխանիզմները սոցիալական բարեփոխումներին նպատակով կիրառման հնարավորություն են ստեղծում: Ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելով սոցիալական ձեռնարկություններից, պետական մարմինները կարող են խթանել հաշմանդամություն ունեցող անձանց և աշխատաշուկայում խոցելի այլ անձանց համար զբաղվածության ապահովումն ու աջակցել սոցիալական փոփոխությունների իրականացմանը` առանց որևէ հավելյալ ծախսերի, միաժամանակ ձեռք բերելով որակյալ ապրանքներ և ծառայություններ:
Մինչ սոցիալական առաքելությունը եկամտագոյացման հետ համատեղող մի շարք մոտեցումներ գոյություն ունեն, դրանցից ոչ բոլորը կարող են սոցիալական ձեռնարկություն համարվել: Հասարակական (շահույթ չհետապնդող) կազմակերպությունները կարող են բիզնես գործունեություն իրականացնել իրենց կանոնադրական նպատակները իրագործելու համար, բայց դա բավարար չէ սոցիալական ձեռնարկություն համարվելու համար: Ի տարբերություն այսպիսի կազմակերպությունների, սոցիալական ձեռնարկությունները նախագծվում և գործում են որպես բիզնես: Դրանք ֆինանսապես ինքնաբավ են, երկարաժամկետ տեսլական ունեն, առաջնորդվում են հստակ նախագծված բիզնես պլանով և բիզնես գործունեությանն ուղղված հստակ ռեսուրսներ ունեն: Մինչ «սոցիալապես պատասխանատու» բիզնեսները նույնպես որոշակի սոցիալական նպատակներ են հետապնդում և համապատասխան գործունեություն են իրականացնում (օրինակ` բարեգործական հիմնադրամների ստեղծում կամ շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրեր) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, դրանք նույնպես չեն կարող սոցիալական ձեռնարկություն համարվել, քանի որ այդպիսի բիզնեսների առաջնային նպատակը եկամտի գոյացումն է, այլ ոչ սոցիալական շահը:
Վերջին տասնամյակի ընթացքում սոցիալական ձեռնարկության մոդելը տարածում է գտել ողջ աշխարհում` որպես սոցիալական խնդիրների հասցեագրման արդյունավետ և ֆինանսապես կայուն մոտեցում: Սոցիալական ձեռնարկություննները ողջ աշխարհում հատկապես նշանակալի հաջողություններ են գրանցել խոցելի և աշխատաշուկայում խտրականության ենթակա անձանց համար մի շարք ոլորտներում զբաղվածության ապահովման հարցում:

 
Joomla Templates by JoomlaShack