Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

British council in Armenia Печать

Երեխաներին դասավանդող անգլերեն լեզվի ուսուցիչներ

Մենք աշխատանքի ենք հրավիրում փորձառու, եռանդուն և նվիրված անգլերեն լեզվի ուսուցիչների` 2016թ.-ի հունիս ամսից սկսած մեր ուսուցանողների թիմին միանալու նպատակով: Ուսուցիչները դասավանդելու են ամառային նախաձեռնությունների ընթացքում:
Նախընտրելի կլինեն այն թեկնածուներն, ովքեր կարող են դրսևորել մասնագիտական հմտություններ, փորձառու են երեխաներին դասավանդելու գործում, ունեն ուսուցման նյութերի պատրաստման փորձ և ձգտում են սովորել ու զարգանալ:
 
Details
Գրանցման համար    026
վայր    Երևան
Salary    Ժամավճար
Տևողություն    Երկու ամիս
Վերջնաժամկետ    Հինգշաբթի 05. Մայիս 2016.
Ակնարկ

 

Դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան, նախընտրելի է նաև TEFL-ի մագիստրոսի կամ Քեմբրիջի CELTA-ի որակավորման առկայությունը, ինչպես նաև որակավորում ստանալուց հետո առնվազն 2 տարվա դասավանդման աշխատանքային փորձը: Էական է ունենալ նաև երեխաներին ուսուցանելու փորձառություն: Առաջնահերթություն կտրվի, օրինակ` YL Extension-ից մինչև CELTA-ի վկայագրով որակավորված թեկնածուներին:
Աշխատանքի ընդունման մեր քաղաքականությունը ենթադրում է, որ չի կարող տեղի ունենալ որևէ տեսակի խտրականություն`հիմնված տարիքի, հաշմանդամության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, գենդերի, ամուսնական կարգավիճակի, քաղաքական հայացքների, ազգության, կրոնական հայացքների, սեռական կողմնորոշման, նախկինում ունեցած դատվածության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, որևէ միավորման անդամակցության և այլնի հիմքի վրա:  Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտության դեպքում կապահովվեն բոլոր պայմանները:
Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:

Ինչպես դիմել
Երեխաներին դասավանդող անգլերեն լեզվի ուսուցչի աշխատատեղերին դիմելու համար խնդրում ենք ներբեռնել տեղեկատվական թերթիկը, աշխատանքի նկարագրությունը, աշխատանքի դիմումի ձևը և հավասար հնարավորությունների մասին հարցաթերթը: Խնդրում ենք լրացնել դիմումի ձևը և հավասար հնարավորությունների մասին հարցաթերթը և այն ուղարկել Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript հասցեին` նշելով Vacancy for YL Teachers:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախնական ընտրություն անցած թեկնածուները, նախքան հարցազրույցը, կհրավիրվեն լեզվի թեստ հանձնելու: Հարցազրույցները կանցկացվեն 2016թ.-ի մայիս ամսին:  Մենք կապ կհաստատենք միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ:

 
Joomla Templates by JoomlaShack