Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

"Coca-Cola Hellenic Bottling Company Armenia" CJSC2 Печать

Deadline: 10 April, 2016
JOB DESCRIPTION
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈւՄ՝ Շրջանավարտ ուսուցանվող հասարակական գործերի և հաղորդակցության բաժնում/Public Affairs & Communication/
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 2 տարի
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ք. Երևան
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ Ընկերությունն առաջարկում է աշխատավարձ, սոցիալական փաթեթ, ստեղծագործ աշխատանքային միջավայր, ինչպես նաև շարունակական զարգացման հնարավորություններ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝
Եթե Դուք բակալավրիատի վերջին, մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսի ուսանող եք, ինչպես նաև եթե ԲՈՒՀ-ն ավարտել եք նախորդ տարի, ապա կարող եք մասնակցել «Ուսուցանվող շրջանավարտ» ծրագրին։ Այս ծրագրի ընթացքում Դուք ընդգրկված կլինեք իրական ծրագրերում, հնարավորություն կունենաք աշխատել Ձեր մասնագիտության հետ առնչվող ֆունկցիաներում և ձեռք կբերեք փորձ՝ Կոկա-Կոլա ընկերությունում հետագա կարիերայի աճի հնարավորությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
 Աջակցել տեղեկատվական նյութերի պատրաստման, փոփոխման և տարածման գործում
 Աջակցել ԿՍՊ ծրագրերի իրագործմանը՝ ծրագրերի նախագծում, պլանավորում, մոնիթորինգ, գնահատում և հաշվետվության ներկայացում
 Կառավարել, անցկացնել մոնիթորինգ, թարմացնել և վերլուծել Ընկերության երկլեզու կայքը
 Աջակցել կառավարության և ԶԼՄ-ների հետ աշխատանքում
 Անցկացնել մոնիթորինգ, վերլուծել և պատրաստել հաշվետվություն սոցիալական և վեբ կայքերի տեղեկատվության հիման վրա
 Պատասխանել և գրանցել հեռախոսազանգերը

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
• Բարձրագույն կրթություն (կարող են դիմել՝ միջազգային հարաբերությունների, հանրային կապերի/PR/, սոցիոլոգիայի, շուկայավարման/marketing/ ֆակուլտետների բակալավրիատի վերջին կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև տվյալ ֆակուլտետների նախորդ տարվա շրջանավարտները
• Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• Համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point) և համացանցից վարժ օգտվելու ունակություն

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները ներկայացնել Կոկա-Կոլա Ընկերություն, հասցեն՝ Թբիլիսյան խճուղի, 8/3 նրբանցք, 0052 Երևան կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript ։ Խնդրում ենք նամակի ՎԵՐՆԱԳՐՈՒՄ հստակ նշել ՊԱՇՏՈՆԻ անվանումը հետևյալ կերպ/ Graduate Trainee in Public Affairs & Communication DPT/։ Ձեր ինքնակենսագրությունը անվանեք Ձեր ԱՆՎԱՄԲ և ԱԶԳԱՆՎԱՄԲ/օր՝ Գրիգոր Գրիգորյան/։
Միայն նախնական փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 10 Ապրիլի, 2016

 
Joomla Templates by JoomlaShack