Vintage

Something Different for Joomla

Որոնել կայքում

Գրանցվեք` աշխատանք գտնելու Ձեր շանսերը բարձրացնելու համար:

Գրանցվել / Մուտք

British council in Armenia Печать

Նախամասնագիտական փորձ


Նախամասնագիտական փորձ
Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի տարածաշրջանային գրասենյակը հայտարարում է մրցույթ փորձնակ մասնագետի /intern/ թափուր աշխատատեղի համար:  Աշխատանքի տևողությունը 6 ամիս է:   Փորձնակի պարտավորությունն է աջակցել  ծրագրի ազգային համակարգողին գրասենյակային և ծրագրի հաղորդակցության հետ կապված հարցերում:
Աշխատանքային պայմանները՝ աշխատանքը վճարովի է (նվազագույն աշխատավարձի չափով), և հավակնորդը պետք է աշխատի իր անձնական օգտագործման դյուրակիր համակարգչի վրա:
Details
վայր    Երևան, Հայաստան
Տևողություն    6 ամիս (օրական 4 ժամ)
Վերջնաժամկետ    Կիրակի 24. April 2016.
Ակնարկ
Պահանջվող որակավորում և հմտություններ
Հավակնող թեկնածուն պետք է՝
•    լինի վերջին կուրսի ուսանող կամ նախագծի կառավարման, միջազգային հարաբերությունների, հասարական կապերի, արվեստի կառավարման  ֆակուլտետի շրջանավարտ:
•    նախկինում ներգրավված լինի մշակութային ծրագրերում կամ հետաքրքրված լինի  նման ծրագրերով:
•    գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին:
•    կարողանա վարժ հաղորդակցվել թե բանավոր, թե գրավոր:
•    կարողանա արդյունավետ լուծել իր առջև դրված խնդիրները և ունենա թե ինքնուրույն, թե թիմային աշխատանքի  հմտություններ:
•    պատրաստ լինի կատարել գրասենյակային տարբեր բնույթի առաջադրանքներ:
Աշխատանքային  պարտականություններ
•    Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծրագրի փակ խմբերում ծրագրային նորությունների և նյութերի զետեղում, ընթացիկ լրահոսի թարմացում:
•    Ծրագրի գործընկերների հետ ամսական կտրվածքով հեռախոսազրույցների վարում:
•    Ծրագրի առաջխաղացման և հաղորդակցության հարցերի աջակցություն:
•    Ծրագրի տվյալների բազայի թարմացում և պահպանում:
•    Ծրագրի ազգային համակարգողի հետ համաձայնեցված  թիմի այլ անդամների աջակցություն:  
Ինչ ձեռքբերումներ կունենա փորձնակը փորձաշրջանի ավարտին:
•    Վերապատրաստում  թիմի ողջ անձնակազմի կողմից:
•    Եվրոպական միության ծրագրերում աշխատելու փորձ:
•    Վկայական և երաշխավորագիր ծրագրի կողմից:
•    Աշխատանքային հանդիպումներ կամ դասընթացներ հաճախելու հնարավորություն:
•    Միջազգային կազմակերպությունում աշխատելու փորձ:
•    Կապեր  նորահայտ մշակութային և ստեղծարար ոլորտներում:
 Մենք կապ կհաստատենք միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ:
Աշխատանքի ընդունման մեր քաղաքականությունը ենթադրում է, որ չի կարող տեղի ունենալ որևէ տեսակի խտրականություն`հիմնված տարիքի, հաշմանդամության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, գենդերի, ամուսնական կարգավիճակի, քաղաքական հայացքների, ազգության, կրոնական հայացքների, սեռական կողմնորոշման, նախկինում ունեցած դատվածության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, որևէ միավորման անդամակցության և այլնի հիմքի վրա:  Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտության դեպքում կապահովվեն բոլոր պայմանները:
 
Ինչպես դիմել
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը  /CV/ և ուղեկցող նամակը /ոչ ավել քան 1  A4 էջ ծավալով/ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript հասցեին` նամակի  վերնագրի դաշտում նշելով այն պաշտոնը, որին հավակնում են (Intern) և իրենց ազգանունը:  Ձեր հարցերը կարող եք հղել Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով:

 
Joomla Templates by JoomlaShack